Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում սահմանային առճակատում է. լարված իրավիճակ Տեխասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սահմանային անվտանգության «Միայնակ աստղ» գործողության նախաձեռնության միջոցով Տեխասը կիրառել է ֆիզիկական խոչընդոտներ, որոնք արգելում են ինչպես ներգաղթյալներին, այնպես էլ դաշնային գործակալներին մուտք գործել սահման՝ առաջացնելով իրավական վեճեր: 

ԱՄՆ-ի գրեթե բոլոր հանրապետական ​​նահանգապետերը ստորագրել են մի հայտարարություն, որը սատարում է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին դաշնային կառավարության դեմ սահմանային հսկողության համար պայքարում. գրում է USA today-ը։

Հինգշաբթի օրը հանրապետական ​​նահանգապետերի ասոցիացիայի կայքում հրապարակված հայտարարությունը քննադատում է Բայդենի վարչակազմը և ասում, որ Տեխաս նահանգն ունի իրեն պաշտպանելու սահմանադրական իրավունք: 

«Մենք համերաշխ ենք մեր գործընկեր նահանգապետ Գրեգ Էբոթի և Տեխաս նահանգի հետ՝ սահմանն ապահովելու հարցում օգտագործելու բոլոր գործիքներն ու ռազմավարությունը, ներառյալ մետաղական ցանկապատերը», - նշվում է նամակում, որը ստորագրել են 25 հանրապետական ​​նահանգապետեր: 

«Քանի որ Բայդենի վարչակազմը հրաժարվել է նահանգների նկատմամբ իր սահմանադրական պարտավորություններից, Տեխասն ունի բոլոր իրավական հիմնավորումները՝ պաշտպանելու մեր նահանգների և մեր ազգի ինքնիշխանությունը»,- նշվում է նամակում:

Սպիտակ տունն անդրադարձել է նահանգապետերի հայտարարությանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Ես կասեի նրանց, որ եթե իսկապես ցանկանում են օգնել սահմանին, ներգաղթային համակարգի հարցում, ապա պետք է խոսեն Կոնգրեսի անդամների, իրենց նահանգի սենատորների հետ», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

Նշենք, որ ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: Նահանգի ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել Իգլ Փաս քաղաքի սահմանային շրջաններից մեկը, տեղադրել են 48 կմ փշալար  և թույլ չեն տալիս դաշնային սահմանապահներին հեռացնել փշալարերը։

Փաստենք, որ միայն դեկտեմբերին սահմանը հատել է  ռեկորդային՝ ավելի քան 225 հազար անօրինական ներգաղթյալ։

Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Իրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերինՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-ն
Ամենադիտված