Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը թող գա այստեղ ու հայկական եկեղեցին տեսնի. Գնդապետ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Alpha News-ի նկարահանող խումբը եղել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում եւ ֆիքսել այն տարածքները, որոնք կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սցենարով տեղի ունենա սահմանների ճշգրտում:

Փաշինյանը երկու շաբաթ առաջ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս գյուղեր այցի ժամանակ ասել էր, որ պատերազմ չսկսվելու համար Կառավարությունը որոշել է Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում սահմանազատում սկսել: Հենց այդ տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են, գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում են անում ոչ միայն հանուն Հայաստանի, այլեւ հանուն Ոսկեպարի եւ մյուս գյուղերի անվտանգության ապահովման:

Alpha News-ը զրուցել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այդ գյուղերը հակառակորդի վերահսկողության տակ անցնելու դեպքում անվտանգ կլինեն Ոսկեպարն ու հարակից գյուղերը, թե հակառակը՝ հայկական բնակավայրերը կհայտնվեն հակառակորդի նշանառության տակ:

Միհրան Մախսուդյանը շեշտել է, որ եթե 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, հայկական կողմը ահռելի տարածքային կորուստներ է ունենալու, զիջվելու է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, գյուղերը հայտնվելու են հակառակորդի վերահսկողության տակ:

«Եթե կորցնենք այդ գյուղերը՝ կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը: Դրանք մեզ համար դարպաս են: Սա միայն ոսկեպարցու խնդիրը չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է, սա մեր պետականությունը պահելու խնդիրն է: Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը թվագրվում է 7-րդ դարին, հիմա մեր վերահսկողության տակ է, եթե Ներքին Ոսկեպարը փոխանցվի նրանց, մենք կկորցնենք եկեղեցին: ԱԺ նախագահն ասում է՝ մարդ եմ փնտրում, որը կապացուցի՝ այդ գյուղերը մերն են, ես էլ ասում եմ՝ Ալեն Սիմոնյանը թող գա մեր գյուղ ու տեսնի այս եկեղեցին, բացի այդ, Ներքին Ոսկեպարում հայկական գերեզմանոց կա, որը նույնպես մի քանի հարյուր տարվա պատմություն ունի»,- ասաց Միհրան Մախսուդյանը:

Եթե Ներքին Ոսկեպարն անցի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ոսկեպարը նշանառության տակ է հայտնվելու: Գյուղի դպրոցը՝ եւս:

«Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե վտանգ չի սպառնալու ոսկեպարցիներին, թող իրենց ընտանիքներով գան ու մեր հետ ապրեն՝ թուրքի հարեւանությամբ: Գուցե էդ դեպքում ոսկեպարցիները համակերպվեն էստեղ ապրելուն»,- ասաց Միհրան Մախսուդյանը՝ վստահեցնելով, որ չեն նահանջելու եւ չեն համակերպվելու, որ ադրբեջանցիները նստեն իրենց գյուղի գլխին:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Արտառոց դեպք՝ «Գենացվալե» պանդոկումԵվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները․ Պեսկով Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկումՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը Իսրայելի բանակը հայտնել է հրթիռային կենտրոնի ոչնչացման մասին | Ամերիկյան ականակիրը հարձակման է ենթարկվել Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Հայաստանում վեց ամսով կարգելվի սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումըՈւմ թոշակն է բարձրանալու 15․000 դրամով․ նախարարը մանրամասներ է հայտնել Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական Սպերցյանը նշել է երկու եվրոպական լիգա, որտեղ նա կխաղա «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել են Հայաստան Արտառոց դեպք՝ ԵրևանումՌուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին․ Զախարովա Կասեցվել է «Կարաս»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը Բնակարանային գողություն կատարած տղամարդ է հայտնաբերվել Գազ չի լինի․ վթար Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 մարդ Հրդեհ՝ ՀայաստանումԴուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում «GAZelle» է վթարվել․ կա վիրավոր«Ինձ իսկապես չի մտահոգում, թե արդյոք Իրանը կմասնակցի»․ Թրամփն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության մասին Սպասվում են տեղումներՓաշինյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 24 ժամյա ջրանջատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ջրացատկ սպորտաձև «Հայաստանը նույնպես կարողանում է բազմաբևեռություն»«Կովկասի համար նոր ամերիկյան խաղային ծրագիր՝ կենտրոնացած «բետոնի» և «տեխնոլոգիայի» վրա» Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում․ պատմության այս օրը (04 մարտ) ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին 20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան Երբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված