Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքը դեռ շոկի մեջ է, կանխամտածված թե՞ պատահական կնասպանություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամիսներ առաջ Հայաստանում գրանցված հերթական կնասպանությունը երեք անչափահաս երեխաներին զրկեց մայրական գուրգուրանքից ու ընտանիքին հավերժ դրոշմեց մեծ ցավով, չպարզված հարցերով, որոնց պատասխաններն առաջիկա շաբաթներին կփորձի գտնել դատարանը։

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սեւջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, 1970թ. ծնված Արթուր Մելիքսեթյանը ծեծելով սպանել է կնոջը՝ Դանիելյանին:

Արթուրն ու Նարինեն քսանչորս տարվա ամուսիններ են եղել, ամուսնացել են, երբ Նարինեն ընդամենը 14 տարեկան է եղել։ Ունեն երեք անչափահաս երեխաներ։

Ամուսնական կյանքի նման հանգուցալուծումը հանկարծակիի է բերել բոլոր նրանց ճանաչողներին, ու թեեւ կնոջ հարազատներն ասում են, որ Արթուրը միշտ էլ բռնության է ենթարկել Նարինեն, սակայն դեպքերի նման զարգացմանը որեւէ մեկը չէր կարող սպասել։

Նարինեի հարազատների կարծիքով զույգերը երբեք էլ չեն փայլել լավ հարաբերություններով, նշվում է, որ Նարինեն ճնշվել եւ հալածվել է ամուսնու կողմից։

Մինչդեռ Արթուրի հարազատները նշում են, որ ընտանիքը հիմնականում համերաշխ է ապրել։

«Իմ ընտանիքը եղել է իդեալական ընտանիք, իմ ամուսինը եղել է օրինակելի հայր, տասը տարի իր տղա երեխեքին տարել ա դպրոց բերել ա, նրանից վատ բան սպասելի չէր, որ իրենց երեխեքն էլ ընդօրինակեին։ Մենք քառասուն տարի այս շենքում ենք ապրում, բոլորը մեզ գիտեն, բոլորը մեզ հարգում են։ Ես չգիտեմ կատարվածն ինչպես անվանել, դժբախտություն, փորձանք, չգիտեմ․․․»,-ասում է Արթուրի մայրը՝ տիկին Գոհարը։

Կինը պատմում է, որ երեխաները դեռ վաղ հասակից են սիրահարված եղել եւ միասին որոշել են փախնել ու ամուսնանալ։

«Շատ դեմ էի, որ այդ տարիքում ամուսնանային, բայց սիրում էին իրար։ Ես իր հորն ասել եմ՝ չկարծես, թե հարս եմ պահում իմ տանը, նրան իմ երեխու պես եմ պահել։ Եվ ինձ համար ցավալի է, ես ոչ միայն իմ տղուն եմ կորցրել, այլ իմ աղջկան։ Ինքն ինձ մենակ ջանով էր դիմում, երբեք խնդիր չենք ունեցել, էս տան մեջ հարս սկեսուր հարաբերություններ չեն եղել։ Մեր հետ երբեւէ խնդիր չի եղել, խնդիրն իրենց մեջ է եղել։ Իմ տան երկրաշարժն էլ էս էր, ոչ մեկը չգիտի, թե իր հետ ինչ կարող է լինել։ Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, մենք չգիտենք, թե ինչ է կատարվել»,-ասում է տիկին Գոհարը։

Տիկին Գոհարը պատմում է, որ որդին ու հարսը սկզբնական շրջանում ապրել են իրենց հետ, հետո մեկն էլ են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն առաջնեկի ծնունդից հետո վերադարձել են եւ ապրել են միասին։ Միայն վերջին երեք տարիներին իրենց տան մոտակայքում նոր տուն են գնել եւ երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է։

«Երեք տարի առաջ առանձին տուն գնեցինք, իրենք էնտեղ էին ապրում, բայց մշտապես կապի մեջ էինք, միշտ հավաքվում էինք իրար գլխի։ Բոլոր տոները միասին էինք նշում։ Ես շոկի մեջ եմ մինչեւ հիմա։ Միշտ մտածել եմ իրենց խնդիրը գումարի մեջ է, ինչով կարողացել ենք, օգնել ենք, բայց երեւի ուրիշ բան կար։ Ես իմ թշնամուն նույնիսկ սա չեմ ցանկանա»,-ասում է Նարինեի սկեսուրը։

Հարեւաններին կատարվածը նույնպես ցնցել է։ Թեեւ կարճ ժամանակ են ճանաչել ընտանիքին, սակայն հասցրել էին սիրել Նարինեին։

