Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հույսը դրել է Եվրամիության վրա և հրաժեշտ է տալիս ՀԱՊԿ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բեռլինում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկօրյա բանակցությունները, գրում է ng.ru-ն։ Որպես միջնորդ հանդես է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոկը։ Նախ նա հանդիպել է նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, հետո բոլորը միասին զբոսնել են, ապա սկսել քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։

Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Գերմանիային բանակցությունները կազմակերպելու համար։ Նրա խոսքով դա լավ հնարավորություն էր Բաքվի համար ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղությանն իր հավատարմության մասին։ Միաժամանակ Բայրամովը Հայաստանին մեղադրել է հինգ ամիս շարունակ պահպանվող կայունությունը խախտելու մեջ խաղաղության գործընթացին հարված հասցնելու համար։

Իր հերթին Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների սահմանը պետք է համապատասխանի Ալմա-Աթայի հռչակագրին, այսինքն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների սահմաններին։ Բացի այդ, նա առաջարկել է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում հիմնվելով ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա։

Անալենա Բերբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Մենք հավատում ենք, որ երկար տարիների ցավոտ հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության», - եզրափակել է Բուրբոքը: Նրա խոսքով, Բաքուն և Երևանը «համարձակ քայլերի» են դիմում իրենց հետևում թողնելու մեծ տառապանքներով և մարդկային կորուստներով լի անցյալը։ Իր հերթին Բեռլինը մտադիր է աջակցել նրանց ջանքերին։

Միաժամանակ, հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ իր երկիրը Երևանի վրա հարձակվելու ծրագիր չունի։ Սակայն Հայաստանը դեռևս չի վստահում իր հարևանին։ «Այժմ Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու պարզ նպատակով»,- նշել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մինչ Բեռլինում դիվանագետները փորձում էին պայմանավորվել Հարավային Կովկասի ապագայի շուրջ, Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռակա շարունակել է հարաբերությունները պարզաբանել ՀԱՊԿ-ի հետ։ Ելույթ ունենալով խորհրդարանում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դեռ 2021 թվականին է ինքը հարց տվել ռազմական դաշինքին՝ ո՞րն է այդ կազմակերպության պատասխանատվության ոլորտը իր երկրում։ Եվ քանի որ դեռ պատասխան չկա, Հայաստանի իշխանությունները փաստացի սառեցրել են իրենց անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բայց եթե այդպես էլ չլինի, ապա Երևանն իր որոշումը կձևակերպի օրինական ճանապարհով, քանի որ չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է երկարաձգի իր անդամակցությունը։

«Փաշինյանի պահվածքը բավականին արհամարհական է: Նա իր ողջ ուժով փորձում է սադրել Մոսկվային կոշտ դիվանագիտական հայտարարությունների և այլ կոպիտ քայլերի և այդ պատրվակով խզել հայ-ռուսական հարաբերությունները։ Ավելին, Փաշինյանը կպնդի, որ ինքը չի եղել այդ ամենի նախաձեռնողը,- НГ-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը,– ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետը կարծում է, որ որքան ձգձգվի ուկրաինական խնդիրը, Ռուսաստանը այնքան շատ խնդիրներ կունենա և այնքան քիչ կհետաքրքրվի Հարավային Կովկասով։ Ուստի նա անվտանգության այլ երաշխավորներ է փնտրում, որոնք կարող են լինել միայն արևմտյան երկրները, որոնք չեն ընդունի Երևանին առանց Մոսկվայի հետ կապերը խզելու»։

Միևնույն ժամանակ, ըստ Նովիկովի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները թղթի կտոր են: Եթե Երևանը ցանկանում է սառեցնել իր անդամակցությունը կազմակերպությանը, ապա պետք է անցնի անդամակցության կասեցման իրավական որոշակի ընթացակարգ։ Ըստ այդմ, այն ամենը, ինչ ասում է Փաշինյանը մասնավոր զրույցներում, իրավական հետևանք չունի։ Սակայն փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանը կարողանա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ արևմտյան հարթակներից մեկում, ամենայն հավանականությամբ, դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Մինչդեռ Ալիևը Գերմանիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և Ֆրանսիային հետևել Ռուսաստանի օրինակին, որը «լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները»։ «Հակառակ դեպքում իրավիճակը չի լինի այն, ինչ նրանք ծրագրել էին։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասում առաջատար երկիր է»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Ալիևը նաեւ խոստացել է լրջորեն դիտարկել Եվրախորհրդից դուրս գալու հարցը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները։

Սակայն հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանն առաջարկել է նպատակային և անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, ինչպես նաև դադարեցնել նավթի և գազի ներկրումը, եթե Բաքուն ռազմական ագրեսիա ձեռնարկի Երևանի դեմ։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել մեծացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թիվը, ինչպես նաև տեղադրել դրանք ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքական սահմանին։

ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովն առաջարկում է կենտրոնանալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ասածների վրա, երբ խոսքը վերաբերում է Մոսկվայի արտաքին քաղաքականությանը։ «Առայժմ Փաշինյանի հայտարարությունը ուղղակիորեն տորպեդահարվում է ՀԱՊԿ-ի կողմից: Հայաստանում շատերը դժգոհ են, որ ռազմական դաշինքն իրենց չի պաշտպանել դժվարին պահերին, և մենք մոտենում ենք այս կազմակերպության հետ Երևանի կապերի խզման վերջին փուլին,- նշել է փորձագետը,- միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ կապերի խզման մասին դեռևս խոսք չկա, բայց ընդհանուր առմամբ ռուս-հայկական հարաբերություններն անցնում են ամենավատ շրջանը։ Ընդ որում, դա կապված է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլ նաև ընդհանրապես հետխորհրդային տարածքում տիրող ողջ իրավիճակի հետ»։

Այդ առնչությամբ Մուխանովը նշել է, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրելով հանդերձ, այլընտրանք չի առաջարկում։ Տպավորություն է ստեղծվում, որ նա ընդհանուր առմամբ չունի համահունչ արտաքին քաղաքական ռազմավարություն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ուժ չունի ինքնուրույն ապահովելու իր անվտանգությունը։ «Գուցե ժամանակն է սկսել համեմատել Հայաստանի ներկայիս վիճակը այն ամենի հետ, ինչի միջով անցել է նա 100 տարի առաջ, երբ ստորագրեց Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը, ըստ որի կորցրեց Կարսի մարզը, Սուրմալինսկի շրջանը, Էրիվան նահանգը Արարատ լեռով և Նախիջևանով։ Այն ժամանակ ևս Հայաստանի իշխանությունները որոշել էին վստահել իրենց արևմտյան գործընկերներին՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, և հրաժարվեցին երկխոսությունից Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Այս պատմական օրինակն ապացուցում է, որ հենց փոքր պետությունը կորցնում է հարևանությամբ գտնվող առաջատար տերություններից մեկի աջակցությունը, առաջանում է լուրջ անհավասարակշռություն»,- նշել է Մուխանովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու
Ամենադիտված