Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան երկրների և Հայաստանի միջև վերջին շփումները կասկածներ են հարուցում վերջինիս ինքնիշխան ապագայի վերաբերյալ: Երևանը, ոչ առանց կոլեկտիվ Արևմուտքի մասնակցության, որոշել է հեռանալ Մոսկվայից, մասնակցում է Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումների, որոշում է ռուս սահմանապահներին դուրս բերել երկրի տարածքից, սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և սպառնում դուրս գալ այդ կազմակերպությունից, գրում է Yugsn.ru-ն:

Արդեն հիմա երևում է, թե Հայաստանը որքան հեշտությամբ է գերվել Արևմուտքի խոստումներով, և Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին դիտարկում է որպես խոչընդոտ Եվրոպայի ճանապարհին։ Մոսկվան առաջարկում է երկրների միջև համագործակցության բարենպաստ և հավասար պայմաններ  պահպանելով բազմաբևեռ աշխարհի գաղափարները, մինչդեռ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանին ոչնչացնելու հերթական զինվոր:

«Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք։ Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Երևանը այդպես էլ չի տեսնում, թե Արևմուտքի հետ համագործակցությունն ինչի է հանգեցրել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու Բալթյան երկրներին, որոնք նույնպես կարող էին հավասար գործընկերներ լինել Ռուսաստանի հետ և նախապատվություններ ստանալ նրանից,- Yugsn.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը,- ներկայումս Հայաստանի հեռանկարը Ռուսաստանի հետ բարեկամությունը կորցնելն ու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից վտարվելն է»։

«Արևմուտքը խոստանալու է Երևանը դարձնել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, բայց մենք գիտենք, թե ինչպես են ժամանակին նման կերպ Ուկրաինային կերակրել: Բրյուսելի հանդիպմանը Հայաստանին տրվել է մի քանի միլիոն դոլար, միաժամանակ, Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը միլիարդներ է վաստակում»,- նշել է քաղաքագետը։

Եթե Ռուսաստանի կառավարության կողմից Երևանի նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկվեն, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

«Պետք է միացնել տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանի ռեժիմը խելքի գա։ Առայժմ մենք միայն ասում ենք, որ մենք երկար տարիների բարեկամություն ունենք և ուղղակի փորձում ենք համոզել, ինչպես երկար ժամանակ փորձում էինք համոզել Ուկրաինային։ Համոզելու կարիք չկա, պետք է ցույց տալ մեր բռունցքը, ինչքան էլ ընկերական հարաբերություններ ունենանք։ Ուկրաինական ժողովուրդի հետ մենք եղբայրներ ենք, և ինչի՞ ենք հասել։ Այլևս կարիք չկա հայերի հետ արարողակարգ պահպանել: Մենք ստեղծեցինք այդ հայկական պետությունը, պաշտպանեցինք այն այսքան տարիներ, և հիմա դեռ դիմանում ենք մեր ուղղությամբ որոշակի ծաղրին»,- ասել է Եվգենի Միխայլովը։

Հայաստանի համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն Կրեմլում, այլ նաև Թուրքիայում և Ադրբեջանում։

Անկարան հստակ ակնարկել է տարածաշրջանի խնդիրների լուծմանը մասնակցելու իր ցանկության մասին, իսկ Բաքուն ուղղակիորեն ասել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»
Ամենադիտված