Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի տարածքին հարվածը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. Պակիստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

րանի զինված ուժերի կողմից Պակիստանի տարածքում իրականացված հարվածը երկրի օդային տարածքի խախտում է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Այս մասին ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը զետեղված է գերատեսչության կայքում։

«Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի կողմից իր օդային տարածքի չպատճառաբանված խախտումը և հարվածը Պակիստանի տարածքին, որի հետևանքով զոհվել է երկու անմեղ երեխա և վիրավորվել երեք աղջիկ: Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը միանգամայն անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Առավել տագնապալի է այն փաստը, որ դա տեղի է ունեցել՝ չնայած Պակիստանի և Իրանի միջև կապի բազմաթիվ ուղիների առկայությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը հայտնել է, որ պակիստանյան կողմն արդեն «վճռական բողոք» է հայտնել «Իրանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային Թեհրանում»։ Բացի այդ, միջադեպի առնչությամբ Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, գրում է eadaily.com-ը։

«Ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար և պահանջում է համակարգված գործողություններ: Նման միակողմանի գործողությունները չեն համապատասխանում բարիդրացիական հարաբերություններին և կարող են լրջորեն խաթարել փոխադարձ վստահությունը»,- հավելել է Պակիստանի ԱԳՆ-ն։

Իրանական Tasnim գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում տեղակայված «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին։ Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

Հունվարի 10-ի գիշերը «Ջեյշ ալ Զոլմ»-ի ահաբեկիչները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ և Ջանգալ քաղաքների միջև անցակետի վրա, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել։ Խմբավորումը նախկինում ստանձնել էր Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած ահաբեկչությունների, ինչպես նաև Իրանի սահմանապահ ծառայության անձնակազմի վրա հարձակումների պատասխանատվությունը:

Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտությունՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ ՓեզեշքիանինՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը«Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման սեփական համակարգ է մշակել Տարածաշրջանի անվտանգnւթյունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա Զատիկի առավոտի մասինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև «Գնա, որ գնան» կարգախոսով ՀՀԿ-ն ակցիաներ կանի Ադրբեջանը 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ դեռ հնարավոր չի լինի թուլացնել Հորմուզի նեղուցի խցանումը․ Reuters Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներինՀանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասումՎարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են Ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում Իրանում պատերազմի հետևանքներինՈւրալով. Ուկրաինայից հետո մենք ստիպված կլինենք զբաղվել նաև Հայաստանով և ՂազախստանովՊուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Վթար․ ջուր չի լինիՁայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Սելֆի Հուդայի հետ. Մոսկվայի հայերը տեսախցիկների առջև ամոթի ֆոտոսեսիա են կազմակերպել Փաշինյանի համարԻ՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»Հայաստանում երկրարժ գրանցվեցԲողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Կովկասի երկար հիշողությունը. Ինչպես է անցյալը ձևավորում ներկան Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում և Հարավային Օսիայում Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»2 երիտասարդների մարմինները հայտնաբերվեցին«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի․ պատմության այս օրը (04 ապրիլ)Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան Ռուսական անօդաչու սարքը բախվել է 16-հարկանի շենքի․ տուժածներ կան Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Սպասվում են անձրևներ ամբողջ օրվա ընթացքում Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Ողբերգական դեպք․ որոնում են ջրահեղձ եղած երիտասարդների մարմինները
Ամենադիտված