Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք ձեր դեմ են օգտագործվելու․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, որովհետև այս նույն զգացողությունները ես ունեցել եմ ևս մեկ անգամ՝ 2021թ-ին, երբ ավագանին որոշում էր հեռացնել քաղաքապետ Հայկ Մարությանին։

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։

«Որպես հիմնավորում բերում էին իր խնդիրները իր քաղաքական ուժի հետ՝ գեթ մեկ փաստաթուղթ, գեթ մեկ ապացույց չներկայացնելով։ Իրականում բան չի փոխվել, իշխանության է նույն քաղաքական ուժը, որ բնավորություն ունի՝ այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, իր նախորդի արածը իրեն վերագրել, իսկ որը ձեռնտու չէ՝ ասել դե մենք չենք։

Ամենավատ բանը, որ մենք կարող ենք տեսնել, դա հենց անպատասխանատվությունն է։ Ես հիմա հայտարարում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը անպատասխանատու  քաղաքական ուժ է, որովհետև չի կրում պատասխանատվություն իր իսկ քաղաքական  նախորդ գումարման ավագանու անդամների արածների համար։ Նախորդ գումարման ժամանակ 80 % դահլիճ ունենալով՝«Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում քվորում ապահովել»,- ասաց նա։

Խոսելով իրենց խմբակցության անդամների բացակայությունների մասին՝ Աբգարյանը նշեց․

«Տեղի է ունեցել մեկ նստաշրջան, որի առնվազն երկու նիստի ընթացքում  օրակարգը եղել է  քաղաքական, այսինքն ընտրվել է քաղաքային իշխանություն։ Մեր խմբակցությունը առաջին անգամ հայտարարել էր, որ բոյկոտում է, որովհետև մենք չէինք կարող թույլ տալ, որ ընտրվի մարդ, ում երևանցին չի ընտրել։ Երկրորդ դեպքում խմբակցությունը ներկայացել է, նշել է պատճառները, թե  ինչու էր մեզ համար անընդունելի ձևավորել  փոխքաղաքապետերի տվյալ թեկնածուներից կազմված իշխանություն ու կրկին հեռացավ՝ բոյոտելով քվեարկությունները»։

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք բոյկոտել են այն  հարցերը, որոնք իրենց կարծիքով, վնասել են  Երևան քաղաքին։ 

«Ասում եք գայիք աշխատեիք, ավելի լավ է դուք չգայիք, չաշխատեիք, եթե կոճակ սեղմելը ձեզ համար աշխատանք է։ Դուք խեղդել եք մանր և միջին բիզնեսը՝ բարձրացնելով տարատեսակ վարձավճարները։ Դուք ընդունել եք որոշումներ, որոնց պատճառով մարդիկ ասում են՝ փակվենք գնանք։ Մարդիկ մտածում են, որ բոլոր որոշումները հօգուտ խոշոր բիզնեսի են։

Հիմա էլ բերել եք տրանսպոտային փաթեթը՝ թերի, չմտածված, բազմաթիվ բացերով ու հաշվի չեք նստում որևէ մեկի հետ։ Մեր խմբակցությունը միշտ աշխատել է, մեր աշխատանքները միշտ գլխավորել է Հայկ Մարությանը, նախագծերը, որ մենք  բերել ենք, նրա գլխավորությամբ է մշակվում։ Մի ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի
Ամենադիտված