Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն» եզրի քաղաքականացումը կարող է ճակատագրական լինել․ Պետրոսյանը՝ ԿԳՄՍՆ առաջարկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍՆ-ի նախագծին, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Գրում եմ պարզ, առանց հղումների, արտահայտում եմ հայ միջնադարյան մշակույթի մասնագետի իմ անձնական կարծիքը:

ՖԲ-ն այն հարթակը չէ, ուր կարելի է մասնագիտական քննություններ ծավալել: Բայց նկատի ունենալով նորամույծ քաղաքական շեշտադրությունը և իմացողների, չիմացողների և հատկապես սիրողների բուռն արձագանքը, գրեմ իմ կարծիքը:

Հայոցը ժամանակակից հայերենը ժառանգել է գրաբարից, ըստ համատաքեստի այն կարող է նշանակել ինչպես Հայաստան (հայաստանյան), այնպես էլ հայկական, հայերեն, հայերի և այլն: Այս բազմիմաստությունն ամենուր է: Դպրոցում մենք սովորում ենք հայոց լեզու, բայց հայ գրականություն: Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ այն նշանակում է հայկական: Բայց սա ես թողնում եմ այն մասնագետներին, ովքեր ստեղծել են այս խառնաշփոթը՝ օգտվելով եզրի բազմիմաստությունից:

Մեր հին պատմիչների բազմաթիվ գործեր կոչվում են Հայոց պատմություն: Եվ դրա հիմքում հենց դասական երկիմաստությունն է՝ Հայաստան և հայեր: Փորձեք այն թարգմանել այլ լեզուներով: Այդ գործերը, գոնե ինձ հայտնի, որպես կանոն թարգմանվել են որպես Հայաստանի (ռուսերեն՝ История Арменаии, անգլերեն՝ History of Armenia), բայց նաև հայերի պատմություն: Այսօր էլ Հայոց պատմության ամբիոններն այլ լեզուներով կոչվում են մերթ հայերի, մերթ Հայաստանի պատմության ամբիոններ: Խորհրդային մի երգիծանք հիշեցի, որ Հայաստանում արտադրված հյութի շշի վրա հայերեն գրված էր՝ կեռասի հյութ, ռուսերեն՝ вишневый сок. եթե հայերեն ես խմում՝ այն քաղցր է, ռուսերեն ես խմում՝ թթու է: Այնպես որ, սիրելի հայագետներ՝ սա ձեր խնդիրն է, անորոշության ձեր ներդրումը:  

Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում: Հիմա իշխանությունները փորձում են դրան տալ քաղաքական կոնտեքստ՝ կարծեք թե պարտադրելով կողմնորոշվել՝ հայոցի տակ հասկանում ենք հայերի՞, թե՞ Հայաստանի: Այո, այն կարող է գլխիվայր շուռ տալ բազմաթիվ կարծրացած պատկերացումներ և մոտեցումներ:

Չգիտեմ, ում հիշեցնեմ, որ Հին աշխարհում երկրի անվանումը որպես կանոն նույնանում է նախ և առաջ նույնանուն քաղաքական միավորման, ապա նոր՝ տարածքի և ժողովուրդների հետ: Կիլիկյան արքաների «թագավոր Հայոցը» չի նշանակում հայերի թագավոր, այլ նշանակում է Հայաստանի թագավոր, որի հիմքում ընկած է Հայաստանի թագավորական ինստիտուտի ժառանգության շարունակականության հավաստումը: Հայ Արշակունիները հայերի թագավոր չէին, այլ Հայաստանի և այսպես շարունակ:

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մանրամասներով, դնեմ երկու օրինակ.

Ա. Երուսաղեմ, խճանկար, վաղ բոլորգիր երկաթագիր, 6-րդ դար:.

«Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն հայոց, զորոց զանուանս Տէր գիտե>

«Բոլոր հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունը Տերը գիտի (ես հասկանում եմ՝ Բոլոր այն հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունները Տիրո՛ջն են հայտնի)»:

Բ. Վահրամ Պահլավունու արձանագրությունը (1029 թ., Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի վանք, Շիրակ), ուր ինն անգամ օգտագործված է ՀԱՅՈՑ բառեզրը.

«իշխանի Հայոց Մեծաց», «Գրիգորի Հայոց լուսաւորչի», «թուականին Հայոց», «Հայոց թագաւորի», «Հայոց շահնշահի», «թուականս Հայոց», «Հայոց տիկնաց տիկին», «Հայոց մարզպան», «ի վերայ տանս Հայոց»:

Հայերի պատմության յուրօրինակությունը, երբ հանրույթը հաճախ հանդես է եկել որպես դավանական, այլ ոչ թե քաղաքական հանրույթ, պարարտացրել է հայոցի բազմիմաստությունը:

Այո, հայոց եզրն ինքնին բազմիմաստ է և հստակեցման կարիք ունի, հատկապես երբ ուզում ենք ադեկվատորեն հասկացվել ուրիշներին: Բայց այդ եզրի ցանկացած իմաստի քաղաքականացում, այո, կարող է ճակատագրական լինել մեր վաղվա օրվա համար:

Եվ խնդրում եմ նաև խորհել, թե ինչու խորհրդային ակադեմիզմն ընտրել է՝ այսօր շատերի համար ոչ այնքան սիրելի, «Հայ ժողովրդի պատմություն» եզրը՝ մի ժողովրդի, որը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում է ապրել և արարել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս»,- գրել է պրոֆեսորը։

Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված