Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրամաբանակա՞ն է, արդյոք, որևէ սպասում ունենալ մյունխենյան հանդիպումներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1963 թվականի փետրվարից ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Այս տարի համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ։ Փաշինյանը ևս մասնակցեց Մյունխենի համաժողովին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նա իր հետ Գերմանիա էր տարել գրեթե իր ողջ ընտանիքը։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Մյունխեն էին մեկնել ոչ միայն Փաշինյանի իշխանական թիմակիցներն, այլև, այսպես կոչված, «սորոսական» հատվածը. վերջին հաշվով, մյունխենյան համաժողովն ավելի շատ վերածվել է արևմտյան ուղղվածություն ունեցող հարթակի, ու աչքի է ընկնում նաև հակառուսական շեշտադրումներով։

Մեզ հետաքրքրում է ոչ թե համաժողովի՝ Հայաստանի իշխանությունների և մերձիշխանական շրջանակների համար «տուրիստական» առիթ դառնալը, այլ բովանդակային կողմը։ Նախ՝ նշենք, որ Մյունխենում կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, հատուկ անդրադառնալով այդ հանդիպմանը, դրական էր գնահատել այն՝ ընդգծելով, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։ Ալիևի նման դիրքորոշումը իսկապես շատ զարմանալի է, քանի որ վերջինս անցած տարվանից սկսած խուսափում է արևմտյան հարթակներում Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց։ Այդպես նա հրաժարվեց Գրանադայում, ապա նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումներից։

Փոխարենն Ադրբեջանի նախագահն արդեն տևական ժամանակ առաջ է մղում առանց միջնորդների և անմիջական բանակցություններ վարելու ձևաչափը։ Ուստի, հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց Ալիևի դիրքորոշման մեջ։ Թերևս Ալիևը համաձայնեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ այդ հանդիպման ժամանակ ընդամենը բանավոր պայմանավորվածություններ են կայացել, որոնք ոչնչով չեն պարտավորեցնում Ադրբեջանին։ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է, թե Շոլցի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը վերահաստատվել են նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն պատերազմից հետո տեսել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ու այդ պայմանավորվածությունների շրջանակը կարող ենք սկսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այդ հայտարարության 9 կետից չենք կարող նշել որևէ դրույթ, որ Ադրբեջանը կատարել է։

Բաքուն նույնիսկ չի կատարել հումանիտար ուղղվածություն ունեցող իր պարտավորությունները, այն է՝ վերադարձնել ռազմագերիներին ու պահվող անձանց։ Բայց եռակողմ համաձայնությամբ նախատեսվող իր պարտավորությունները չկատարելն այլ հարց է, դրանք խախտելը՝ մեկ այլ հարց, քանի որ Ադրբեջանը հայաթափել է Արցախը, որի պայմաններում եռակողմ հայտարարությունը դարձել է անգործունակ։ Ադրբեջանի գործելակերպը չի փոխվում նաև արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում։ Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում հակված չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զարգացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը՝ ներկայացնելով նորանոր տարածքային պահանջներ։

Եվ, ընդհանուր առմամբ, չկա արևմտյան միջնորդությամբ ձեռք բերված որևէ համաձայնություն, որն Ադրբեջանը կատարել է։ Այսքանից հետո միամտություն է կարծել, թե մյունխենյան հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները կարող են կատարվել։ Այլ հարց է, որ Ալիևն անընդհատ պնդել է, որ Հայաստանը կատարի ձեռք բերված համաձայնությունները։ Իսկ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանին պարտադրված բոլոր պայմանները կյանքի կոչելու համար։ Նա ամեն անգամ շատ արագ զիջել է՝ իր այդպիսի քայլերը պայմանավորելով այն հանգամանքով, որ եթե չզիջեն, ապա դա ադրբեջանական կողմին ագրեսիայի առիթ կտա, ինչի արդյունքում հայկական կողմի վիճակն ավելի կբարդանա։

Հայաստանի իշխանությունները տրամադրված չեն դիմադրել Ադրբեջանին, և արդյունքում Բաքուն է դարձել անգամ մեր ներքին օրակարգը թելադրողը, որն անդրադառնում է նաև այնպիսի հարցերի, թե մենք ինչ Սահմանադրություն կամ օրենքներ պետք է ունենանք։ Այս կոնտեքստում շատ ավելի մտահոգիչ է Ալիևի հայտարարությունը, թե «ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում»: Օգտակարն ու կառուցողականը վատ բաներ չեն, բայց ո՞ւմ համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված