Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունը թալանել է մեր պետության ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է իր հերթական հովածը՝ «Թակարդ 2. հանրահայտ «թալանը»» վերնագրով: Հողվածը՝ ստորև.

«Հանրային առողջացման և ազգային վերականգնման համար անհրաժեշտ է արագ ազատվել թակարդներից. այս վիճակով չենք դիմանա։ «Թալանը» ամենակեղտոտ, ամենավտանգավոր թակարդն է, որը դրել է Նիկոլի իշխանությունը, որը խելագարացնում է հասարակությանը, մաշում է այն և թույլ չի տալիս որևէ առողջ պրոցես։

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով

Այս իշխանությունը թալանել է մեր պետության ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է։  Հասել ենք այն կետին, որ բազմաթիվ գրագետ, պարկեշտ մարդկանց այսօր մեղադրում են «թալանը» պաշտպանելու մեջ, և նրանք էլ հաճախ կաշկանդվում են դրանով։

Հանրային գործիչների ճնշող մեծամասնությունը (նրանց, ովքեր հակաիշխանական պայքարի առանցքն են) ոչ մի կապ չունի «թալանի» հետ, բայց նրանց փորձում են որպես թալանի պաշտպաններ դիրքավորել։

Նրանք, ովքեր իրոք «թալանել են», կա´մ լռում են, կա´մ համագործակցում, կամ վայելում են։ Իսկ երկիրը բառիս բուն իմաստով չոքում է հին ու ներկա թալանի, այլանդակ իշխանության և արտաքին ռիսկերի բեռի տակ։

4-5 տարի է՝ ժողովրդական լեզվով ասած «թազա հարսի» նման գլուխներս կախում ենք՝ չգտնելով ճիշտ պատասխանները, կամ ձևացնելով, թե ոչ մի թալան չի եղել, կեղծ թեմա է, ժողովուրդը մոլորության մեջ է։

Կամ պատասխանում ենք, թե՝ հիմա´ էլ են թալանում (ինչն իհարկե ճիշտ է և, կարծես, թե ահռելի ծավալների), և կամ անհեթեթ ձևով արձագանքում՝ «այդքան չէ, ավելի քիչ է եղել թալանը»։ Պրոբլեմին ուղիղ չնայելը և դեֆեկտիվ պատասխաններ գտնելը միայն ուժեղացնում  է իշխանությանը։

Բաց խոսենք հասարակության հետ

Մենք իսկապես չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, թե մեր աչքի առաջ տասնյակներով պետական բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան այրերը չեն դարձել խոշոր կապիտալի տեր՝ անհասկանալի ու անընդունելի ճանապարհներով։ Նախարարներ, ՊԵԿ վերնախավեր, գեներալներ, քաղաքապետեր, մարզպետներ, բարձրաստիճան ուժայիններ, ազդեցիկ այլ ընտրյալ-պաշտոնյաներ, առանձին ընտանիքներ, նրանց բարեկամներ և այլք։ Բոլորը սա գիտեն, բայց (նաև այսօրվա իրողությունների բեռի տակ) բաց չենք խոսում, այդ պատճառով էլ չի ստացվում անկեղծ երկխոսությունը, ու չի սկսվում հանրային առողջացում՝ այս վիճակից դուրս գալու, պետությունն իրոք փրկելու շուրջ։ Մենք պետք է բաց խոսենք, որպեսզի պետության ապագան, մեր բոլորի ընտանիքների ապագան չդառնա այլոց կապիտալի զոհ։

«Թալան» բառը վատն է, ակնհայտորեն ճիշտ չի բնորոշում կատարվածը։ Կարելի է գտնել այլ ձևակերպում՝ վիճելի կապիտալ, կապիտալի նախնական կուտակում, հանրային ռեսուրսի հաշվին ստեղծված կապիտալ, ապօրինի կապիտալ և այլն։ Պետք է ուղղակի բաց խոսել թեմայի մասին, չկոմպլեքսավորվել, և պետք է գտնել տարբերակները, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործվի Հայաստանի վերականգնման համար, ծառայի ոչ թե Նիկոլի փիառին, այլ՝ Հայաստանի վերականգնմանը։ Գծել կարմիր գիծը ու անցնել առաջ։

Հակառակ դեպքում մենք թակարդից դուրս չենք գալու, Նիկոլը դա չի թողնելու։

Մենք հո գիտենք, որ տասնյակներով պետական պաշտոնյաներ ունեն լուրջ կապիտալ՝ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում. ձև անենք, թե չգիտե՞նք, թե՞ ձև անենք՝ իբր չկա։ Թե՞ բաց խոսենք ու գտնենք լուծումները: Ու սկսենք մեր երկրի ապագայով զբաղվել՝ երկրի, որին տանում են ոչնչացման։

Կա պրոբլեմ, կա լուծում, և դա պետք է անենք մենք

Այս իշխանությունը փորձում է համոզել, որ մինչև 2018 թվականը եղել է միայն մի մեծ թալան, և ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։

Ասում է՝ ժողովուրդ, այն ինչը դուք ապրել եք, տեսել եք, չի եղել։ Աղանդի քարոզչի նման կրկնում է. «ձեզ ասում եմ՝ եղել է միայն թալան», ու լսարանի մի մեծ հատված հլու կրկնում է այդ մանտրան։

Մենք այս թակարդում չենք կարողանում ասել, որ «թալան» կոչվածը ներառում է առավելագույնը մի քանի տասնյակ անուն։

Չենք կարողանում ասել նաև, որ 1991-ից իրականում եղել է լուրջ զարգացում, պետականաշինության լուրջ փուլ, հետպատերազմյան վերականգնում, բարեփոխումներ, խոշոր ծրագրեր, խոշոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային, գիտական կյանք և ձեռքբերումներ, մարզական փայլուն հաղթանակներ, տնտեսության աճ։ Հազար ու մի բան է եղել՝ պետական կյանք։ Կարո՞ղ էր ավելի լավ լինել։ Կարող էր։ Եղե՞լ է պետություն՝ իր ամբողջ ատրիբուտիկայով ու դինամիկ զարգացմամբ. եղել է։

Լուծումները.

