Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է․ Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ․ «Արդարություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է․ Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցությունը:

 

Հայտարարությունում ասվում է.

 

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

 

Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։ Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

 

1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ:

Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։

Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը»:

Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» ԱՄՆ ԱԷԿ-ը Հայաստանում. Փաշինյանը չի վախենում Չեռնոբիլից Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ․ պատմության այս օրը (14 մարտ) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Մանրամասներ՝ «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներից«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Պլանային անջատումներ կլինեն մարտի 16-ինՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»«Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Ամենադիտված