Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տոսպան» դատի է տվել ՀՌՀ-ին՝ կապված «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակման սահմանափակման հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում էր կայացրել 30 օր ժամկետով կասեցնել «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ լիցենզիայի գործողությունը, այսինքն, փաստացի դադարեցվել էր «Սպուտնիկ Արմենիայի» հեռարձակումը Հայաստանում:

Այս որոշմանը արձագանքել են թե՛ «Տոսպա» ռադիոընկերության, թե՛ «Ռադիո Սպուտնիկի», թե՛ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարությունը, ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ: Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորաբար նշվում էր. «Ցավում ենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը ազդելու է հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, դատարանը որոշել է «Տոսպա» ռադիոընկերության հայցադիմումն ընդունել վարույթ:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջել սույն որոշումը ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 20.12.2023թ. թիվ 111-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ»,-նշվում է որոշման մեջ:

Հավելենք, որ գործը դատաքննության է նշանակվել 2024 թվականի փետրվարի 16-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» ԱՄՆ ԱԷԿ-ը Հայաստանում. Փաշինյանը չի վախենում Չեռնոբիլից Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ․ պատմության այս օրը (14 մարտ) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Մանրամասներ՝ «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներից«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Պլանային անջատումներ կլինեն մարտի 16-ինՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»«Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Ամենադիտված