Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց... կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ... «Հայաստանի պատմություն»: Թե որտեղի՞ց է փչում այդ նախաձեռնության քամին, հայտնի է. Նիկոլ Փաշինյանն էր նման մի «հանճարեղ» դիտարկում արել՝ Արագածը գովերգելու և Արարատը ժխտելու իր մտայնության շրջանակներում: Մի առիթով էլ ասել էր, թե սխալ է, որ «Հայոց պատմություն» է, պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Արտաքուստ թվում է, թե պարզունակ տաֆտալոգիա է, իսկ իրականում տարբերությունը խորքային է, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հայոց» բառը շատ և շատ վաղուց արտահայտում է ոչ միայն «հայերի» իմաստը, այլև ընկալվում է որպես հենց Հայաստան, Հայոց աշխարհ:

Չնայած, դրան դեռ կանդրադառնանք: Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու: Հընթացս մի քանի հարց էլ է ծագում:

Օրինակ՝ պատմության դասընթացով նախատեսվո՞ւմ է նշել, թե որտե՞ղ ու ե՞րբ է լույս աշխարհ եկել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Ու ի՞նչ, եթե դա տեղի է ունեցել ոչ Հայաստանում, ուրեմն, ըստ փաշինյանական «հանճարեղ» տեսության, պետք է փաստը մի կո՞ղմ նետել: Կամ, ենթադրենք, անցնում են «Որոգայթ փառացի» մասին, ո՞ւ... Քանի որ բանը Մադրասում է եղել, ուրեմն... էլի՞ մի կողմ է նետվելու այդ կարևոր պատմական փաստը: Համաձայնեք, անհեթեթություն է: Ավելի վատ օրինակ. Կիլիկիայի հայկական թագավորությունները ՀՀ ներկայիս տարածքից առավել քան դուրս են: Ու ի՞նչ: Սեփական պատմության այդ հատվածին Հայաստանի դպրոցականները չպիտի՞ ծանոթանան, չէ՞ որ դա Հայաստանի ներկա տարածքի հետ կապ չունի: Իսկ Վանի կամ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտե՞րը, իսկ Զեյթունի և Սասունի ապստամբություննե՞րը, իսկ Ադանայի ջա՞րդը, իսկ Ավարայրի ճակատամա՞րտը, չէ՞ որ այն ևս հիմա ՀՀ տարածքում չի գտնվում, Տղմուտ գետով հանդերձ: Իսկ Տիգրանակե՞րտը, իսկ Տուշպա-Վա՞նը...

Հանրությունը ալեկոծվել է, ինչը իր լուրջ պատճառներն ունի: Բանն այն է, որ գործող իշխանությունը, ելնելով իր խմբային ինչ-ինչ շահախնդրություններից, ցուցադրաբար ու ամեն գնով ընդգծում է, որ Հայաստան ասվածը բացառապես ՀՀ ներկայիս տարածքն է՝ 29800 քառակուսի կմ, և վե՛րջ: Ավելին, ցուցադրաբար հրաժարվում են Արարատից, անգամ վարչապետական ընդունելությունների դահլիճում պատին Արագածի նկարն են պատկերել տվել... Ունենք իշխանություն, որը հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան տարածք և մատը մատին չտվեց, երբ թշնամին սկսեց Արցախում իրագործել իր ցեղասպանական ծրագրերը: Եվ երբ նման իշխանությունը հայտարարում է, թե պետք է ոչ թե «Հայոց պատմություն» կոչվի սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը սովորեցնող առարկան, այլ պիտի կոչվի «Հայաստանի պատմություն», բնականաբար, լրջագույն մտահոգություններ են ծագում ու հնչեցվում, ըստ որում՝ փորձագետների ու գիտնականների կողմից ևս:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս: Օրինակներ շատ կարելի է բերել, սկսած Հայոց բանակից: Բայց եթե «Հայոց պատմությունը» դարձնում են կամ ուզում են դարձնել «Հայաստանի պատմություն» (այսինքն, միայն առկա 29800 քկմ-ի պատմություն), ապա ինչպե՞ս վարվել հայոց լեզվի հետ: Նկատի ունենք առարկան: Այն նույնպե՞ս պետք է վերանվանվի, ասենք՝ «Հայաստանի լեզու»: Աբսուրդ չէ, հապա ի՞նչ է: Իսկ, օրինակ՝ զորավար Դրոյի մասին հայտնի երգը նույնպե՞ս պիտի վերափոխվի: Այսինքն, ոչ թե՝ «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն...», այլ՝ «Հայաստանի երկնքով»:

Միգուցե Սևակի «Անլռելի զանգակատո՞ւնն» էլ է «սրբագրվելու», քանի որ հիշո՞ւմ եք. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,Դժվար է ասել»: Իրո՛ք, դժվար է ասել. Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը վերանվանվելու է «Հայաստանի՞ լեռներում», իսկ «Հայոց վի՞շտը»: Լո՞ւրջ: Լավ, էսպես էլ խնդավիշտ նախաձեռնությո՞ւն... Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը բավականին դիպուկ էր նկատել, որ նշված նախաձեռնության հիմքում թյուրըմբռնում կա: Պատմաբանը նշում է ակնհայտը. երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների:

Կամ, օրինակ՝ Կիլիկիայի հայ արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ: Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին
Ամենադիտված