Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը Հայաստանին մղում է տնտեսական «ինքնասպանության»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստանի» ներկայացուցչին և ռուսական վճարումների շուկայում իր աղբյուրին։  Նշվում է, որ այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ «Ռուսական վճարային շուկայում աղբյուրը հայտնել է նաև երկրի բանկերի մեծ մասում մոտ ապագայում «Միր» քարտերի շահագործման դադարեցման մասին մասին», - հայտնում է հրատարակությունը: Լրատվամիջոցների տեղեկություններով` «ՎՏԲ Հայաստան»–ում հիմնական գործառնությունները հասանելի կլինեն «Միր» քարտապանների համար: Դրանց թվում են ՎՏԲ-ի բանկոմատներից (Հայաստան) կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարումներ և առցանց գնումներ։

Ուշագրավն այն է, թե ինչպիսի սինխրոնությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ՝ ՎՏԲ-ի, հանկարծ որոշում կայացրին դադարեցնել «Միր» քարտերի սպասարկումը, ընդ որում այդ մասին իմանում ենք ոչ թե ՀՀ բանկերից, կամ ԿԲ-ից, այլ հենց ՎՏԲ ներկայացուցիչներից: Նման սինխրոնությունը խոսում է այն մասին, որ որոշումը քաղաքական է և ընդունված է վերևներում: Պատահական չէր, որ Եվրոպայի խորհդարանի կողմից ընդունված վերջին բանաձևում Հայաստանին կոչ էր արվում խուսափել ՌԴ-ին օգնելուց, որպեսզի հայկական կազմակերպությունները չհայտնվեն արևմտյան սանկցիաների տակ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հետևել Արևմուտքի կուռատորների հորդորներին, առանց, իհարկե, հաշվարկելու, թե ինչ վնաս կարող է հասցնել Հայաստանին և մեր երկրի տնտեսությանը նման որոշումը; Ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախորդ տարվա երկնիշ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում է Փաշինյանը, ապահովել են հիմնականում հենց ռուս ռելոկանտները: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հիմնական առևտրային գործընկերոջ դեմ նման ոչ բարեկամական  քայլերն անպատասխան չեն մնալու, իսկ պատասխանը Հայաստանի տնտեսության համար կարող է անչափ ցավալի լինել: Օրինակ, ռուսական կողմը կարող է արգելել դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները: Ո՞վ է այդ դեպքում ավելի շատ տուժելու, երբ ՌԴ-ում աշխատող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները չկարողանան ֆինանսապես օգնել իրենց ընտանիքներին: 

ՌԴ–ից փոխանցումների ծավալն սկսել է կտրուկ աճել 2022–ի մարտից, երբ սկսվեց ռուսների զանգվածային ներհոսքը Հայաստան։ Ամբողջ 2022–ի ընթացքում այն աճել է 4–ից ավելի անգամ՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը։ Արդյունքում՝ տրանսֆերտները կրկին սկսել են նշանակալի դեր խաղալ ՀՀ տնտեսության մեջ, ինչպես 10–15 տարի առաջ։ 2023-ին ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտները 2022-ի համեմատ աճել են 7 անգամ և կազմել են  882 միլիոն դոլար: Հասկանալի է, որ Արևմուտքի թելադրանքով առաջնորդվելու արդյունքում կրկին տուժելու է Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին այդ հանգամանքը, կարծես թե, այնքան էլ չի մտահոգում, կարևորը՝ թելադրողները գոհ մնան...
Փորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում
Ամենադիտված