Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես փրկվեցի, բայց Սևակը չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծանր վիրահատությունից հետո ես պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Երբ ներս մտավ մեծ եղբայրս, ես հարցրեցի նրան՝ «Արսե՛ն, բա ո՞նց ես եկել, մտածեցի՝ ճանապարհն արդեն բացել են»: Ասաց՝ «Արցախն էլ չկա, հանձնված է, բոլորս ենք եկել»։ Գիտե՞ք դա ինչի էր համեմատական, երբ զավակդ կամ ծնողդ զրկվում է կյանքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կյանքի, ապրելու համար պայքարող, Ծովատեղ համայնքի ղեկավար Արտակ Դանիելյանը։ 

Բոլոր գյուղերի պես ծովատեղցիները ևս իրենց առօրյա գյուղական գործերով էին զբաղված սեպտեմբերի 19-ին։ Բայց առավոտյան մի ներքին տագնապ կար հատկապես զինվորականների շրջանում։ Արտակը, որ աշխարազոր ուժերում վաշտի հրամանատար էր, միաժամանակ մտահոգված էր գյուղացիների անվտանգությամբ։

«Այդ օրը Հերհերից իմ ընկերներից մեկը՝ կորպուսի հրամանատարի տեղակալ Սևակ Սարգսյանը, դեռ առավոտյան զանգեց ու ասաց, որ սահմանին իրավիճակը գերլարված է, որ ամեն դեպքում ինչ որ մի բան լինելու է։ Ես նրան խնդրեցի, որ եթե կռիվ սկսվի, ու ես զոհվեմ, հանկարծ դիակս չթողնեն անտեր։ Ինքն էլ ասաց, թե այդ թեմայով չխոսեմ, ինչ-որ տեղ կատակի տվեցինք, անցանք։ Կեսօրին մոտ լսեցի «սնարյադի» պայթյունի ձայն, հեռվում էր, բայց անհանգստացնող։ Հետո Սևակից իմացա, որ Հարավի ուղղությամբ են խփել։ Խերխան գյուղի տղերքը դիրքերում էին, իրենց հերթափոխի օրն էր։ Հերհերի ու մեր գյուղի տղաների հետ պատրաստվեցինք, արագ կազմակերպվեցինք, որ եթե սկսվի պատերազմը, գնանք: Ընդ որում, դիրքեր բարձրանում էինք ոտքով, վառելիք չկար»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

«321» մարտական դիրքի անձնակազմը մի քանի անգամ կասեցրել է ադրբեջանական զորքի առաջխաղացումը, այդ ուղղությամբ կրել բազմաթիվ կորուստներ։ 

«Տղերքը լավ ջարդ են տվել, դրա համար իրենց կողմից առաջխաղացում չի եղել»,- ասում է Արտակ Դանիելյանը։ 

Նրա խոսքով՝ երբ հաջորդ օրը կեսօրին զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոշ ժամանակ անց նկատել են, որ ադրբեջանցիները փորձում են շրջանցել հայկական դիրքերն ու առաջանալ դեպի խաղաղ բնակավայրեր։ Տեղային մարտ է ընթացել, որի ժամանակ պարանոցի շրջանում դիպուկահարի կրակից ծանր վիրավորում է ստացել համայնքի ղեկավարը։

«Ինձ այդ տարածքից հանել է փոքր եղբայրս՝ Անդրանիկը, նույն օրը տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Առանց վիրահատության այնտեղ մնացել եմ 2 օր։ Այդտեղ ինձ տեսակցության եկավ Սևակը, հուսադրեց, որ ամեն բան լավ կլինի, ասաց՝ «կարևորը ողջ ես, կլավանաս»: Սեպտեմբերի 22-ի առավոտյան Կարմիր խաչով ծանր վիրավորների հետ տեղափոխել են Ստեփանակերտ։ Փաստորեն վիրավորումն այնքան ծանր է եղել, որ բժիշկն ասաց, որ առաջին անգամ պետք է այսպիսի վիրահատություն կատարի, իսկ դրա համար համարձակություն էր պետք։ Հետո ոչինչ չեմ հիշում, աչքերս բացել ու տեսել եմ Երևանում եմ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում»։ 

Դանիելյանն այստեղ վիրահատվել է, ոտքի կանգնելու համար նրան երկար ժամանակ էր պետք։ Արցախից ոչ մի լուր չուներ, քանի որ հիվանդանոցում հիմնականում եղել է դեղերի ազդեցության տակ։ Միայն Արցախի հայաթափումից հետո է ավագ եղբայրը պատմել եղելությունը։ 

«Դա մի անբացատրելի զգացողություն էր։ Երկիրը հայ պահելու, մեր երեխաներին հայ մեծացնելու համար ինչպիսի զրկանքների միջով անցանք, որքան զոհեր ունեցանք, բայց ելքը սա էր»,- վիրահատությունից հետո հազիվ է մտքերն արտահայտում մեր զրուցակիցը։

Արտակն Արսենից ու իր կողքին պառկած վիրավորներից է հետաքրքրվել գյուղի ու վաշտի տղերքից, քանի որ օրեր շարունակ նրանցից ոչ մի լուր չի ունեցել։ 

«Ամեն լուրն ինձ համար մի հարված էր, որովհետև չգիտեի, որ պատերազմից ու գաղթից բացի պայթյուն է եղել բենզինի պահեստում։ Մեր գյուղում 25 տարեկան մի տղա կար՝ Նարեկ Ավագյանը, որ կամավոր ցանկությամբ եկել զենք է ստացել ու մինչև վերջ եղել է մեր կողքին, ասացին՝ «չկա», հետո լսեցի Սևակի լուրը։ Ասացի՝ «ո՞նց կարող էին զոհված լինել», եղբայրս ասաց, որ «աղետի հետևանք է, առայժմ նորություն չկա»։ Շատ եմ ազդվել Նարեկի ու Սևակի հետ կատարվածից»,- ասում է նա։ 

Իր փրկությունն Աստծո հրաշք համարելով՝ Արտակ Դանիելյանն առայժմ շարունակում է իր բուժումները, տուն վերադարձի հավատը չկորցնելով…

 

Դոլարն էժանացել էՎեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըՆոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. մանրամասներ«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է. ինչ է հայտնիԻրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Խոպանչիների համար խնդիրներ են ստեղծվել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըԱվտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»
Ամենադիտված