Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, որոշակի տեղեկատվական-բացատրական աշխատանքների արդյունքում, կկվին չի հասկացնում, որ աղվեսը նրան պարզապես հիմարացնում է:

Հիմա, որոշակի առումով, Փաշինյանի «խաղաղության օրակարգն» է («պայմանագիր», «դարաշրջան», «խաչմերուկ»): Եվ այսպես. Փաշինյանի «խաղաղարար» դոկտրինը (ներողություն այս իշխանության պարագայում նման բառ օգտագործելու համար) 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այն էր, թե՝ առանց մի կրակոցի թշնամուն հանձնենք ազատագրված տարածքները լրիվությամբ, որպեսզի խաղաղություն լինի: Հանձնեցին թշնամուն Քարվաճառը, Քաշաթաղի մնացյալ մասը, հանձնեցին բուն ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհը: Խաղաղություն, բնականաբար, չեղավ ու չէր էլ կարող լինել: Հակառակը, թշնամու ախորժակն է՛լ ավելի բորբոքվեց:

Հետո վրա հասավ «Արցախը տանք ու խաղաղ ապրենք» փաշինյանական մտասևեռման շրջանը, միաժամանակ իշխանական քարոզիչները զլեցին «խի՞ պիտի մեր էրեխեքը էդ Ղարաբաղի (ղարաբաղցիների) համար կյանքները վտանգեն» մուղամը: Չերկարացնենք. Փաշինյանն ու իր իշխանությունը ուրացան Արցախը (Պրահա, 06.10.2022 թ.), բնիկ հայկական Արցախը հռչակեցին թշնամապատկան տարածք, իսկ թշնամու ցեղասպանական ագրեսիայի պայմաններում Արցախն ու արցախի հայությանը թողեցին մեն-մենակ, անօգնական և անպաշտպան վիճակում: Հանրագումարում՝ Արցախը հանձնեցին թշնամուն, բայց... էլի խաղաղություն չեղավ ու չէր էլ կարող լինել: Ասե՞նք, որ թշնամու ախորժակն է՛լ ավելի գրգռվեց:

Թեպետ, «գրգռվելը» ի՞նչ ցավ է. թշնամին սպառնում է զավթել Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Արարատի մարզի մի զգալի մասը, առհասարակ, Հայաստանն էլ հիշատակում է ոչ այլ կերպ, քան՝ «Արևմտյան Ադրբեջան», զանազան վիրտուալ քարտեզներում հասնում է այն բանին, որ ՀՀ քաղաքներն ու գյուղերն արդեն իսկ նշվում են ադրբեջանական «անվանումներով»: Կարճ ասած՝ խաղաղություն չկա ու չի էլ կարող լինել նման՝ թույլիկ-վախկոտային, «տանք՝ հանգիստ ապրենք»-ական քաղաքականության պայմաններում: Եթե իհարկե, այն, ինչ անում է Փաշինյանը, կարելի է համարել քաղաքականություն: Հիմա էլ աղվեսը, կներեք, թշնամին, ասում է՝ «այ, որ Սահմանադրությունը փոխե՜ք, որովհետև դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում ունեք, իսկ էնտեղ Արցախի մասին եք խոսում... այ, էդ ժամանակ նոր խաղաղություն կլինի»:

Ու... Փաշինյանը, իր ական անձնակազմը չեն ասում, թե՝ դու ո՞վ ես առհասարակ, քո ի՞նչ գործն են մեր երկրի Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը, գնա՝ քո հակահայ-ֆաշիստական պետական գաղափարախոսությամբ կամ թուրքերի հետ կնքած հակահայ «Շուշիի հռչակագրով» զբաղվի: Չէ՛ նման բաներ չեն ասում: Հակառակը՝ ձայնակցում են թշնամուն և կրկնում նույն տխմարությունները ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին: Ու, որպեսզի քիչ չթվա, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, անհարգալից, վիրավորական արտահայտություններ են անում ՀՀ պետական Զինանշանի, Օրհներգի վերաբերյալ: Ավելին, Փաշինյանն ու իր իշխանությունը այնպիսի արագությամբ են «զուգահեռ թեմաներ» նետում լրատվադաշտ, որ հանրությունը, նրա քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակ «շեղող» թեմաների վրա են ընկնում՝ չկենտրոնանալով հիմնականի վրա: Սա՝ ինչպես ստերի դեպքում:

