ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանի կողմից Starlink-ի օգտագործման վերաբերյալ հետաքննություն է սկսել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հետաքննություն են սկսել Իլոն Մասկի SpaceX-ի նկատմամբ՝ ստուգելու համար, թե արդյոք նա քայլեր ձեռնարկել է կանխելու Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից Starlink արբանյակային ինտերնետ ծառայության օգտագործումը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նախօրեին՝ մարտի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատներ Ջեյմի Ռասկինը և Ռոբերտ Գարսիան նամակ են հղել SpaceX-ին՝ պահանջելով Starlink տերմինալների հավանական անօրինական օգտագործման վերաբերյալ բողոքների մասին հայտնել, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում։
Օրենսդիրներն այս քայլը բացատրում են ուկրաինական հետախուզության պնդումներով, թե ռուսական զորքերն ընկերության տերմինալները տեղադրել են օկուպացված արևելյան Ուկրաինայում, ինչն ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խախտում է:
Դեմոկրատները նաև SpaceX-ից հետաքրքրվել են, թե ընկերությունն ինչ միջոցներ է ձեռնարկել իր անվտանգության համակարգի խոցելիությունները լուծելու համար, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել՝ անօրինական կերպով ձեռք բերելու Starlink տերմինալները, և ինչպես է նա համագործակցում ԱՄՆ իշխանությունների հետ՝ նման ձեռքբերումը կանխելու համար: