Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ հիմա դուռը կբացվի, Գուրգենս ներս կմտնի։ Գիտե՞ք որքան դժվար է գիտակցել, որ տղադ գերության մեջ է։ Միակ սրտահովությունն այն է, որ ողջ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ջերմուկցի Էլմիրա Զաքարյանը։

Նրա որդին՝ 36-ամյա Գուրգեն Ստեփանյանը, Բաքվում պահվող 23 գերիներից մեկն է։ 

Ինչպե՞ս եղավ, որ նա նույնպես գերեվարվեց. Էլմիրան մանրամասները պատմելիս հիշում է սեպտեմբերյան դեպքերը, թե ինչպես առանց Գուրգեն լքեց Ստեփանակերտը։ Ընտանիքը վերջին 15 տարին ապրում էր Ստեփանակերտում, աշխատում էին։ Սեպտեմբերի 19-ին Գուրգենն Ասկերանի վերին ենթաշրջանում էր, այնտեղից էլ անհետ կորել է։

«Երբ սկսվել են մարտերը, կապն ընդհատվել է։ Կրակի դադարից հետո սպասում էի, որ շուտով կգա։ Մի քանի օր անց այդ գյուղերի մարդկանց սկսեցին տարհանել, բայց Գուրգենից լուր չկար։ Գնալով իրավիճակը վատանում էր։ Ամսի 25-ին դուրս եկանք ու ճամփա ընկանք։ Ամբողջ ճանապարհին աղոթում էի, որ Գուրգենը ողջ լինի։ Ահավոր էր առանց իրեն գալը, մտածում էի՝ զոհվել է։ Հասանք Հայաստան ու Կարմիր խաչի միջոցով սկսեցինք նրա որոնումները»,- հիշում է մայրը։ 

Էլմիրան ասում է, որ ենթադրությունների մակարդակում, ինչ ասես, որ չի մտածել, իսկ գերեվարվելու միտքը վերջում է ծագել։ Մինչ ընտանիքը փորձում էր գտնել Գուրգենին հավանական ու անհավանական վայրերում, օրեր անց Բաքվից զանգ են ստացել։

«Զանգել է քրոջը, ասել՝ «իմացեք, որ ողջ եմ և գտնվում եմ Բաքվում, գերեվարվել եմ»։ Երկար չի խոսել։ Դրանից հետո ես սկսել եմ աշխատել Կարմիր խաչի ու իրավապաշտպան գրասենյակների հետ։ Նրանց միջոցով ամիսը մեկ անգամ զանգի հնարավորություն ստեղծվեց։ Չեք պատկերացնում, օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձայնը լսեմ»,- նշում է Էլմիրան, ավելացնում, որ հիմա արդեն շաբաթական է դարձել զանգերի հնարավորությունը։ 

Գուրգեն Ստեփանյանն Ադրբեջանի գերիների պահման վայրից նաև տեսագրություն է ուղարկել ընտանիքին․ «Երբ սկզբից լուսանկար ինձ փոխանցեցին, տեսքը լավ չէր, հիմա արդեն լավ է, հաճախ ենք խոսում։ Ե՛վ ինքն է կարոտում մեզ, և՛ մենք ենք կարոտում իրեն։ Օրեր ենք հաշվում, թե երբ տուն կգա։ Օր ու գիշեր խառնվել են իրար, կհանգստանամ այն ժամանակ, երբ տղաս կգա։ Համենայնդեպս, հավատս չեմ կորցնում»,- հավելում է նա։

Հիշեցնենք, որ Բաքվում այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով պատանդառված անձինք են։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին։

Հունան Թադևոսյան

Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
Ամենադիտված