Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու... «Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք և անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ...»:

Ըստ էության, սա փաստացի ինքնախոստովանություն է. նկատի ունենք այն, որ նրա իսկ արտահայտությունները մատնում են, որ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը, փորացավը, նրան հուզող հարցն այն է, որ հանկարծ իրեն դավաճան, հողատու, հանցագործ և այլ՝ այստեղ ոչ մեջբերելի բաներ չասեն, նման բնորոշումներ չտան: Արդյունքում մարդը հասցրեց պատերազմի, դարձավ հազարավորների զոհվելու պատճառ, հետո ժամանակին չգնաց պատերազմը դադարեցնելու ճանապարհով: Հա, ու այս վերջինը մենք չենք ասում: Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինը մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է առաջարկել 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, համոզել էր Ալիևին, որ դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ «Նիկոլ Վավայևիչը» ի՞նչ էր պատասխանել և իր այդ մերժումը հետո ինչպե՞ս էր ներկայացնում Հայաստանի հանրությանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Պուտինի առաջարկը, որպեսզի իրեն ու իր կարկառուններին չասեն՝ դավաճան, հողատու, հանցագործ... Այսինքն, այս անձնավորության ամբողջ մտասևեռումը իր անձն ու իր շահն է: Ինչ անի կամ չանի, նրա ուշքն ու միտքն այն է, որ իրեն հանկարծ չասեն՝ հանցագործ, դավաճան, հողատու: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խաղաղության պատվերին, պատգամին, ցանկությանը, ապա, այո, խաղաղություն ուզում են բոլորը, խնդիրն այն է, թե ով ինչ ու ինչպես է հասկանում այս «պատգամները» , ով ինչպես է հասկանում արժանապատվությունն ու արժանապատիվ խաղաղությունը, եթե ընդհանրապես հասկանում է: Մեր ժողովուրդը (ցանկացած նորմալ ժողովուրդ) իր հավաքականության մեջ ուզում է խաղաղություն, կայունություն, կանխատեսելի և երաշխավորված ապագա:

Բայց չի կարող լինել որևէ ժողովուրդ, որ դա ուզի իր ազգային ինքնության ուրացման, իր մարդկային ինքնության նվաստացման, իր հավաքական կենսատարածքի վերացման, թշնամու ստրկության տակ ընկնելու կամ թշնամու կողմից բնաջնջման ենթարկվելու գնով: Մեկ այլ հանգամանք: Յուրայինների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, թե՝ մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, և կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Հետո մի բառահեղեղ է արտաբերել, որի իմաստը այն է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է Հայաստանն առաջնորդի այդ «ականապատ դաշտում», այնտեղից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու համար...

Հասանք, իջեք... Նախ՝ եթե «ականապատ դաշտում» առաջնորդողը Նիկոլ Փաշինյանն է, ապա ականների վրա պայթել-վերանալը երաշխավորված է: Նիկոլ Փաշինյանն ում ասես և ինչ ասես կպայթեցնի, միայն թե իր աթոռն ու իրեն փրկի: Երկրորդ՝ եթե մենք, որպես երկիր, հիմա ականապատ դաշտում ենք, ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ուղղակիորեն Հայաստանը քարշ տվել այդ «դաշտի» ամենաականապատված հատված, որի կողքերում, ընդ որում, ցլեր են: Ու Նիկոլ Փաշինյանն է մեզ կարմիր հագցրել, թեկուզ ցլերը գույների վրա չեն հարձակվում, այլ անկանոն շարժումների ու սադրանքների: Այնպես որ, այո, գուցե ճանապարհը մեկն է, բայց դա առաջին հերթին այս իշխանությունների հեռացման ճանապարհն է: Առանց նրանց մենք ինչ-որ շանս կունենանք այդ «ականապատ դաշտից» ելնելու: Նրանց հետ երաշխավորված են միայն կորուստը, միայն զիջումները, միայն աղետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված