Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է
Ամենադիտված