Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունը որոշել է ցուցակագրել Ցեղասպանության ենթարկվածների անունները, ավելի ու ավելի մեծ հակազդեցություն է ստանում հանրության ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից:
Մասնավորապես, ցեղասպանագետ, պատմաբան Վերժինե Սվազլյանը 1or.am-ին հետ զրույցում նկատել է, որ այս ամենն արվում է թուրքի հետ հարաբերություններ կարգավորելու նպատակով, բայց ոչնչի չի հանգեցնի:
Հարցին, թե որպես մասնագետ իրեն պատմությունից հայտնի՞ է որևէ ցեղասպանություն, որի զոհերն անուն առ անուն ճշտված լինեն, ցեղասպանագետը պատասխանել է․
«Ո՛չ չկա մի երկիր, որ նման ցուցակ կարողանա ունենալ։ Արցախում ո՞վ զոհվեց, ո՞վ վիրավորվեց։ Կա՞ նման ցուցակ…»: Վերժինե Սվազլյանը հավելել է, որ չնայած իշխանությունների «ջանքերին», թուրքը թուրք է, և պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի: