Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի վրա ուրվագծվում է ԱՄՆ նախագահ Վիլսոնի ստվերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարված գագաթնաժողովը առաջացրել է քաղաքական խառնաշփոթ։

Ավելին, բանակցությունների օրակարգը քողարկված է Երևանի պաշտոնապես հայտարարված այն արտահայտությամբ, թե «նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։

Բայց սկզբում պաշտոնական Բաքուն, իսկ հետո՝ Մոսկվան հայտարարեցին, որ Բրյուսելում նախատեսված այդ հանդիպումը «նպատակ ունի սրել իրավիճակը տարածաշրջանում», ինչը ստիպեց ԱՄՆ Պետդեպարտամենտին լրացուցիչ պարզաբանում տալ, որ միայն «Հայաստանի տնտեսական կայունությունը բարձրացնելու ուղիները կքննարկվի Բրյուսելի գագաթնաժողովում»։

Ավելին, Բաքուն և Երևանը հայտարարում են, որ «մի քանի քայլ են հեռու խաղաղության պայմանագրի ստորագրումից»։ Եթե իրավիճակը գնահատենք այդ համատեքստում, ապա Բաքվին նույնպես պետք է հրավիրեին Բրյուսելի գագաթնաժողովին։

Բայց դա տեղի չի ունեցել, ինչի համար կան լուրջ պատճառներ։ Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվել էր «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը, որը ղեկավարում է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք։

ԵՄ-ն շահագրգռված է աջակցել Հայաստանին այդ շրջադարձում, սակայն դրա հաջողության համար ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստանձնեն նշանակալի երկարաժամկետ ռազմավարական պարտավորություններ ռեսուրսների, անվտանգության ոլորտում համագործակցության, առևտրային հարաբերությունների և քաղաքական ներգրավվածության առումով»:

Այդ թեզի գործնական իրականացումը ներառում է երկու հետագա քայլ: Առաջին քայլը նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանի անվտանգության երաշխիքներ ստանալն է Արևմուտքից (ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ից), ինչը թույլ կտա Երևանին «պաշտպանվել» Ադրբեջանի հնարավոր գործողություններից։

Եթե Արևմուտքի աջակցությունը մեծանա, Երևանը կարող է փոխել իր պահվածքը բանակցային սեղանի շուրջ և նոր պայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի համար։ Երկրորդ քայլը կսկսվի ՀԱՊԿ-ից, այնուհետև ԵԱՏՄ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու գործընթացներով։

Օբյեկտիվորեն, տարբեր պատճառներով, այդ երկու քայլերն էլ ուղղված են Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի դեմ, և, մեծ հաշվով, Հայաստանը կարող է գնալ նույն ճանապարհով, որով նախկինում գնում էր Ուկրաինան, և ինչը ուղղակիորեն կազդի նաև հարևան Իրանի և Թուրքիայի ազգային շահերին։ Այսպիսով, Հայաստանը, ինչպես և Ուկրաինան, կարող է հայտնվել բարդ «աշխարհաքաղաքական որջում», ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, և «կմնա կոտրած տաշտակի առաջ»։

Եթե խորանանք հարցի մեջ, ապա ստացվում է, որ Փաշինյանը սկսում է կրկնել դաշնակցականների արևմտյան դրեյֆը, որոնք Հայաստանի խորհրդայնացման նախօրեին հույսը դրել էին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վրա։ 1920 թվականի ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչել էր հայկական պետությունը։

Սան Ռեմոյի կոնֆերանսում հավաքված դաշնակից առաջնորդները Վուդրո Վիլսոնին խնդրել  են ընդունել Հայաստանի մանդատը և որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Մայիսի 14-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ուորեն Հարդինգի առաջարկած բանաձևը, որով կարեկցանք էր հայտնվում հայ ժողովրդին։

Վիլսոնը դիմել է սենատորներին Հայաստանի համար մանդատ ընդունելու խնդրանքով։ Սակայն ԱՄՆ Սենատը ուշադրություն չի դարձրել նրա փաստարկներին և հունիսի 1-ին 52 կողմ, 23 դեմ ձայներով մերժել է Հայաստանի համար ԱՄՆ մանդատը:

Չնայած դրան 1920 թվականի նոյեմբերի 22-ին Վիլսոնն ընդունել է արբիտրաժային որոշում և կազմել Հայաստանի քարտեզը հիմնվելով Սևրի պայմանագրի վրա։ Սակայն 1920 թվականի դեկտեմբերին թուրքերը ջախջախեցին հայերին, և դրա մի փոքր մասը մնաց Վիլսոնի կողմից հայ ժողովրդի համար նախանշած ընդարձակ տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում նման մի բան՝ հաշվի առնելով իրադարձությունների որոշակի ընթացքը և հանգամանքները, այս անգամ էլ կարող է տեղի ունենալ։

Ավելին, ԱՄՆ-ն այսօր շարունակում է հետևել «Վիլսոնի տրամաբանությանը» փորձելով այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ ապակայունացնելով իրավիճակը ողջ Անդրկովկասում։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլլերի «տարածաշրջանը մտցվում է քաղաքական տուրբուլենտության գոտի», և Բրյուսելում Երևանին կխնդրեն «կուլ տալ խայծը»։

Ինչպես 1920 թվականին, այնպես էլ հիմա, ինչպես ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»։ Ի դեպ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, և կողմերը փաստաթուղթ են պատրաստում Արևմուտքի կողմից Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։

Նրան կարող են առաջարկվել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, խոստանալ ներդրումներ կատարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և «սերտ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել»: Այդ գործընթացում փակագծերից դուրս է մնացել Արևմուտքի ցանկությունը պատժել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։

Ճիշտ է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, երբ ասում է, որ «տարածաշրջանում հայկական կողմին բարեխիղճ բանակցությունների մղելու փոխարեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման գործողությունները ակնհայտորեն միակողմանի են, կանխակալ, հիմնված են երկակի ստանդարտների վրա, ստեղծում են նոր բաժանարար գծեր և այսպես կոչված ազդեցության ոլորտներ»։

Բայց շատ բան կորոշվի Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով։ Հայաստանի համար զգուշացումների շրջանն ավարտվում է, և մոտենում է կարևոր որոշումների պահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է Մենք հաջորդ շաբաթ շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ադրբեջան մեկնելուց Տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը Արտակարգ իրավիճակ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ վիրավորներ կան«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Ամերիկյան տանկերի կորուստ է հաստատվել «FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Ամենադիտված