Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականի պայթյունից զոհվել է Արամայիս Հայրապետյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ․-ի սեպտեմբերի 26-ին Արամայիս Հայրապետյանի 28-ամյակն էր, նույն օրը Արամայիսի նշանադրությունն էր, իսկ 27-ի առավոտյան պայուսակը պատրաստ էր  Արցախ մեկնելու համար: 

Բժիշկ, կապիտան Արամայիս Հայրապետյանը զոհվել է 44-օրյա պատերազմի 42-րդ օրը՝ վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ ականի պայթյունից։

Արամայիսն ընտանիքի անդամներին խոստացել էր վերադառնալ և կիսատ մնացած խնջույքը շարունակել պատերազմից հետո: Ընտանիքի անդամներին վստահեցրել էր, թե ապահով տեղում է լինելու, իրեն վտանգ չի սպառնալու:

«Ասում էր՝ մամ, ես իմ գործն եմ անելու, ասելու եմ ՝ էս զինվորին էստեղ տարեք, նրան բերեք»,-պատմում է Արամայիսի մայրը՝ Հերմինե Ղազարյանը։ Հարազատներն Արամայիսին Մայիս էին ասում: 

Արամայիսը 2020թ․-ի օգոստոսին Մարտունիում ավարտել էր ռազմական բժշկի ծառայությունն ու Հայաստան վերադարձել։ Նա ուսումը շարունակելու էր օրդինատուրայում, աշխատելու էր Մուրացանի անվան հիվանդանոցում՝ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտացմամբ։

Պատերազմի սկսվելուց հետո նրան ու իր 3 ընկերներին համալսարանը չէր թույլատրել մեկնել Արցախ, քանի որ նոր էին ավարտել ծառայությունը։ Արամայիսը դիմում է գրել պաշտպանության նախարարություն ու խնդրել իրեն կրկին նշանակել նախկին պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին մեկնել է երկրորդ պաշտպանական շրջան (Մարտունի 2)։

Վաղ տարիքից Արամայիսը որոշել էր բժիշկ դառնալ։ 2008-ին ընդունվել է Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Հետագայում ուսումը շարունակել է որպես ռազմական բժիշկ։ Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության էր անցել Շուշիում, այնուհետև՝ տեղափոխվել 2-րդ պաշտպանական շրջան, նախ՝ որպես բուժկետի պետ, ապա՝ բուժծառայության պետ։

«Համեմատաբար փոքրամարմին էր, սկզբում իրեն լուրջ չէին վերաբերվում, տարիքից միշտ փոքր էին վերաբերվում, ասում՝ երեխա է, բայց հետո հասկացել են, որ երեխու հետ գործ չունեն։ Շատ դժվարությունների միջով անցավ, ասելու չէ։ Մարտունի 2-ում բուժսպասարկումն ու սանիտարական վիճակը շատ վատ էր»,- հիշում է մայրն ու հավելում, որ ծառայության առաջին տարում որդին գրեթե տուն չի եկել: Այդ տարի 2-րդ պաշտպանական շրջանի բուժծառայությունը ճանաչվել է լավագույնը։

Արամայիսի ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ծառայությունից վերադառնալուց հետո Արամայիսը վերանորոգել է տան շքամուտքը, խոհանոցը:

«Ամեն պարագայում կարողանում էր ինքն իրեն արդարացնել, ամեն հարցում պարտաճանաչ էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից, մի անգամ հարցնում էր՝ ոնց պատը շարի, ոնց ծեփի, ոնց հոսանքի լարը քաշի, հերիք էր իրեն, կարողանում էր ամեն ինչ անել»,- պատմում է Հերմինե  Ղազարյանը։

Թերթում ենք որդու լուսանկարների ալբոմը, ամեն նկարի մասին մայրը մի պատմություն է պատմում։ Լուսանկարները հիմնականում արվել են Արցախում՝ ծառայության ընթացքում։

Հյուրասենյակում Արամայիսի անկյունն են ստեղծել, այդտեղ դրված են ՊՆ-ից ստացած պատվոգիրն ու հուշանվերը, քիչ ներքևում Արամայիսի բժշկական գործիքներն են, դրանցից մեկը դարակից հանում է քույրը՝ Հասմիկ Հայրապետյանն ու դեպի ինձ մեկնում․ բժշկական մեծ մկրատ է․ «Մկրատը Մայիսը շատ էր հանում դարակից ու կատակում, թե ով խելոք չմնա, լեզուն կկտրի․․․ ինքը շատ ուրախ մարդ էր, իր կողքին անհնար էր ուրախ չլինելը»:

«Որտեղ լինում էր, ուրախություն էր, Մայիսի հետ մի անգամ խոսացողը չի մոռանա նրան»,- դստեր խոսքերը հաստատում է մայրը: 

Մայիսը տան կրտսերն էր, թեև քրոջից ընդամենը 11 ամսով էր փոքր, բայց քույրը միշտ խնամել է նրան, կատակով ասում էր՝ երբ պիտի վերջապես ամուսնանա, որ զինվորական համազգեստն արդուկող լինի։

Պատերազմի օրերին Մայիսն ամեն օր զանգում էր, զրուցում նշանածի ու ընտանիքի անդամների հետ, խնդրում տեղեկացնել՝ ինչ են ասում լուրերով, ինչ նորություններ են հայտնում։

Մի օր զանգել է մորն ու սկսել բարձր հեկեկալ․ «Ամենամոտ ընկերներից մեկն էր զոհվել՝ բժիշկ Հարություն Չոբանյանը, որն իր հետ գնացած 3 բժիշկներից մեկն էր։ Կանչ են տվել վիրավորին տեղափոխելու համար, վիրավորի դեմքը փակված է եղել, բայց Մայիսը ձեռքի մատանիից ընկերոջը ճանաչել էր»,- պատմում է Հերմինե Ղազարյանը։

Ստեփանակերտի հիվանդանոցում Արամայիսին հանդիպել են Բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ, նրանցից Դիանա Սայիյանը հետագայում այցելել է Արամայիսի ընտանիքին եւ պատմել, որ վնասվել էին Մայիսի ողնաշարի սկավառկները, բայց սեղմիրան (կորսետ) է հագել ու շարունակել վիրավորներին օգնություն ցույց տալ։

Հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային, որի մեջ եղել են Արամայիսն ու վիրավորներ։ Արամայիսը բեռնախցիկում էր, կարողացել է մեքենայից դուրս թռչել, ողնաշարի սկավառակները վնասվել են։ Ընտանիքի անդամներին չի ասել, որ վնասվածք ունի, ասել է, որ հնարավորություն կա տուն վերադառնալու։

Նոյեմբերի 8-ի առավոտյան Մայիսը զանգել է մորը, ասել, որ Շուշին «տվել են»։ Սա եղել է մոր և որդու վերջին խոսակցությունը։ Արամայիս Հայրապետյանը զոհվել է վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ Մարտունի քաղաքից դեպի հյուսիս արևելք։ Շտապօգնության մեքենան պայթել է ականի վրա, նրա հետ զոհվել է նաև շտապօգնության մեքենայի վարորդը՝ Դանիել Ավետիսյանը։

Արամայիսը նոյեմբերի 8-ին վիրավորին օգնության պիտի գնար բժիշկ Դավիթ Ղազարյանի հետ, որը վերջինիս դասախոսն է եղել, սակայն Ղազարյանը կանչի պահին զրահաբաճկոն չի ունեցել, և Արամայիսը նրան խնդրել է մնալ։ «Անընդհատ մեքենաներն աշխատում էին, վիրավորներին էինք տեղափոխում, երբ 10 րոպեանոց դադար եղավ, գնացինք, որ որոշ իրեր բերենք, սնունդ և այլ պարագաներ։ Ես շտապ գնացի՝ առանց զրահաբաճկոնի ու գլխարկի, բայց ճանապարհին կանչ եղավ, ասացին՝ հետ եկեք, վերադարձանք։ Մայիսն էլ մեկ ուրիշ բժշկի հետ քաղաքացիական մեքենայով  էր, ասացի՝ գնանք կանչի հետևից, բայց երբ տեսավ, որ զրահաբաճկոն ու գլխարկ չկար, ասաց՝ Դավիթ Մհերիչ, դուք մնացեք, ես կգնամ»,- պատմում է բժիշկ Դավիթ Ղազարյանը։ 

Նոյեմբերի 8-ի երեկոյան բարեկամները հերթով այցելել են Հայրապետյանների տուն, ասել, որ Մայիսը վիրավոր է, իսկ ընկերները չեն պատասխանել հեռախոսազանգերին։ «Նամակ գրեցի ընկերոջը, ասացի՝ Արտաշ ջան, ինչ-որ եղել է, ասա, թե լավ, թե վատ, էդ մարդիկ եկել են մեր տուն, բայց բան չեն ասում, 2 րոպե հետո զանգեց ու ասաց․․․․»,- դողացող ձայնով պատմում է Հասմիկը։

Արամայիս Հայրապետյանին ընտանիքի անդամները հուղարկավորել են Զովունիի գերեզմանատանը։ «Տղայիս տատիկ, պապիկի մոտ եմ տարել»,- հազիվ լսվում է Մայիսի հոր՝ Սուրեն Հայրապետյանի ձայնը։ 

Արամայիս Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 

Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
Ամենադիտված