Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 զինվորի կյանք խլած հրդեհից 1 տարի անց. Ծնողները պաշտոնական վարկածին չեն հավատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

15 զինծառայողի կյանք խլած Գեղարքունիքի  մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից 1 տարի է անցել, զոհված 15 զինծառայողների ծնողները դժգոհ են և՛ նախաքննությունից, և՛դատաքննությունից։ Նրանք կասկածներ ունեն, որ քննվող պաշտոնական վարկածը կեղծ է, և իրական դրդապատճառները թաքցվում են ընդհուպ վարչապետի մակարդակով։ Գործն այժմ դատաքննության փուլում է, հարցաքննվում է գործով վկաներից Լևոն Խառատյանը,  որը, ըստ ծնողների, խեղաթյուրում է փաստերը։

20-ամյա Հայկ Կիրակոսյանը հունվարի 24-ին պետք է զորացրվեր։ Վարդենիսի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհը, սակայն, ընդհատեց նրա ու ևս 14 զինծառայողի կյանքը։ Կիրակոսյանների ընտանիքում մեկ տարի է՝ սուգ է։ Ծնողները մինչև հիմա որդու զոհվելու լուրից ուշքի չեն գալիս։

Ծնողները NEWS.am-ին պատմում են, որ Հայկը հունվարի 18-ի գիշերը հերթապահությունը հանձնել է ծառայակցին, ու գնացել քնելու, զանգել է հորը, հետո ընկերուհու հետ խոսել, թե ինչ է տեղի ունեցել հետո, մինչեւ հիմա առեղծված է ինչպես Հայկի, այնպես էլ 14 զինծառայողների ընտանիքների համար։

«Ես պահանջում եմ իրենցից իմ երեխան հունվարի 24 գալու է, Պաշտպանության նախարարից, վարչապետից, ոնց որ երեխուս տարան, ես առողջ, ուժեղ, պինդ տղա եմ տվել իրենց, հետ տան իմ երեխուն»,- ասում է մայրը։

Զոհվածների ծնողները վստահ են՝ պաշտոնական վարկածը, որով էլ դատաքննությունն ընթանում է, կեղծ է։ Նրանք կասկածներ ունեն, որ գործը կոծկվում է՝ բարձրաստիճան այլ զինվորականների փրկելու նպատակով։

«Հունվարի 19-ի առավոտյան վարչապետի կողմից գործը փակվավ։ Իր կողմից դա հրաման էր, թե գործը որ ուղղությամբ պետք է տարվի։  Ինչը պաշտոնական վարկածի դեմ է, իրենք աչք են փակում։ Այդ մեղադրյալները, որոնք այնտեղ նստած են, իրենք շատ փոքր ֆիգուրներ են այս գործի համար։ Գործի մեջ ռեալ մեղավորները ազատության մեջ են։ Գուցե երեխեքը ինչ-որ բան են իմացել, որ պիտի չիմանային, այնտեղ մեծ քանակությամբ վառելիքի առևտուր է եղել, գուցե պետք է չբացահայտվեր, անցան էդ երեխեքի կյանքի վրայով, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն»,- շեշտում է հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Ծնողները տարբեր վարկածներ են առաջ քաշում՝ հակառակորդի դիվերսիայից մինչև դիտավորյալ սպանություն, իսկ վարույթն իրականացնող մարմինը քննարկում է միայն պաշտոնական՝ անզգուշությամբ հրդեհ առաջացնելու վարկածը։ Մինչդեռ այս գործում ծնողների համար շատ մութ հանգամանքներ կան։ Զինվորներն 85-ից 95 տոկոս այրվածքներ են ստացել, ճկվել են անգամ մահճակալները, սակայն հատակի որոշ հատվածներում նույնիսկ ներկի գույնը չի վնասվել․ «Էս ապուշները գոնե նենց մի վարկած հնարեին, որ գոնե համոզվեինք մեր հանգիստ լինելու համար։ Պոլերի 20-30 տոկոսն է այրվել, երեխեքը մոխրացել են։ Մենակ թուրքը կարա հայ զինվորի սպանությունը թաքցնի»։

