Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զալուժնին տարաձայնություններ ուներ ԱՄՆ-ի հետ. լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատված Վալերի Զալուժնին տարաձայնություններ է ունեցել Միացյալ Նահանգների հետ, գրում է Politico-ն։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Վալերի Զալուժնիին հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից՝ վերջ տալով երկու առաջնորդների միջև աճող լարվածությանը։ Զալուժնին դիտարկվում է որպես Զելենսկու պոտենցիալ քաղաքական մրցակից։ Նրա հարաբերությունները Վաշինգտոնի հետ լարվեցին, երբ նախորդ տարի տարաձայնություններ ծագեցին ԱՄՆ զինվորականների հետ հակահարձակումը վարելու տարբերակների շուրջ»,- նշում է աղբյուրը:

Զելենսկին, ըստ պարբերականի, տեղելացրել է Սպիտակ տանը, որ մտադիր է հեռացնել Զալուժնիին, իսկ Միացյալ Նահագները հայտնել է, որ այդ որոշումը թողնում է Կիևի հայեցողությանը:

 

Ուկրաինացի բարձրաստիճան մի սպայի խոսքով՝ բարձրաստիճան զինվորականների շրջանում աճում է հիասթափությունը նրանից, որ Զալուժնին «շատ ժամանակ» է ծախսում Facebook-ում՝ պարծենալով, թե ինչպես է այս կամ այն բանն անում, մինչդեռ ռազմաճակատում մարտավարական կամ ռազմավարական առումով քիչ բան է փոխվում:

Զալուժնին քննադատության է ենթարկվել նաև նրա համար, որ ավարտին չի հասցրել ուկրաինական բանակն արմտյան մոդելով վերափոխելու գործընթացը, չի բարելավել ենթակառուցվածքները և  չի կարողացել հետ քաշել զորքերն առաջնագծից, որպեսզի հնարավորություն տար հանգստանալու և վերականգնվելու։

ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ ՓեզեշքիանինՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը«Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման սեփական համակարգ է մշակել Տարածաշրջանի անվտանգnւթյունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա Զատիկի առավոտի մասինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև «Գնա, որ գնան» կարգախոսով ՀՀԿ-ն ակցիաներ կանի Ադրբեջանը 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ դեռ հնարավոր չի լինի թուլացնել Հորմուզի նեղուցի խցանումը․ Reuters Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներինՀանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասումՎարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են Ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում Իրանում պատերազմի հետևանքներինՈւրալով. Ուկրաինայից հետո մենք ստիպված կլինենք զբաղվել նաև Հայաստանով և ՂազախստանովՊուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Վթար․ ջուր չի լինիՁայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Սելֆի Հուդայի հետ. Մոսկվայի հայերը տեսախցիկների առջև ամոթի ֆոտոսեսիա են կազմակերպել Փաշինյանի համարԻ՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»Հայաստանում երկրարժ գրանցվեցԲողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Կովկասի երկար հիշողությունը. Ինչպես է անցյալը ձևավորում ներկան Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում և Հարավային Օսիայում Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»2 երիտասարդների մարմինները հայտնաբերվեցին«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի․ պատմության այս օրը (04 ապրիլ)Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան Ռուսական անօդաչու սարքը բախվել է 16-հարկանի շենքի․ տուժածներ կան Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Սպասվում են անձրևներ ամբողջ օրվա ընթացքում Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Ողբերգական դեպք․ որոնում են ջրահեղձ եղած երիտասարդների մարմիններըԱվագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում. «Հրապարակ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ»
Ամենադիտված