Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են կատարվում։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՔԿ-ից: