Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կարող է նաև Վարդենիսը հանձնել, հետո ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել». ՀՀ նախկին վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս իրականության հետ։ Իշխանությունները ցանկանում են նսեմացնել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Այն մեղքերը, որոնք ինքն է գործել, ուզում է բարդել ժողովրդի վրա։ Կարծում եմ, որ անհնար է մարդկանց երկար պահել այս վիճակում»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Սահմանադրություն կամ այլ բան փոխելու փոխարեն ավելի հեշտ է փոխել Փաշինյանին. «Գրեթե բոլոր պետություններն անկախություն ձեռք բերելիս Անկախության հռչակագիր են ընդունում, որտեղ շարադրում են իրենց նպատակները: Հետագայում բոլոր Սահմանադրությունները հիմնվում են այս հռչակագրի վրա»,- ընդգծեց Մանուկյանը։

Նրա խոսքով, եթե նայեք ԱՄՆ Անկախության հռչակագրին, ապա այնտեղ մեղադրանքներ կան Մեծ Բրիտանիայի հասցեին, սակայն դա չի խանգարում նրանց բարեկամական հարաբերություններ ունենալ։ 

«1991 թվականին Հայաստանն ընդունեց նոր հռչակագիր, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 1918 թվականի հռչակագիրը, և ըստ դրա՝ այդ սահմանները չեն համընկնում այս երկրների ներկայիս սահմանների հետ»,- նշել է նախկին վարչապետը։

Նա անհեթեթ է անվանել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրությունը՝ Հռչակագրին հղումները բացառելու նպատակով։

«Փաշինյանն, ըստ էության, կոչ է անում «ազատվել» Հռչակագրից, քանի որ դրա պատճառով մեզ կարող են ծեծել։ Երբ նա ասում է սա, դա պարզապես ծիծաղելի է թվում, այդ թվում՝ արտաքին լսարանի համար: Բայց եթե իշխանությունները կեղծիքներով ու ճնշումներով հասնեն Սահմանադրության փոփոխության ընդունմանը, ապա բարոյական հարված կհասցվի ողջ հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է պատմական արդարության գաղափարին, որը կա Հռչակագրում, ապա դա կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»,- եզրափակեց Մանուկյանը։

Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» ԱՄՆ ԱԷԿ-ը Հայաստանում. Փաշինյանը չի վախենում Չեռնոբիլից Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ․ պատմության այս օրը (14 մարտ) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Մանրամասներ՝ «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներից«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Պլանային անջատումներ կլինեն մարտի 16-ինՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»
Ամենադիտված