Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիտանական «Տելեգրաֆին» տված հարցազրույցը հերթական հայ-ռուսական սրման պատճառ կարող է դառնալ։ Մասնավորապես իր այդ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ չի պատասխանել հարցին. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան նրան կձերբակալեն, թե՝ ոչ»։

Հայաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրել էր փետրվարին, իսկ օրեր առաջ պաշտոնապես դարձել է այդ կառույցի անդամ։

Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայում հատուկ գործողության պատրվակով հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահի դեմ։ Իհարկե, ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ որևէ եվրոպական երկիր չի համարձակվի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, խնդիրն ավելի շուտ քաղաքական է և բարոյական։ Մոսկվան բազմիցս արտահայտել է իր դժգոհություններն այս կապակցությամբ, նշել, որ Հայաստանի քայլը բարեկամական չեն համարում, ընդ որում, երբ պաշտոնական Երևանը մի քանի անգամ էլ պնդել է, թե Միջազգային քրեական դատարանին անդամակցվելու հարցը բոլորովին կապ չունի Ռուսաստանի հետ։ Պնդելը՝ պնդում է, սակայն հենց բառացիորեն նախօրեին Նիկոլ Փաշինյանը որևէ հստակ պատասխան չի տվել։ Արդյունքում Կրեմլը ստիպված է եղել արձագանքել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե՝ «Նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ուստի Կրեմլը հստակ հավաստիացումներ է պահանջում Երևանից»։
Ըստ Պեսկովի՝ վճռական է հարցը քննարկել հայ գործընկերների հետ, մինչև Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

Նույն այդ հարցազրույցում Փաշինյանը մի քանի անգամ պնդել է դեպի Եվրոպա իր շրջադարձի անհրաժեշտության մասին, նշել, թե թեև ՆԱՏՕ-ի անդամկցելու ծրագրեր չկան, Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգից դուրս գալու պլաններ Երևանն այս պահին չունի, բայց շարունակում են դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգությունը։
Փաստացի, բրիտանական պարբերականին Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Եվրոպային հերթական մեսիջներն ուղղելու և հակառուսական նարատիվներ տարածելու ուղղությամբ։

Փաշինյանի այս գործողությունները չի կարող աննկատ մնալ Կրեմլում, ուստի և դեռ միայն Հռոմի ստատուտի վերաբերյալ արձագանքն է ստացվել, սակայն առաջիկայում հնարավոր է նաև նոր արձագանքներ, իսկ այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում չափազանց լուրջ խնդիրներ է հարուցում, որևէ մեկի համար կասկած չկա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեռ ամիսներ առաջ տված իր հարցազրույցում նշել էր, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական քայլերը չափազանց վտանգավոր են։ Գործող իշխանություններն իրենց դիլետանտության պատճառով չեն հասկանում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը պետք է իրականացնել բոլոր ուղղություններով՝ խնդիրների չբախվելու համար, մինչդեռ ընդամենը մեկ ուղղությամբ նման փորձեր կատարելով, Հայաստանն իրեն դնում է չափազանց տհաճ և վտանգավոր իրավիճակի մեջ։ Արդյունքում տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրների կարող է բախվել, ընդ որում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը բավականին քաջատեղյակ է իշխանության ներսում կատարվող իրողություններից, հստակ փաստում է, որ Հայաստանի կառավարությունը դրված է արտաքին հեռակառավարման վրա, իսկ հեռակառավարման վահանակը գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ
Ամենադիտված