Մինչ լրատվամիջոցները, լրագրողները, փորձագետները ֆիքսում են իշխող ռեժիմի նետած մեկ-երկու սուտ կամ կեղծիք, Փաշինյանն ու թիմակիցները հասցնում են դաշտ նետել էլի մի 10 հատ նոր սուտ, «կուտ» կամ աղմկահարույց թեմա (հայտարարություն, անհիմն պնդում կամ խեղաթյուրում): Գանք Սահմանադրությանը և Փաշինյանի այն կեղծ պնդումներին, թե... Հայաստանի Մայր օրենքն է խանգարում, որ խաղաղություն լինի, այս, այն: Եթե վերաձևակերպելու լինենք, ապա Փաշինյան-Ալիև դուետը ասում է, թե՝ «հանձնենք Սահմանադրությունն ու խաղաղ ապրե(ն)ք»: Հասկանալի է, դրան հաջորդելու է՝ «հանձնենք Անկախության հռչակագիրն ու խաղաղ ապրե(ն)ք»-ը, հետո՝ էլի մեկ այլ բան ու այդպես շարունակ: Կարճ ասած՝ «կկու, կկու... քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած....», կամ նման մի բան: Բայց Նիկոլ Փաշինյանը, որքան էլ կամենա, որքան էլ իր «երփներանգաբերետ» ոստիկաններին ուղարկի հանրության վրա ու դեմ, ինչ էլ անի, Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի հոդվածները չի կարող փոխել: Դա նրան, իհարկե, չի խանգարելու, որ իր ուզածն անի, քանի դեռ, ինչպես իրեն է թվում, «ուժը պատում է»: Բայց միևնույնն է:

Եթե անգամ գնա դրան, ապա Անկախության հռչակագիրը չի կարող միանձնյա չեղարկել, անգամ՝ ՔՊ-ի ամբողջ կոհորտայով չի կարող: Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է: Իսկ ծննդյան վկայականը չեղարկվում կամ ավելի ճիշտ՝ ուժը կորցնում է, գիտեք, թե որ դեպքում: Ուստի պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, թե պետք է մտածել Հայաստանի չորրորդ հանրապետության մասին: Նա միտումնավոր չի բարձրաձայնում, որ դրա համար պետք կլինի լուծարված հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Լռության է մատնվում և այն, թե ի՞նչ կամ ինչե՞ր կարող են լինել ՀՀ-ն լուծարելու մասին հայտարարելուց հետո:

Ճիշտ նույն կերպ թշնամի Ալիևը առայժմ չի հայտարարում իր հաջորդ պահանջներն ու պայմանները: Չկասկածեք, որ «Սահմանադրություն փոխելուց» հետո հաջորդ պահանջը ավելի ծանր ու սրիկայական է լինելու: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցն այն է, թե արժե՞ սպասել թշնամու նորանոր ու նվաստացուցիչ պահանջներին, եթե անգամ դրանք մեր հանրությանը փոխանցվում են Փաշինյանի կառավարության նման «միջնորդի» միջոցով, թե՞ պետք է վերջապես վերհիշել, որ մենք ազգ ենք, ժողովուրդ ենք, հասարակություն ենք ու, ըստ այդմ, ունենք մեր պահանջներն ու անելիքը, ինչպես իշխանության հետ կապված, այնպես էլ՝ թշնամու սպառնալիքների:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրիան արտաքսել է 3 ռուս դիվանագետների «անտենաների անտառի» պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ տանկեր է խոցվել անհայտ արկերով Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն ԻՀՊԿ-ն ներկայացրել է Հորմուզի վերահսկողության նոր քարտեզՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրԻրանն ԱՄՆ-ին uպառնում է հարվածով Հորմուզի նեղուցին մոտենալու համար Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների մասնակիցների համար հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայումԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն Թրամփ. ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն նավերը «ուղղորդել» Հորմուզի նեղուցից՝ սկսած երկուշաբթի օրվանից «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Հրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութ Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ «Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին Կովկասի մուսուլմանների վարչությունը արդարացրել է Ղարաբաղում եկեղեցիների քանդումըԶատուլինը զգուշացրել է, որ հայերը վտանգում են դառնալ «պետություն չունեցող ազգ»««Ռուսամետ ուժերը» Հայաստանում խաբեություն են. Փաշինյանը կարող է վստահորեն խաբել հայերին խոստանալով եվրոպական ապագա»Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը․ պատմության այս օրը (04 մայիս)Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումՈր փողոցներն են փակ լինելու այսօրԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
Ամենադիտված