Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողներն անհայտ ծագման քսուք են քսել. երեխայի կյանքը փրկել չի հաջողվել. ԲԿ-ի պարզաբանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։

«Սույն թվականի հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուկ են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։

Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում Այրվածքաբանության ազգային կենտրոնում գնալով ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։

Հունվարի 13-ին՝ գիշերը 1:30, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։
Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել է թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա է եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։

Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։

Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3րդ աստիճանի շնչական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս:

Հաջորդ օրը՝ հունվարի 15-ի առավոտյան պացիենտի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն՝ ցավալի բարդություններից խուսափելու համար»,- ասված է պարզաբանման մեջ:

Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար
Ամենադիտված