Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարոն Սիմոնյանի գրաֆիկի վրա անդրադարձ չի ունեցել դեպքը. խոսնակը՝ ԱԺ նախագահի եղբոր կնոջ կալանավորման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն չունենք: NEWS.am-ի հարցմանը, թե ինչպես  կմեկնաբանեն ԱԺ նախագահի եղբոր կնոջ կալանավորումը, այսպես պատասխանեց ԱԺ խոսնակ Նելլի Դուրյանը:

«Պարոն Սիմոնյանի աշխատանքային ընթացքի կամ գրաֆիկի վրա որեւէ անդրադարձ չի ունեցել դեպքը: Հենց այս պահին էլ, որքանով ես եմ տեղյակ, պարոն Սիմոնյանը խմբակցության նիստի է, այսինքն մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է խոսնակը NEWS.am-ին:

Հիշեցնենք, որ երկու մանկահասակ երեխաներ ունեցող Անի Գեւորգյանը ձերբակալվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեղադրանքով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը։ Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է 6 անձի:

Մյուս քրեական վարույթով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:

Այս քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է:

Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» ԱՄՆ ԱԷԿ-ը Հայաստանում. Փաշինյանը չի վախենում Չեռնոբիլից Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ․ պատմության այս օրը (14 մարտ) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Մանրամասներ՝ «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներից«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Պլանային անջատումներ կլինեն մարտի 16-ինՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված