Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:

«Հունվարի 13-ին` Սանայի ժամանակով 03:45-ին (Երևանի ժամանակով` 04:45) ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հուսիների ռադարային կայանքին», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հարվածն իրականացվել է ամերիկյան ականակիր «Tomahawk» հրթիռով։

Հիշեցնենք, որ հունվարի լույս 12-ի գիշերը Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդից և ծովից հարվածներ են հասցրել Եմենում հուսիների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա խմբավորման հարձակումների:

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հուսիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հուսիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հուսիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հուսիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հուսիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հուսիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիների մի շարք ռազմական օբյեկտները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հուսիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հուսիներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հուսիներին դեռ չեն պատասխանել։

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Փաշինյանը թռել է Պուտինի մոտ և խոսել «ժողովրդավարության» մասինԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը Կյանքից հեռացել է Զորի Բալայանը «Սաութհեմփթոնը» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Պուտինը Փաշինյանին. Հայաստանը չի կարողանա նստել երկու աթոռի վրա, Փաշինյան. Մի քիչ էլ կնստենքԿրեմլը շրջանցելով. Հայաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են առևտուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան Ապուրի համաշխարհային օր. պատմության այս օրը (05 ապրիլ)Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտությունՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ ՓեզեշքիանինՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը«Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման սեփական համակարգ է մշակել Տարածաշրջանի անվտանգnւթյունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա Զատիկի առավոտի մասինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև «Գնա, որ գնան» կարգախոսով ՀՀԿ-ն ակցիաներ կանի Ադրբեջանը 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ դեռ հնարավոր չի լինի թուլացնել Հորմուզի նեղուցի խցանումը․ Reuters Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներինՀանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասումՎարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են Ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում Իրանում պատերազմի հետևանքներինՈւրալով. Ուկրաինայից հետո մենք ստիպված կլինենք զբաղվել նաև Հայաստանով և ՂազախստանովՊուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Վթար․ ջուր չի լինիՁայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Սելֆի Հուդայի հետ. Մոսկվայի հայերը տեսախցիկների առջև ամոթի ֆոտոսեսիա են կազմակերպել Փաշինյանի համարԻ՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»
Ամենադիտված