Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապի ո՞ր օպերատորի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել 1 միլիոնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Հայաստանի կապի երեք օպերատորն էլ 1000 խոշոր հարկատուների ցանկում լավագույն երեսնյակի մեջ են: Ավելին, «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» («Թիմ») անցած տարի ավելացրել են հարկերը: Թեմայի հետ կապված հայտնի են դարձել նոր մանրամասներ՝ ի մասնավորի կապված «Տելեկոմ Արմենիայի» հետ: Պարզվում է՝ 2023 թ. 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5,18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3,4%-ով կամ 168,4 մլն դրամով։ Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1,6%-ով և կազմել 19,4 մլրդ դրամ։

Ի դեպ, «Թիմի» շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ. 4-րդ եռամսյակում կազմել է 1 մլն 44 հազար 939, որը 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ ավելի է 9 %-ով կամ 86646 բաժանորդով, իսկ 2023 թ. 3-րդ եռամսյակի համեմատ՝ 4,2%-ով կամ 42376 բաժանորդով։ 2023 թ.-ի տվյալների համաձայն «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25,6%-ը։ Ավելին, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11,5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5,9 %։ 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիան» ամրակցված կապից ստացել է 3,8 մլրդ դրամ եկամուտ։

2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ.-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5 %-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14,62 մլրդ դրամ եկամուտ։ Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94,8 հազար է. 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2 %-ով: 2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32,1 %-ը, նաև շուկայի՝ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտների 23,1%-ը։

Ի դեպ, ուշագրավ է, որ ընկերության եկամուտներն աճել են նաև սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքի գծով: Այս մասով եկամուտները կազմել են 1,1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19,9 %-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69,2 %։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն ԻՀՊԿ-ն ներկայացրել է Հորմուզի վերահսկողության նոր քարտեզՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրԻրանն ԱՄՆ-ին uպառնում է հարվածով Հորմուզի նեղուցին մոտենալու համար Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների մասնակիցների համար հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայումԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն Թրամփ. ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն նավերը «ուղղորդել» Հորմուզի նեղուցից՝ սկսած երկուշաբթի օրվանից «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Հրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութ Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ «Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին Կովկասի մուսուլմանների վարչությունը արդարացրել է Ղարաբաղում եկեղեցիների քանդումըԶատուլինը զգուշացրել է, որ հայերը վտանգում են դառնալ «պետություն չունեցող ազգ»««Ռուսամետ ուժերը» Հայաստանում խաբեություն են. Փաշինյանը կարող է վստահորեն խաբել հայերին խոստանալով եվրոպական ապագա»Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը․ պատմության այս օրը (04 մայիս)Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումՈր փողոցներն են փակ լինելու այսօրԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ին
Ամենադիտված