Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեցվել է Արաքս գետի հունը խախտած ընկերության ընդերքաօգտագործման իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ:

«Օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած, պետությանը 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս պատճառած, Արաքս գետի հունը խախտած ընկերությունը «Արև Սյուզի» ՍՊ ընկերությունն էր:

Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերությունը, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Միևնույն ժամանակ, ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չէր վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել էր 1 մլն 359 հազար  դրամ վնասը, վճարել էր նաև գանձման ենթակա՝ 5 մլն դրամ տուգանքը: 

Դատախազը նույն թվականի նոյեմբերի 16-ին, հաստատել էր Կ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով՝ ընկերության տնօրենը մեղավոր էր ճանաչվել վերոնշյալ արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակվել էր տուգանք՝ 2 մլն 720 հազար դրամի չափով:

Արարատի մարզի դատախազությունը, 2023 թվականին միջնորդագիր էր ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ դադարեցվել է «Արև Սյուզի» ՍՊ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած է ճանաչվել ՇԱԹՎ-29/306 թույլտվությունը, լեռանահատկացման թիվ ԼՎ-306 ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված թիվ ՊՎ-306 ընդերքօգտագործման պայմանագիրը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
Ամենադիտված