Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


82-ամյա քաղաքացին Ստեփանակերտից անհետ կորել է սեպտեմբերի 27-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերյան դեպքերն ու դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու գաղթը Էմիրյանների ընտանիքին ավելի քան 5 ամիս հանգիստ չեն տալիս։ Արև Էմիրյանը MediaHub-ին պատմում է, հոր՝ 82-ամյա Գավրուշայի մասին։ Նա սեպտեմբերի 27-ից որոնվում է։ «Հայրս ամբողջ կյանքն ապրել է Մարտունու շրջանում։ Մասնագիտությամբ բուժակ է, ուստի մասնագիտական ողջ կարողությունը ծառայեցրել է Արցախին՝ աշխատելով Մարտունու և հարակից բնակավայրերի բուժհաստատություններում։ Պատերազմների ժամանակ միացել է զինվորական հոսպիտալի իր գործընկերներին ու փրկել հարյուրավոր կյանքեր։ Մտավորական, խելացի տղամարդ է։ Հեղինակ է 2 գրքի, որից մեկը նվիրել է սպիտակ բանակի իր ընկերներին, մյուսը՝ հերոսապատումներ է վավերագրել»,- ասաց Արևը։ 1994-ին կյանքից անժամանակ հեռանում է Գավրուշայի կինը։

Տղամարդն իր զավակների համաձայնությամբ նոր կյանք է սկսում Կարինեի հետ։ Արևն ասում է դա բոլորի ցանկությունն էր, միայն թե հայրը միայնակ չլիներ։ «Ամեն ինչ հրաշալի էր, մենք էլ ամեն ինչ անում էինք, որ նա երջանիկ լիներ»։ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո շուրջ 5 օր Մարտունու շրջանն արտաքին աշխարհի հետ կապ չի ունեցել։ Արևի խոսքով՝ օրեր են հաշվել, որ վառելիք ու ավտոբուսներ տրամադրեն շրջանը տարհանելու համար, որը ցավոք ուշացել է։

«Սեպտեմբերի 25-ին մեր ընտանիքը դուրս եկավ։ Ես զանգեցի Կարինեին, ասաց, որ Գիշիի խաչմերուկում են դեռ, հավանաբար վաղն են գալու։ Քույրս խոսեց հորս հետ, որ իր ընտանիքի հետ գա, հայրս էլ ասաց, որ «Կարինեի հետ միասին գալու ենք, դուք հանգիստ գնացեք»։Հետո ասել էր, որ իրենք որոշել են Գորիս գնալ, այնտեղ ապրել։ Մենք այդ ժամանակ միայն ուզում էինք ողջ դուրս գալ, մնացածը լուծվող հարցեր էին։ Անգամ Ռուսաստանում ապրող եղբայրս է առաջարկել, որ տանի իր մոտ, ինքը չի համաձայնվել»,- ասաց Արևը։

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում այրվածքներ է ստացել նաև Արևի դստեր ամուսինը։ Ամբողջ հարազատները մի պահ կենտրոնացել են հիվանդանոցում, իսկ Արևը, որ անընդհատ զանգել է Կարինեին հորից լուր իմանալու համար՝ անհասանելի էր։ Բջջային կապ ու ինտերնետ չի եղել։ Գավրուշան ու Կարինեն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել են Ստեփանակերտ։ Կարինեի խոսքով՝ Գավրուշայի դստրերի հետ կապի բացակայության պատճառով չի կարողացել տեղեկացնի, որ ապաստանել են Ստեփանակերտի համար 1 դպրոցում։ Այնտեղ սպասում էին, մինչև ավտոբուսներով Հայաստան գաղթելու իրենց հերթը գա։

«Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի կեսօրին, հայրս իմանալով, որ Ստեփանակերտում հացի 1 փուռ է աշխատում, որոշել է գտնել ու հաց բերել այնտեղ ապաստանած բնակիչներին։ Գնացել ու չի եկել։ Շատ չանցած կարինեն սկսել է որոնել նրան, ավելի ուշ երբ կապը վերականգնվել է նաև մեզ է տեղեկացրել։ Ես մինչև Հակարի կամուրջ հորս գիրքը կարդալով եմ գնացել։ Քույրս ասաց հորս մասին»,- պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ավելի քան 5 ամիս նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն։

Կարինեն Ստեփանակերտում բոլոր համապատասխան կառույցներին տեղեկացրել է Գավրուշայի անհետ կորելու մասին։ Որոնումներ են նախաձեռնվել, որոնք սակայն արդյունք չեն տվել։ Մի քանի օրից նա ևս տեղափոխվում է Հայաստան։ Արևն ասում է, որ ինքն ու քույրը այստեղից դիմել են այնժամանակ դեռ Արցախում մնացած փրկարարներին, հետո Կարմիր խաչին, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գրանցված արցախցիների տվյալներն են նույնականացրել, նայել Հայաստանում գործող բոլոր խնամքի կենտրոնները, ոչ մի տեղից ոչ մի դրական պատասխան։

«Ինչ ասես մտքներովս չի անցնում։ Իմ ծանոթներից մեկ ասել է, որ այդ օրերին քաղաքում նաև անծանոթ մեքենաներ են եղել, մարդիկ կասկածել են, որ ադրբեջանցիներ կարող էին լինել»։

Արևն ու քույրն ամենայն ուշադրությամբ հետևել են Ստեփանակերտում գտնվող արցախցիների մասին Բաքվի կողմից հրապարակված կադրերը, հորը չեն տեսել, որևէ մեկին չեն նմանացրել։ «Կարմիր խաչի աշխատակիցները նույնիսկ Մարտունի են գնացել, մեր տուն, որևէ հետք, որևէ տեղեկություն ցավոք առայժմ չկա»,- ասաց Արև Էմիրյանը։

Հունան Թադևոսյան

Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով
Ամենադիտված