Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրական դպրոց»-ում բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական տարվա սկզբին «Իրական դպրոց»-ի ուսանողների ջանքերով դպրոցում բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը։

Նետաձգությունը զարգացնում է տարբեր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, համբերատարությունը, տոկունությունը, կարգապահությունը և այլն։

«Սա այն մարզաձևերից է, որն անկախ ֆիզիկական հնարավորություններից և տարիքից՝ թույլ է տալիս մարդկանց վարել առողջ ապրելակերպ՝ մարզելով մարմինն ու միտքը»,- նշում է Հայաստանում առաջին՝ «Նաիրի» նետաձգության մասնագիտացված ակումբի համահիմնադիր Արթուր Փոքրիկյանը։

«Իրական դպրոց»-ի ուսանողներ Սոնա Սահակյանը և Անի Պողոսյանը տարիներ շարունակ մասնակցում են «Նաիրի» ակումբի մասնագիտացված նետաձգության դասերին։

«Միշտ հետաքրքրված եմ եղել հրաձգությամբ և ռազմական արվեստներով, բայց երբեք չեմ մտածել, որ կարելի է նետաձգությամբ զբաղվել, և, հատկապես, որ դա մարզաձև է։ «Նաիրի» ակումբի մասին իմացել եմ Սոնայից, և արդեն ավելի քան մեկ տարի մեծ սիրով ու հետաքրքրությամբ մասնակցում եմ դասերին»,- նշում է «Իրական դպրոց»-ի ուսանող, նետաձգության սիրողական խմբակի համահիմնադիր Անի Պողոսյանը։

Մարզաձևին սիրողական մակարդակով տիրապետելու հնարավորություն ստեղծելու նպատակով ուսանողները որոշել են «Իրական դպրոց»-ում նույնպես նետաձգության խմբակ ստեղծել։ Այն պաշտոնապես գործում է սեպտեմբերից։ Նախքան դասընթացների պաշտոնական մեկնարկը դպրոցում անցկացվել են փորձնական դասեր, որոնց միջոցով ստուգվել են դասածրագրերը, տարածքի հարմարավետությունը, ձեռք են բերվել անհրաժեշտ պարագաները և այլն։

«Դպրոցում խմբակ բացելը մեծ հնարավորություն է մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն ստեղծելու և ճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար։ Հետագայում նպատակ ունենք խմբակներ բացելու նաև այլ դպրոցներում,  որպեսզի միջազգային մրցույթների մասնակցելիս հայ մարզիկներն ավելի շատ լինեն»,- նշում է «Իրական դպրոց»-ի ուսանող, նետաձգության սիրողական խմբակի համահիմնադիր Սոնա Սահակյանը։

Նշենք նաև, որ դեկտեմբերին «Նաիրի» ակումբի նետաձիգները, այդ թվում՝ «Իրական դպրոց»-ի ուսանողուհիները, մասնակցել են Վրաստանում անցկացվող նետաձգության միջազգային մրցույթին, որտեղ ակումբի սաներից մեկը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցում էին ավելի քան 70 նետաձիգներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։

 

«Ինստիգեյթ»-ի հանրային կապերի պատասխանատու

Շուշանիկ Պողոսյան

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ.՝ +374 93 629421

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ
Ամենադիտված