Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն է եղել Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնել է Մայր Աթոռը։

Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը։

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամեց Սրբոց Ղևոնդյանց օրինակով թոթափել վախը, անտարբերությունը և քաջությամբ պայքարել քրիստոնեական ու ազգային արժեքների պահպանմանը սպառնացող վտանգների դեմ։

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև «Հանրակրթական ծրագրերի փոփոխությունների մասին (Հայոց Պատմություն առարկա)» զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և 7-րդ դասարանի «Հայոց Պատմություն» դասագրքում տեղ գտած բացթողումների վերաբերյալ։ Թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ։

Ապա տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Ֆրանսիայի թեմից Արժանապատիվ Տ․ Գառնիկ քահանա Կարապետյանը և Տ․ Անդրանիկ քահանա Մալճյանը, Կրասնոդարի և Հյուսիային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Հարությունյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Քեսաբլյանին, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանին և Տ․ Արսեն քահանա Սարոյանին, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Դերենիկ քահանա Միքայելյանին և Տ․ Եփրեմ քահանա Հարությունյանին, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Ներսես քահանա Սահակյանին, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Հուսիկ քահանա Գրիգորյանին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Արիստակես քահանա Բաղալյանին, Ուկրաինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանին, Տ․ Վարագ քահանա Յապարյանին և Տ․ Վարդան քահանա Ադամյանին, իսկ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյանը և Տ․ Մովսես քահանա Սահակյանը, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Հարություն քահանա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Նարեկ քահանա Այվազյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Կարապետյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Հայկազուն քահանա Սահակյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունն ընդգծեց, որ ինչպես դարեր շարունակ, այսօր ևս առիթ է Սրբոց Ղևոնդյանց քահանայից պայծառ օրինակի և սխրանքի լույսի ներքո անդրադառնալու հոգևորականի առաքելությանը և արժևորելու եկեղեցականների նվիրյալ ծառայությունն ազգային և հոգևոր կյանքում։

«Ազգային մտապատկերում Սուրբ Ղևոնդյանք մարմնացումն են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» հերոսական ոգու, որով մեր ժողովուրդը իր պատմության տարբեր հանգրվաններում Ավարայրի գոյամարտ է մղել աստվածապարգև իր անկախ ու ազատ կյանքի և իր ինքնության անխաթար պահպանության համար։

Սիրելի հոգևոր հայրեր, այս պայքարը թվում է, թե շարունակական է մեր ազգի լինելիության, մեր արդար իրավունքների ու համազգային շահերի պաշտպանության համար։ Մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցականաց տերունապատվեր ծառայությունն ու պատասխանատվությունը մեր ժողովրդի և հայրենյաց նկատմամբ մշտական է և անընդմիջելի՝ աննկուն պահելու Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայելու ժամանակի փորձություններին, պահպանելու այն, ինչ ազգային կյանքում նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ։

Այսօր պատմության դժվարին շրջափուլ է ապրում մեր ժողովուրդը, մեր սրբազան հայրենիքը։ Բռնազավթված է Արցախը, անվտանգային մարտահրավերների առջև է մեր նահատակ զավակների արյամբ, համայն ազգի զոհողություններով կերտված հայոց անկախ պետականությունը, հարվածների ներքո են մեր ժողովրդի նվիրական ընկալումներն ու ազգային-հոգևոր արժեհամակարգը, թիրախավորվում է նաև Հայոց Եկեղեցին»,-նշեց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ հայ հասարակության մեջ սերմանվում ու արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարին ու չարիքին ընդդիմանալու ոգին։

Վկայակոչելով Պողոս առաքյալի պատգամը՝ «Որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ․ Ա 7), Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին․ «Այդ զորության, սիրո և զգաստության ոգով պետք է շարունակենք հոգևոր մեր առաքելությունը՝ հայորդյաց սրտերում զորացնելով հավատն ու հույսը վաղվա օրվա նկատմամբ, սերմանելու հունդերը մեր լուսավոր գալիքի տեսլականի։ Նույնն է առաքելությունը, նույնն է պատասխանատվությունն ու պարտականությունը մերօրյա Ղևոնդյանց քահանաներիդ, որպեսզի ձեր անդուլ և հետևողական աշխատանքով հետպատերազմյան այս թմբիրից դուրս բերվի մեր ժողովուրդը և իր հայրենական ու ազգային կյանքը ամրորեն վերախարսխի դարերի փորձությունների բովով թրծված հայրենանվիրումի ու ազգասիրության վրա։ Մեր ազգի արժանապատիվ կյանքի վերակերտման հիմքում վերստին պետք է անկյունաքար դառնա մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը, որը շաղախյալ է մեր ժողովրդի բազմադարյա տառապանքներով ու հոգևոր խիզախումներով և ճշմարիտ բանալին է մեր հավաքական կամքի և ոգու հաղթության»։

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին ամենայն ջանք գործադրել, որպեսզի համընդհանուր մերժման ու դատապարտման արժանանան անարդարություններն ու անիրավությունները, և կասեցվեն մեր ժողովրդի միասնությունը խաթարող և ուժերը ջլատող ընթացքներն ու խոտելի երևույթները։

«Սիրելի հոգևոր հայրեր, մեր Սուրբ Եկեղեցու հանձնառությունն է բոլոր ժամանակներում, հավատարիմ ու նվիրյալ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը և քրիստոնեական անխախտ արժեհամակարգին, հովվել ու հոգատարել հայոց ազգին, ամրապնդել «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ոգին, ծառայել խաղաղ ու ապահով հայրենիքի կերտմանը, հայեցի դաստիարակությամբ և ազգային գիտակցության ամրապնդմամբ ամենուր յուրովսանն նպաստել հայ ինքնության անաղարտ պահպանությանը և մեր ազգի ու հայրենիքի անսասանությունը»,-ասաց Հայոց Հովվապետը՝ կարևորելով հոգևորականների սրբազան առաքելությունը՝ աստվածահաճո ընթացքներով ուղղորդելու և փրկության առաջնորդելու նրանց խնամքին հանձնված ժողովրդին։

Իր խոսքում Նորին Սրբությունը, շնորհավորելով պարգևների արժանացած քահանա հայրերին, տոնի առիթով նաև իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին, քահանայից դասին, եկեղեցական կառույցներում և ի սփյուռս աշխարհի սպասավորող ողջ հոգևորականությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ամենքին Բարձրյալն Աստծո զորակցությունը, աննվազ ուժ ու կորով՝ ի սպասավորություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի, ի զորացում և ի փառս Հայրենիքի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
Ամենադիտված