  1. Առաջին հերթին պետք է սցենարը, դերաբաշխումը փոխել։ Քանդել է պետք «Նիկոլը մեղադրում է, մենք պաշտպանվում ենք» հերթագայումը։ Սա վերջ չունեցող ներկայացում է։ Այս պրոբլեմի մասին բաց պետք է խոսենք մենք՝ բոլորը, ովքեր Նիկոլից հետո ուզում են կառուցել նորմալ ժամանակակից պետություն։
  2. Թիմերի ներսում պետք է սկսվի առողջացման պրոցես։ Պետք է փորձել դառնալ ավելի ազատ, չկաշկանդվել այլոց «պատմությամբ»։ Նրանք, ովքեր կաշկանդված են այս թեմայով և պատրաստ չեն գնալ իրոք քաղաքական ազատ, բաց խոսակցության, պետք է իրենք դուրս գան հանրային կյանքից և չկաշկանդեն պայքարողներին։ Հակառակ դեպքում պայքարը լինելու է միշտ այսպես՝ ականապատ, կիսահղի, գործարքային նրբերանգներով։
  3. Շատ կարևոր է, որ այսօր ընդդիմադիր, քաղաքական-հանրային հայտ ներկայացրածները հենց իրենք խիզախորեն խոսեն անկախության տասնամյակների որոշ բարքերի և խաղի որոշ կանոնների մասին՝ առանց քաշվելու, առանց այլևայլությունների։ Բա եթե ասում ենք, որ Նիկոլից ազատվելուց հետո պետք է կառուցենք ժամանակակից պետություն՝ նոր խաղի կանոններով, չֆիքսե՞նք ու չմերժե՞նք անընդունելին, չասե՞նք, թե հատկապես ի´նչը չի լինելու ապագայում։
  4. Հնարավոր չէ համոզել հայ ժողովրդին, որ 30 տարի ամեն ինչ եղել է արդար, որ ոչ ոք անարդար ձևով չի հարստացել, ոչ ոք պետական կամ հանրային ռեսուրսի հաշվին չի հարստացել, կոպեկներով չեն սեփականաշնորհվել բազմաթիվ մանկապարտեզներ, շենքեր, հողեր և այլն։ Պետք է հարցը տեղափոխել այլ հարթություն. ի՞նչ անել, որ այդ ռեսուրսը ծառայի Հայաստանին, պետության վերականգնմանը, հասարակության վերակառուցմանը։ Զզվելի է կրկնվող սցենարը՝ հերթական մարդկանց բանտ տանել, հետները ստվերային պայմանավորվել, հետո պայմանավորվածությունը խախտել, մեդիայով սարքել գող-թալանչի՝ հանուն ռեյտինգի։ Ճիշտը խաղի հստակ կանոններով այդ կապիտալը, այդ ռեսուրսը պետության զարգացմանը ծառայեցնելն է։
  5. Մարդկանց պետք չէ կոչել թալանչի, դավաճան, և այլն։ Մարդկանց ստորացնելու իմաստը ո՞րն է, երբ կա ռացիոնալ լուծում՝ բոլորին ձեռնտու։ Պետք է կազմել ցանկ, ստեղծել հատուկ հիմնադրամ՝ «Հայաստանի զարգացման –վերականգնման»։ Իրական հաշվարկների վրա «խստիվ առաջարկել» խոշոր նվիրատվություններ անել, ֆիքսել պայմանները, հետո «խստիվ առաջարկել» տարբեր մարզերում, ոլորտներում նախապես մշակված ծրագրերի շրջանակներում ներդրումներ անել, զարգացնել ոլորտ ու ռեգիոն։ Թող արդեն որպես ներդրող շարունակեն փող աշխատել, ոչ որպես պետական պաշտոնյա։ Պայմանական ասած, եթե մարդը երկրից տարել է 100 մլն դոլար կամ արտոնյալ պայմաններով ձեռք է բերել տասնյակներով-հարյուրներով պետական գույք, պետք է առաջարկել մի մասը մուծել հատուկ հաշվին, և պետության առաջարկած ծրագրերից մեկում, սեփական ընտրությամբ, անել ներդրումներ, որ պետությունը շնչի, քաղաքացին շահի։
  6. Սկզբունքը հետևյալն է. վիճարկելի կապիտալը պետք է ծառայի Հայաստանին, ոչ թե՝ իշխանության PR-ին։ Հետնիկոլական իշխանությունը սա անպայման պետք է անի։ 20-րդ դարի պատմության մեջ շատ երկրներ են ընտրել այս անցումային սցենարը. տարե՞լ ես, ստեղծել ես ահռելի կապիտա՞լ, ուրեմն պետք է կիսվես՝ երկրի ու ժողովրդի հետ։ Որից հետո սկսվում են խաղի նոր կանոններ։
  7. Եվ վերջապես՝ թալան և այլ ձևակերպումները չեն կարող վերաբերել բիզնես համայնքին։ Գործարարներն այս համատեքստում չեն կարող լինել։ Գործարարներից չի կարելի սարքել թալանչի ու կեղեքիչ։ Գործարարների հետ երկխոսության և նոր «պայմանագրի» լեզուն լրիվ այլ է։ Այնտեղ էլ կա գործիքակազմ, որը պետք է կիրառվի, ու կրկին՝ փոխշահավետության սկզբունքով։ Գործարարները մեր պետության հենասյուներից են, նրանք մեծ մասամբ բավականին լուրջ, կարևոր ու օգտակար մարդիկ են։ Գործարարին պետք է խրախուսել, որ աշխատի, ներդրումներ անի։ Արժի նաև տարբերակել այն գործարարներին, որոնք Հայաստանում ահռելի փողեր են աշխատել, բայց մի կոպեկ չեն ներդնում մեր երկրում։ Սա վերաբերմունք ու լուծում պահանջող խնդիր է։ Թացը չորի հետ չի կարելի խառնել։» 
РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներ
Ամենադիտված