Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում միջազգայնորեն ճանաչելի 28 բուհ կա. Փաշինյանը չճշտված տեղեկություններ է տարածում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի մարտի 18-ի դրությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից հավատարմագրված է 28 բուհ, այդ թվում՝ բոլոր պետական բուհերը և 7 ոչ պետական բուհ: ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում և համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանը:

Վերջինս պարզաբանել է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ը (այսուհետ՝ Հավատարմագրման կարգ) չեն առանձնացնում «միջազգային հավատարմագրում» եզրույթը:

Նշենք, որ ՀՀ-ում գործող հավատարմագրման կարգի համաձայն՝ ուսումնական հաստատությունն իրավունք ունի հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված կազմակերպություններին:

««Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ՈԱԱԿ) երկու անգամ գնահատվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից, դարձել ENQA-ի լիիրավ անդամ և գրանցվել Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR): ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում և համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Հարկ է նշել, որ ՀՀ Հավատարմագրման չափանիշները ճանաչվել են համահունչ Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG)»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հարցին, թե քանի՞ բուհ է հավատարմագրում անցել միջազգային փորձագետի/փորձագետների ներգրավմամբ և բուհերի համար ի՞նչ առավելություն ունի միջազգային փորձագետի ներգրավմամբ իրականացված հավատարմագրումը, ՈԱԱԿ-ի տնօրենը պատասխանել է.

«ՈԱԱԿ միջազգային ճանաչման պայմանների համաձայն՝ հավատարմագրման փորձագիտական խմբում պարտադիր ընդգրկվում է արտերկրից հրավիրված առնվազն մեկ փորձագետ: Այսպիսով, բոլոր բուհերի ՈԱԱԿ հավատարմագրման գործընթացներում ներգրավված են եղել եվրոպական և տարածաշրջանային զարգացած երկրներից միջազգային փորձագետներ՝ հաշվի առնելով բուհերի կրթական ծրագրերի առանձնահատկությունները:

ՈԱԱԿ հավատարմագրման փորձագիտական բոլոր զեկույցներում ներառվում են նաև միջազգային փորձագետի գործընկերային գնահատումը և խորհրդատվությունները Բարձրագույն կրթության եվրոպական տարածքին բուհի ինտեգրվելու տեսանկյունից հնարավոր բարելավումների վերաբերյալ: Հավատարմագրման պետական գրանցամատյանը կապակցված է Եվրոպական որակի արտաքին-ապահովման արդյունքների շտեմարանին (DEQAR). պետական գրանցամատյանում հավատարմագրման արդյունքների վերաբերյալ կատարված գրառումները՝ համաժամանակյա կերպով գրանցվում են DEQAR-ում՝ ապահովելով ՈԱԱԿ փորձագիտական զեկույցների և Հավատարմագրման հանձնաժողովի որոշումների հրապարակայնությունը, թափանցիկությունը միջազգային մակարդակում (փորձագիտական բոլոր զեկույցները թարգմանվում են և հասանելի են ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով)»:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից ընդգծել են, որ միջազգայնորեն ճանաչելի են ENQA-ի անդամ հանդիսացող կառույցների, այդ թվում՝ ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ներկայում ՀՀ-ում գործում է միջազգայնորեն ճանաչելի 28 բուհ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, այս փաստը հատատել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների և վերջիններիս առանձին կրթական ծրագրերի հավատարմագրման, այդ թվում նաև՝ օտարերկրյա հավատարմագրող կազմակերպությունների կողմից, և վերջինիս վավերականության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պաշտոնական կայքում զետեղված Հավատարմագրման պետական գրանցամատյանից (https://register.anqa.am/)»,-նշել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը:

Միջազգայնորեն ճանաչելի բուհերի ցանկը, նախ և առաջ լավ կլիներ ուսումնասիրեր կամ առնվազն աչքի անցկացներ կառավարության ղեկավարը, նախքան չճշտված հայտարարություններով հայաստանյան կրթական համակարգի նշաձողը հերթական անգամ իջեցնելը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ելույթ ունենալով Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում չկան միջազգային հավաստագրում ունեցող բուհեր և այդ իսկ պատճառով ակադեմիական քաղաքի ծրագիրն այդքան կարևոր նշանակություն ունի։

«Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»,-ասել է նա։

Նշենք, որ բուհերի միջազգային հավատարմագրումը պարբերաբար իրականացվող գործընթաց է, որի մասին մշտապես հայտարարվում է: Այսպես. միայն մարտ ամսին՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից առաջ, հրապարակվել է ՀՀ առնվազն երկու բուհի միջազգային հավատարմագրման մասին:

Մասնավորապես մարտի 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել էր միջազգային հավաստագրման վերահաստատում (առաջին անգամ 2006-ին էր ստացել) առավելագույն ժամկետով՝ WASC Senior College and University Commission (WSCUC) ամերիկյան ԲՈւՀ-երի հանձնաժողովի կողմից։ Ի դեպ՝ ՀԱՀ-ը միակ ԲՈւՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈւՀ-երի հանձնաժողովի կողմից։

Մարտի 7-ին էլ ԵՊԲՀ-ում տեղի էր ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչներ:

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ամենադիտված