Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երևանում և մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները:

Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը:

Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգից՝ Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից:

Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել է համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաև հասարակական կազմակերպությունների վերլուծությունները:

Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Մանրամասն ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման և այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը:

Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ:

Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին և այլ հարցերի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը:

Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:

Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու
Ամենադիտված