Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպեց Նիկոլը, շահեց Ալիևը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելյան հանդիպման ստվերները

Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի:

Առաջ անցնելով՝ ասեմ, որ չեմ հավատում, թե հանդիպումը միայն այն էր, ինչ մեզ հրամցրեցին. համատեղ հայտարարության և բրիֆինգին հնչեցրած կոնտենտը չափից ավելի «էժան» էր նման նախնական  մեդիաաղմուկի և ձևաչափի համար: Կասկած չունեմ, որ այն ուներ նաև փակ բովանդակություն, որն անգլերեն գրականության մեջ կոչվում է hidden agenda՝ թաքուն օրակարգ:

Հատկանշական է, որ եռակողմը տեղի ունեցավ NATO-ի 75-ամյակին նվիրված տոնակատարություններից անմիջապես հետո, որը գուցե թելադրված էր Բլինքենի և Ֆոն դեր Լեյենի լոգիստիկ հարմարություններով, սակայն ստեղծված գեոպոլիտիկ վիճակում նման էր NATO-ի ծննդյան քեֆի after-party-ին:

Կազմակերպիչները, փարատելու համար թուրք-ադրբեջանական անհանգստությունները, նախապես հայտարարել էին, որ հանդիպումն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ տնտեսական և դեմոկրատական բնույթ: Այս ֆոնի վրա ողբալի են ԱԳ նախարարի պաշտոնին աշխատող Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները, թե եռակողմին շեշտվել է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք ընդամենը հպանցիկ հիշատակված են համարել հայտարարության նախաբանում, և որոնց հետագայում չկա և ոչ մի անդրադարձ:

Բուն հայտարարության տեքստը շատ թույլ էր, և խնդիրը միայն ֆինանսական աջակցության ծիծաղելի ծավալների մասին չէ: Անգամ հայտարարված տեքստում չկան, օրինակ, հիշատակումներ միջազգային դոնորների կոնֆերանս կազմակերպելու հնարավորության մասին, չկա անդրադարձ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին (այս ֆոնին Արարատ Միրզոյանի «կռուտիտը» «զանազան վիզային ռեժիմների» հնարավոր կիրառման մասին էլ ավելի է աչքի զարնում):

Կողմերն այնքան էին վախեցած Ալիևից, որ հայտարարության մեջ չեն հիշատակել անգամ ԵՄ դիտորդական առաքելության մասին Հայաստանում, որպեսզի «տարածաշրջանային բնույթ» հանդիպմանը չհաղորդեն: Այս առումով Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի կողմից հիշատակումն այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին, որի հիմնական փայատերերից մեկը հենց Ադրբեջանն է, ում համաձայնությունը պարտադիր է լինելու Հայաստանի հնարավոր միացման դեպքում: Պատկերացնում եք չէ՞, թե նման համաձայնության դիմաց Ալիևը ինչեր կարող է պահանջել Հայաստանից: Չմոռանանք նաև, որ Արցախի էներգետիկ կարողությունների կորստից հետո և Մեծամորի ԱԷԿ-ի մշուշոտ ապագայի ֆոնին Հայաստանի էներգետիկ հեռանկարները խիստ կասկածելի են, և մենք մեծ հավանականությամբ կարող ենք էներգիա արտահանող երկրից վերածվել ներկրող երկրի:

Խիստ հիասթափեցնող էր նաև Արցախին վերաբերող օրակարգը, որը սահմանափակվեց միայն հումանիտար օգնության հարցերով: Անգամ այն դեպքում, որ հանդիպումը չպետք է ջղայնացներ Ադրբեջանին իր օրակարգով, նույն հումանիտար բլոկի ներքո չկար և ոչ մի հիշատակում հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման անհրաժեշտության մասին: Հիշատակված չէր նաև Արցախում հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Իմ ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանը փորձել է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի թեմա բացել նաև այն պատճառով, որ ստիպված չլինի պարբերաբար հիշատակել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ձեռքբերում համարվող CEPA-ն՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք: Սակայն եվրոպացիք գրեթե բաց տեքստով իրեն ասել են, որ դուք անգամ CEPA-ն իրականում նորմալ չեք կատարում, որ ակնհայտ կաղում եք իմպլեմենտացիայի մեջ, ուստի ավելի լավ է իրոք զբաղվեք ճյուղային բարեփոխումներով, որոնք նախատեսված են CEPA-ով: Իսկ որպեսզի բավարարեն Նիկոլի PR-տենչանքը՝ իր օրոք ինչ-որ նոր թուղթ ստորագրելու, արհեստականորեն փքելու են ԵՄ-Հայաստան Գործընկերության ծրագիր կոչվող աշխատանքային թղթի կարևորությունը:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա ակնհայտ է, որ նա այս եռակողմից դուրս եկավ մաքսիմալ շահած: Նախ իրեն հաջողվեց գոնե տեսանելի հատվածում Բրյուսելյան հանդիպման օրակարգից հանել տարածաշրջանային հարցերը, ինչը միանշանակ ձեռնտու էր նաև Արևմուտքին, որպեսզի Հայաստանի հետ օրակարգում կենտրոնանա հիմնականում Մոսկվայի դեմ տարվող խաղի վրա: Ալիևը հասավ նրան, որ և՛ Բլինքենը, և՛ Ֆոն դեր Լեյենն իրեն առանձին զանգերով լրացուցիչ կարևորեցին և «հանգստացրեցին»: Այս արևմտյան ժեստերը նա վստահաբար օգտագործելու է նաև իր երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեմ միջազգային լարվածությունը թուլացնելու համար: Միաժամանակ կտրուկ և կոշտ խոսելով այդ հանդիպման դեմ՝ Ալիևը լրացուցիչ միավորներ վաստակեց Մոսկվայի աչքերում՝ «Նիկոլը քըխ է, ես լավն եմ» սխեմայով:

Արդյունքում՝ ստացվում է, որ Բրյուսելում հանդիպեց Նիկոլը, բայց շահեց Ալիևը: Եվ այս առաջին հայացքից պարադոքսը Փաշինյանի ավանտյուրիստական և տգետ արտաքին քաղաքականության հերթական հետևանքն է:

Հ.Գ. Արևմուտքի կողմից նիկոլական «դեմոկրատիայի» մասին դատարկ կենացներին չեմ էլ անդրադառնում: Իրական վիճակը գիտենք և՛ մենք, և՛ պատկան միջազգային կազմակերպությունները (Freedom House, TI, Heritage, EIU և այլք): Արևմտյան ներկայիս էլիտայի համար եվրոպական արժեքները վերածվել են քրքրված լաթի, որն օգտագործվում է՝ ըստ իրենց նպատակահարմարության: Երևանի և Բաքվի բանտերում նստած հայ քաղբանտարկյալները՝ վկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

07.04.2024թ.

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի
Ամենադիտված