Տղամարդը խեղդել է սեփական երեխային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 31-ին Բաքվի քաղաքային դատախազությունը տեղեկություն է ստացել Սումգայիթ քաղաքի ծովափին երեխայի դիակի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ բացահայտվել են 1984 թվականին ծնված Յեշիլ Ահմեդ Թուրանի կողմից կատարված դիտավորյալ սպանության կասկածները։ Նախնական տեղեկություններով, նա խեղդել է իր երեխային։ Վերջինս ձերբակալված է։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։