Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության համար՝ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի վերանայումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ տված հարցազրույցի ընթացքում անուղղակի մեսիջ հղեց հայկական կողմին, որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ–ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Ակնհայտ է, որ այդ հետևանքները առաջին հերթին վերաբերվելու են տնտեսական կապերի վերանայմանը․ այստեղ ՌԴ-ն ազդեցության բավական լուրջ լծակներ ունի: Դիտարկենք, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության համար ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը:

Ըստ փորձագետների գնահատականի՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարին կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա երկրի վրա: Եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում:

Հաջորդ ռիսկը: Չպետք է մոռանալ, որ ՀՀ սեփականության 70 տոկոսի շրջակայքում, նույնիսկ մի փոքր ավել գտնվում է Ռուսաստանի տիրապետության, տնօրինման եւ օգտագործման տակ։ Դա ե՛ւ միջուկային վառելիքն է, ե՛ւ հիդրոկայաններն են, ե՛ւ գազամուղն է, որը, կապերը խզելու պայմաններում, կոնտր պայմաններ կարող են առաջացնել, որի պատճառով միայն գազի բաղադրիչով՝ Հայաստանի արձանագրած 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կարող է դառնալ։ 

Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանից արտահանումների մեծ մասը գնում է Ռուսաստան։ Արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի գրեթե ամբողջ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվում նաև պանրի և կաթնաշոռի, ջրերի և սպիրտային ըմպելիքների գերակշիռ մասը։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ավտոմատ տեղափոխվել մեկ այլ տնտեսական տարածք։  ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ: Սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ  ԵԱՏՄ-ից բացի ոչ մի երկիր կամ տնտեսական միավոր մինչ այժմ Հայաստանին չի առաջարկել որևէ տնտեսական կամ մաքսային արտոնություն, որը կարող է դիտարկվել որպես Միությանն անդամակցության այլընտրանք։

 Ներմուծման մեջ ՌԴ-ն ունի մեծ տեսակարար կշիռ՝ դարձյալ կեսից ավելի, և դրա մեջ՝ նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնցից, փաստացի,  մենք կախված ենք: Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ Հայկական ատոմակայանն ունի VVER-440 ռեակտոր և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված ՀԱԷԿ-ից միջուկային վառելիքի և միջուկային ռեակտորի հովացուցիչ նյութերի ներկայիս գները կվերանայվեն (կբարձրանան), ինչը իր հերթին կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է գրեթե ամեն տեսակի ապրանք։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արտաքին առևտուրի վիճակագրության, Ռուսաստանից ներմուծվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքները հետևյալն են՝ բնական և հեղուկ գազ (404 մլն դոլար), նավթ և նավթամթերք (270 մլն), անմշակ ալյումին (73 մլն), ոսկի (71 մլն), ցորեն (62 մլն), արևածաղկի ձեթ (36 մլն), մարդատար ավտոմեքենա (34 մլն), շոկոլադ և կակաո պարունակող սնունդ (30 մլն), դեղամիջոցներ (29 մլն), բջջային հեռախոսներ (26 մլն), մարգարին (23 մլն) և երկաթուղային վագոններ (20,5 մլն)։ Նավթը և գազը (674 մլն) կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքների շուրջ 38 տոկոսը, իսկ ալյումինն ու ոսկին (144 մլն)՝ մոտ 8 տոկոսը։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանից կախվածությունը հսկայական է։ Հայաստան ներմուծվող ցորենը և արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է գալիս։ Ներմուծված գազի և նավթամթերքի (այդ թվում բենզինի) համապատասխանաբար 88 և 73 տոկոսը բերվում է Ռուսաստանից։ Այդ երկրից է ներմուծվում նաև մարգարինի 80 տոկոսը, շաքարի 38 տոկոսը և դեղամիջոցների 21 տոկոսը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից:  Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները, ընդ որում մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Ավելորդ է նշել, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, եթե ՌԴ և ԵԱՏՄ հետ տնտեսական կապերը խզելու դեպքում փոփոխվի գազի գինը: Հասկանալի է, որ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Իրավիճակի անհաջող զարգացման դեպքում արձանագրվելու է ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների արտահոսքի և ներհոսքի էական դադարում, ինչը կուղեկցվի նաև դրամական փոխանցումների նվազմամբ: Չմոռանաք, որ արտագնա աշխատանքի հիմնական ուղղղությունը Հայաստանի համար ևս շարունակում է մնալ Ռուսաստանը, և այս պահին այդ դրամական փոխանցումների հիմնական մասը՝ 70 տոկոս և ավելի, ստացվում է հենց այնտեղից:

Ինչպես տեսնում ենք՝ փաստերը վկայում են այն մասին, որ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը կարող է կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծել ՀՀ տնտեսության համար,  պարենային և էներգետիկ անվտանգության սպառնալիքներ առաջացնել, հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցման և լրջորեն հարվածել քաղաքացիների գրպանին՝ շղթայական թանկացումների տեսքով...

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
Ամենադիտված