Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը զոհաբերել է իր լավագույն ռազմական խորհրդականներին․ Աբդոլլահիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը զոհաբերել է երկրի լավագույն ռազմական խորհրդականների արյունը՝ օգնելու Իրաքին և Սիրիային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ վերջերս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «իսրայելական ռեժիմը» և Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանությունը տարածաշրջանի «ապակայունացման արմատն են»։

Իրանական դիվանագիտության ղեկավարը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Սպիտակ տանը «իրենց ճակատագիրը չկապել» վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճակատագրի հետ։

«Միացյալ Նահանգները չպետք է, Բայդենը չպետք է կապի իր ճակատագիրը Նեթանյահուի հետ», - ասել է նա: «Բայդենի և Սպիտակ տան լայնածավալ համագործակցությունը Նեթանյահուի նման հրոսակների հետ՝ տարածաշրջանում անկայունության հիմքն է», - հավելել է նա:

Կարմիր ծովում լարվածության և Վաշինգտոնի մեղադրանքների մասին հարցին ի պատասխան՝ Ամիր Ադբոլլահիանն ասել է, որ ծովային անվտանգությունը Իրանի համար առաջնային նշանակություն ունի, քանի որ երկիրը նավթ է արտահանում:

«Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, ովքեր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդին, գործում են՝ ելնելով սեփական փորձից և սեփական շահերից, և նրանք մեզանից որևէ հրաման կամ հրահանգ չեն ստանում»,- ասել է արտգործնախարարը։

Պատասխանելով Իրաքում Իրանի հակաահաբեկչական հարվածների մասին հարցին՝ Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ անցյալ շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից իրականացված հրթիռային հարվածները «համահունչ են ահաբեկչության դեմ պայքարին և օրինական ինքնապաշտպանությանը»:

Նա ասել է, որ Թեհրանը շատ «արտոնյալ հարաբերություններ» ունի իրաքյան կառավարության հետ: «Իրաքի պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ Իրանն այս երկրի անվտանգությունն իրենն է համարում, իսկ ահաբեկիչներն Իրանի ու Իրաքի ժողովուրդների և կառավարությունների ընդհանուր թշնամին են»:

«Մենք ոչ մի անհանգստություն չունենք, երբ խոսքը գնում է մեր ազգային շահերի պաշտպանության մասին ցանկացած որևէ այլ երկրի հետ»,- հավելել է նա։

Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար
Ամենադիտված