«Բոլորիս համար հարցական է, թե ինչի էսպես եղավ։ Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կլինի։ Երեք տարի էդ աղջիկն էստեղ է ապրել, շատ լավ աղջիկ էր, մաքուր, մաքրասեր, երեխեքին շատ ուշադիր էր։ Մի քիչ նեղն էին ապրում, բայց սկեսուրենք շատ էին օգնում։ Տղայի ծնողներն ամեն օր գալիս էին, ամեն ինչով օգնում էին։ Բայց այդ տղան՝ ամուսինը, շատ մռայլ էր, ոչ մեկի հետ չէր խոսում, չէր շփվում»,-ասում է հարեւաններից մեկը։

Հարեւաններն ասում են, որ նրանց տնից որեւէ ձայն, բղավոց չեն լսել, բայց Նարինեն միշտ լարված է եղել, միշտ վախեցած։

«Սպազմի մեջ ապրող աղջիկ էր։ Մի քանի ամսով ամուսինը գնացել էր Ռուսաստան աշխատելու, էն էլ համակարգչով սկայպն ամբողջ օրը միացրած նայում էր թե տանն ինչ ա կատարվում, ով ուր ա գնում, ով ինչ ա անում։ Որ սենյակ գնում էր կոմպը հետը տանում էր։ Էդ աղջկա համար նույնիսկ պրոբլեմ էր մանկապարտեզ գնալ գալը։ Նույնիսկ լուամուտից չէր նայում։ Էդ աղջիկը շատ դժգոհ էր իր կյանքից, ասում էր ամեն ինչի վրա խոսում ա ամուսինը, հոգնել էր էլի արդեն էդ խանդից, լարվածությունից»,-պատմում է հարեւանուհին։

Հարեւաններն ասում են, որ տան մոտ շինություն էր սարքում Արթուրը, որպեսզի Նարինեն մատնահարդարությամբ զբաղվի, որոշել էին նույնիսկ ավագ աղջկան էլ վարսավիրության դասերի տանել, որ հետո մոր հետ միասին աշխատեն։

Թե ինչ եղավ, չհասկացանք։ Մահվան նախորդ օրն եկավ ամաններ վերցրեց, իկռա էր անում, ամանները լվացել բերել էր, ասեց իրիկունը գնալու ենք բադրջան բերենք, որ էլի պահածոներ անեմ, գնաց ու գնաց, առավոտ շուտ իմացանք, թե ինչ է եղել։ Ամբողջ շենքն է շոկի մեջ, ոչ ոք չէր սպասում նման բանի»,-ասում է հարեւանը։

Հարեւանները ցավով նշում են, որ Նարինեի մահից հետո փորձում են նրան վարկաբեկել՝ այդ կերպ արդարացնելով ամուսնու արարքը։

Այս դեպքի նախաքննությունն ավարտված է եւ գործն ուղարկված է դատարան։ Առաջին դատը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 15:00, ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեում գտնվող առաջին ատյանի դատարանում, դատավոր՝ Ադամյան:

Արթուրին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Սակայն, Նարինեի հարազատները պնդում են, թե մեղադրանքը պետք է լիներ 104 հոդվածի երկրորդ մասով՝ առանձին դաժանությամբ սպանություն, որի դեպքում պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ:

«Ես կհաշտվեի այս ամենի հետ, եթե իմանայի ասենք ավտովթար է եղել ու քույրս վթարից է մահացել, բայց որ գնաս մորգ ու տեսնես, որ էն աստիճանի ա ծեծել, որ այտի վրա բոթասի հետքն ա տպված, էն վիճակում լինի, որ փակ դագաղում դնեն, դա ուղղակի սարսափելի բան է»,-ասում է Նարինեի քույրը։

Նարինեի դեպքը, ցավոք, ոչ առաջին եւ ոչ էլ վերջինն է։ Հայաստանում միայն վերջին հինգ տարիների ընթացքում պաշտոնական տվյալներով 30 կնոջ սպանություն է գրանցվել ընտանեկան բռնության հետեւանքով։ Այդ դեպքերի ընթացքում, առնվազն 7 երեխա ականատես է եղել մոր սպանությանը եւ շուրջ 30 անչափահաս երեխա զրկվել է մայրական խնամքից։

Ոստիկանության տվյալներով 2016-ի առաջին 10 ամիսներին գրանցվել է 563 ընտանեկան բռնության դեպք, որից 115-ով հարուցվել է քրեական գործ, որից 34-ն էլ ուղարկվել է դատարան, 81-ը՝ կարճվել։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով թեժ գծին կատարած ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել է 2015-ին: Ոստիկանության պաշտոնական տվյալներով 2015-ին գրանցվել է 857 դեպք:

Պաշտոնական տվյալները, սակայն, ըստ փորձագետների եւ ոստիկանության պաշտոնյաների, այսբերգի միայն երեւացող մասն է, քանի որ խնդրի մասին կանայք բարձրաձայնում են միայն երբ դանակը հասնում է ոսկորին:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբը, որի շրջանակներում էլ ստեղծվել է հոդվածը, բազմիցս անդրադարձել է Հայաստանում կանանց սպանության դեպքերին։

Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց եւ հետամուտ լինել դեպքերի թափանցիկ եւ արդար քննությանը:

Խմբի սոցիալական աշխատող Սոնա Հովակիմյանն ասում է, որ Հայաստանում չկա բռնության ընկալում։

«Բռնության դրսեւորման մասին շատ քիչ գիտելիքներ ունենք, ինչի մասին խոսում է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ հասարակության զարմանքը, չընդունելը, ամեն ձեւով բռնության արդարացման մշակույթը: Ցավալի է, բայց կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ նման մոտեցում առկա է նաեւ պետական համակարգերում, մենք չունենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենք, չունենք կանխարգելիչ մեխանիզմներ եւ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցները,-ասում է Հովակիմյանը՝ հավելելով, որ մենք չենք գիտակցում բռնության շղթան եւ չգիտենք, թե ինչ է ընտանեկան բռնությունը,-նույն խանդը, խստությունը, վերահսկողությունը, չափից դուրս հոգատարությունն արդեն խոսում է երկկողմանի խնդիրների եւ ոչ առողջ հարաբերությունների մասին, խնդիրներ, որոնք կան ու չգիտես, թե ուր կտանեն, խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման։ Փոխարեն նման դեպքերն արժանանում են մեր անուշադրությանը եւ անտարբերությանը, ինչին չենք տալիս կարեւորություն, իսկ վերջում երբ արդեն ուշ է լինում, զարմանում ենք, թե ինչպես կարող էր նման դեպք պատահել՝ փորձելով գտնել արդարացումներ եւ պատճառներ»:

Սոցիալական աշխատող Սոնա Հովակիմյանը վստահ է՝ բռնությունը մեկ անգամվա գործողություն չէ, այն խորքային խնդիր է, իսկ բռնությունը չունի արդարացում։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ նշում է, որ ընտանեկան բռնությունների դեպքում, հատկապես, երբ վեճը հանգուցալուծվում է ամուսիններից մեկի սպանությամբ, ամենախոցելին երեխաներն են։ Հովհաննիսյանը նշում է, որ չկան նրանցով զբաղվող պատշաճ մարմիններ, հոգաբարձուների խորհուրդն է, որն ըստ Հովհաննիսյանի՝ ոչ պրոֆեսիոնալ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող, փակ կառույց է, ամբողջ հույսը դրվում է ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպությունների վրա, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությունը պետության պարտավորությունն է, իսկ այդ երեխաների նկատմամբ պետությունն ընդհանրապես չի կատարում իր գործառույթը։

«Շատ հաճախ մենք նույնիսկ չգիտենք, թե ուր են հայտնվում այդ երեխաները, որոնց մայրերը սպանվել են, հայրերը բանտարկվել։ Եվ արդյո՞ք երեխաները հաղթահարում են այդ տրավման։ Շատ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը տեղի են ունենում երեխաների աչքի առաջ, դատարաններում ամենեւին դա ծանրացուցիչ հանգամանք չի դիտարկվում։ Մինչդեռ դատարանը հիմնականում հաշվի է առնում, որ խնամքին կան անչափահաս երեխաներ՝ անկախ նրանից, թե երեխաներն ում մոտ են գտնվում, դատական վճռում կա այդպիսի տող, որ պատիժը մեղմացվում է, քանի որ մեկ ծնողը հանգուցյալ է, իսկ մյուսը՝ չի կարող ավելի երկար մնալ դատապարտված, սակայն շատ ժամանակ, միեւնույնն է, մինչեւ նրանց ազատ արձակվելն այդ երեխաներն արդեն չափահաս են դառնում եւ այս պարագայով մեղմացուցիչ հանգամանքն անիմաստ է դառնում»,-ասում է Հովհաննիսյանը։

Գոհար Աբրահամյան

Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»
Ամենադիտված