Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Փաշինյանական վարչախմբի և Արցախի վտարանդի իշխանությունների միջև հակասությունները առաջիկայում կարող են ավելի սրվել, ընդհուպ հանգեցնել իրական բռնաճնշումների և ոստիկանական տեռորի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում զայրալից հայտարարություններ է արել՝ ըստ էության հակադարձելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

-Ուզում եմ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում,- նշել է Փաշինյանը և առանց Շահրամանյանի անունը տալու հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ խոսելով վտարանդի կառավարությունների մասին սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Փաշինյանը հանձնարարություններ է տվել իրավապահ համակարգին, որ անհապաղ կանխեն նման դեպքերը։ Պատճառն այն է, որ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Լե Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետութուն և կառավարություն։

—Այո՛, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական, օրենսդիր կառույցների գրասենյակները։ Պատգամավորները կարող են հանդիպել այստեղ քվեարկելու համար։ Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի կառավարության բոլոր նախարարները պահպանում են իրենց պաշտոնները՝ կամավոր հիմունքներով,- նշել էր Սամվել Շահրամանյանը։

Փաշինյանի հայտարարություններից հետո թե՛ Շահրամանյանի, թե՛ Արցախի իշխանությունների դեմ իսկական արշավ է սկսվել իշխանական մեդիայով և քարոզիչների շուրթերով, ընդհուպ՝ վիրավորական արտահայտություններ են անում։

Գաղտնիք չէ, որ Արցախի հայաթափումից հետո փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է Արցախը մոռացության մատնելու համար, իսկ Ադրբեջանն էլ պարտադրում է լուծարել իշխանության բոլոր մարմինները, որոնք Արցախից տեղափոխվել են Հայաստան։

Դա է պատճառը, որ թե՛ Սամվել Շահրամանյանի, թե՛ Արցախի Ազգային ժողովի նկատմամբ գործող վարչախմբի քաղաքականությունը շատ ավելի թշնամական է, քան Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Աննա Ավետյան

Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին
Ամենադիտված