Զոհվածների ծնողները որդիների մահվան մեջ մեղադրում են պատասխանատուներին՝  ընդհուպ մինչև գերագույն հրամանատար «Սուրեն Պապիկյան, բանակումդ 15 զոհ է եղել, դու մի հատ հայտարարություն չանեի՞ր, այ տականք, դու քո լակոտներին կտանեի՞ր այդ տանը պահեիր, թե՞ քո երեխու արյունը իմունուց կարմիր ա։ Ալենչոն ասում ա՝ թուրքի հետ պիտի առևտուր անենք, բա տականք, ինչի՞ ես էս երեխեքին տարել, լցրել սահմանին։ Դու ուզո՞ւմ ես թուրքի հետ ապրես, տար քո տուն, ես երեխա եմ տվել, որ թուրքի հետ չապրեմ»։

Այրված զինվորների գործը դատարանում է, ծնողները նիստերը անվանում են ծաղր զոհվածների նկատմամբ, այժմ քննարկվում է պետական գույքի գնահատման հարցը․  «Հարցնում եմ պետությանը․ դու ի՞նչ գույք ես ունեցել այնտեղ, որ գույքի գնահատում ես անում, 4 դատարկ ու ավերված պատերից բացի ի՞նչ ես տվել էդ երեխեքին, էդ ոչ մարդկային պայմաններից բացի, ջուրն երեխեքն էին քաշել, բաղնիքը իրենք սարքեցին, «գեյզերը» իրենք առան, դրեցին, տան ռեմոնտը իրենք են արել, լվացքի մեքենան ծնողն է տարել, պլիտան և այլն»։

Նշենք, որ Հայկ Կիրակոսյանը քոլեջն ավարտելուց հետո մեկ ամիս սովորել էր ԱԻՆ ակադեմիայի Կառավարում բաժնում, կիսատ թողել ուսումն ու մեկնել ծառայության։ Կենսուրախ ու ընկերասեր Հայկը երբեք չէր բողոքում ծառայությունից, վստահեցնում էր, որ ծառայակիցների հետ մի ընտանիք են։  

Հիշեցնենք, որ Սևանի դատարանում այժմ դատաքննությունն է ընթանում, հարցաքննվում է վկա՝ Լևոն Խառատյանը, որին Հայկը հանձնել էր հերթապահությունը, վկան բազմաթիվ հարցերի պատասխաններ ասում է, թե չի հիշում։ Դատական բոլոր նիստերն անցնում են գերլարված մթնոլորտում, որովհետև, ըստ ծնողների, վկան խեղաթյուրում է փաստերը։

Ծնողները դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու ընթացքում ձեռք են բերել ձայնագրություններ։ Դրանցից մեկում կացարանից դուրս գտնվող զինծառայողը խուճապահար  զանգահարում է հրամանատարին՝ զեկուցելու հրդեհի մասին։

Ձայնագրությունից հատված

«Զինծառայող - Ախպեր սաղ տունը պաժար ա ընկել, 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել։

Վաշտի հրամանատար - Ո՞վ ա պատասխանատուն։

Զինծառայող – Եղոն։

Վաշտի հրամանատար - Ըտեղ ա՞։

Զինծառայող - Ախպեր տունը չկա, կազարմեն սաղ կրակ է։

Լսվում են գոռոցներ»։

Ծնողն իր ձեռքին դեռեւս չունենալով այդ ձայնայնագրությունը, խոսել է հրամանատարի հետ դեպքի վերաբերյալ, վաշտի հրանանատարը տվյալ խոսակցությունը հետեւյալ կերպ է ներկայացրել.

Ձայնագրությունից հատված

«Որ զանգին ասին՝ պաժար ա, գիտես՝ ինչ ձև ասեցին, որ իմ մոտ տպավորություն էր, որ հա, պաժար է, բայց դեմը հնարավոր է առնել, ասում եմ՝ տղերքին հանեք դուրս, զանգում եմ պաժարնի, գամ»։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իրեն վաշտի հրամանատարը այդպես ներկայացրել իրավիճակը.  Ի՞նչ միտում ունի կեղծելը»,- NEWS.am-ին ասում է զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ 5 սպաներ մեղադրյալի աթոռին են, նրանցից երեքը կալանավորված են։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում
Ամենադիտված