Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայրության բերկրանք».կայացել է ասմունքող Լիանա Զուրաբյանի գրական-երաժտական երեկոն (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աստված չէր կարող լինել ամեն տեղ՝ Տեղակալ ստեղծեց մորը հանճարեղ,

Ահա թե ինչու, երբ վերք է տեսնում, Աստըծուց առաջ մայրն է մեզ հասնում…

Հովհաննես Շիրազ Մա՜յր՝ ընտանիքի սյուն ու ամրոց… Մա՜յր՝ ազգի, լեզվի ու մշակույթի պահապան… Քո առջև խոնարհվել են բոլոր ժամանակների և բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների հանճարեղ գլուխները… Քե՛զ են ձոնվել հազարավոր պոեմներ, բանաստեղծություններ, բայց՝ քիչ է էլի…

Image may contain: 2 people, people standing

Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը հայ կնոջ և մոր իր իդեալն արտահայտել է դիցաբանության և էպոսի միջոցով՝ Անահիտ աստվածուհուց մինչև Ծովինար, օջախի պահապան Նանե դիցուհուց մինչև Խանդութ և Լույս Արմաղան, սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկից մինչև թշնամու բանակի դեմ դուրս ելած Այծեմնիկ, որը Անիի պարիսպների վրա պաշտպանում էր մեր հավատն ու Հայրենին...

Հայ գրականությունը հարուստ է Սերը, Մորն ու Կնոջը փառաբանող ստեղծագործություններով, որոնք համաշխարհային գրականության անգին գոհարներ են՝ սկսած Նարեկացու տաղերից և Քուչակի հայրեններից, մինչև Եղիշե Չարենց, Հովհաննես Երզնկացուց մինչև Հովհաննես Շիրազ, Վահան Տերյանից մինչև Պարույր Սևակ… Եվ դեռ էլի կգան հանճարներ և դեռ բազում գործեր կգրվեն Մոր մասին, բայց՝ քիչ կլինի էլի…

Ապրիլի 7-ը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Աստվածածնի Ավետման տոնն է, որը Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային օրացույցում ամրագրվեց որպես Մայրության և գեղեցկության օր: Ամենուր կազմակերպվում են գեղեցիկ միջոցառումներ, իսկ եկեղեցու հայրերը օրհնում են այն կանանց, ովքեր նոր են պատրաստվում վայելել մայրության բերկրանքը...

Image may contain: 1 person, night and indoor

Արդեն մի քանի տարի շարունակ ճանաչված ասմունքողուհի Լիանա Զուրաբյանը ապրիլի 7-ին հանդես է գալիս գրական-երաժտական երեկոներով՝ ներկայացնելով Սիրո և Մայրության սրբազան թեմաները: Այս տարվա ապրիլի 7-ը ևս բացառություն չէր: Միջոցառման խորագիրը՝ «Մայրության բերկրանք», ևս պատահական չէր. 2016թ. օգոստոսին ծնվել է ասմունքողուհու որդին՝ փոքրիկ Լևոնը…

Գրական-երաժշտական երեկոն բաղկացած էր երկու բաժնից՝ «Սիրո էջ» և «Մայրության պոեզիա»: Ամբողջ երեկոյի ընթացքում ասմունքողուհու ինքնտիպ մատուցմամբ հնչում էին հայ գրականության անգին գոհարները՝ ունկնդիրների առջև բացելով պոեզիայի դռները՝ Վահան Տերյանի քնարական աշխարհից մինչև Պարույր Սևակի խոհափիլիոսփայական աշխարհը, Եղիշե Չարենցի սիրո քնարից մինչև Հովհաննես Շիրազի մայրերգություն, Վահագն Դավթյանից, Համո Սահյանից մինչև այսօր մեր կողքին ապրող արվեստագետների սեղծագործություններ՝ Կորյուն Առաքելյան, Սասուն Պասկևիչյան… Իսկ առանց Սիլվա Կապուտիկյանի և Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունների գրական–երաժշտական երեկոյի սցենարում կպակասեր մի շատ կարևոր բան՝ մոր և կնոջ խոսքը՝ իր նուրբ մտորումներով և ապրումներով, ինչն առավել ամբողջական դարձրեց միջոցառումը:

Գրական երեկոյի ընթացքում Լիանա Զուրաբյանին նվագակցում էին դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանը և ջութակահար Արսեն Հակոբյանը, ովքեր իրենց հրաշալի կատարումներով հնչեցնում էին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իսկ երեկոն վարում էր երգիչ Վարդան Բարսեղյանը:

Image may contain: 9 people, people standing and wedding

Կան բանաստեղծներ, որոնք իրենց ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում գրել են ընդամենը մի քանի բանաստեղծություններ և դրանցից ընդամենը մեկով անմահացել են գրականության պատմության մեջ: Եվ այդ միակ ստեղծագործությունը շարունակելու է ապրել սերունդների հիշողության մեջ. խոսքը Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծության մասին է, որը չքնաղ երգ դարձած՝ սավառնում է բոլորիս հոգիներում.

Ես լսեցի մի անուշ ձայն, Իմ ծերացած մոր մոտ էր…

Եվ ամեն անգամ, երբ յուրաքանչյուր ասմունքող սկսում է կարդալ այդ ստեղծագործությունը, նրան արձագանքում է ամբողջ դահլիճը: Լիանա Զուրաբյանի դեպքում էլ բացառություն չէր. «Երազ» բանաստեղծությունը՝ Լիանա Զուրաբյանի մեկնաբանությամբ և դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանի նվագակցությամբ, նվիրվեց բոլոր այն մայրերին, որոնք հեռացել են կյանքից, բայց երկնքից հսկում են իրենց սերունդների անցնելիք ճանապարհը…

«Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոյին իրենց մասնակցությունը բերեցին «Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոնի սաները, բազմաթիվ պարային համույթներ:

No automatic alt text available.

Եթե որևէ հայի հարցնելու լինեք, թե ամբողջ համաշխարհային գրականության մեջ ո՞րն է մորը նվիրված ամենահանճարեղ բանասեղծությունը, շատերը նախևառաջ կմտաբերեն Պարույր Սևակի «Մոր ձեռքերը».

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող, լվացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թո՛ղ որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես Խա՜ս ձեռքերը…

Image may contain: 1 person, sitting and flower

Այս բանաստեղծության յուրաքանչյուր տողը մեզ ուղեկցում է դեռ վաղ մանկության տարիքից: Եվ այս չքնաղ բանաստեղծությունը, որը Մորը նվիրված եզակի հուշարձաններից է, Լիանա Զուրաբյանը ներկայացրեց իր սաներից մեկի՝ Աննա Դավթյանի հետ միասին, որը խորհրդանշեց սերունդների փոխկանչը…

Տարիներ առաջ Հայոց բանակում ծառայող մեր տաղանդավոր արվեստագետներից մեկը՝ երգահան Հրայր Ղարիբյանը, Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության հիման վրա գրել է հրաշալի երաժշտություն, որը, ցավոք, նրա գրած բազմաթիվ երգերից վերջինն էր. արվեստագետն այն նվիրել էր ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանին, ով այդ երգի անզուգական կատարողն է:

Հենց նա էլ իր կատարումով եզրափակեց «Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոն:

Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում
Ամենադիտված