Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Քաթարում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Կատարի վարչապետի հրավերով մեկնել է Դոհա։ Եռօրյա այցի շրջանակներում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, հնդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից։ Հաղորդագրությունում նշված է․

«Պետական հրաւէրով կարճատեւ այցելութեամբ Տոհա (Քաթար) իր կեցութեան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Լիբանանի ու Հայաստանի դեսպանատուները: Ան իր բարձր գնահատանքը յայտնեց դեսպանատուներուն կատարած աշխատանքներուն: Այս այցելութիւնները առիթ հանդիսացան անդրադարձ կատարելու տուեալ երկրին առնչուած հարցերուն:

Ապա, ընդառաջելով Անգլիոյ մօտ Քաթարի դեսպան Ֆահըտ Պըն Աթիէի հրաւէրին, Հայրապետը անոր ճաշի հիւրը եղաւ: Յայտնենք, որ դեսպանը միշտ օգտակար հանդիսացած է հայ համայնքին:

Նոյն օրը, Նորին Ս. Օծութիւնը անձնական այցելութիւն մը տուաւ Քաթարի քարիւղի նախկին նախարար Ապտալլահ Պըն Աթիէին, ընդառաջելով անոր հրաւէրին:

Նորին Ս. Օծութիւնը, իր իջեւանած պանդոկին մէջ, նաեւ հանդիպում ունեցաւ Քաթարի համայնքի ազգային վարչութեան հետ, որմէ ետք, Լիբանանի դեսպանատան մէջ, հանդիպեցաւ համայնքի զաւակներուն հետ։ Նորին Արբութիւնը գնահատեց անոնց ամուր կապուածութիւնը հայ լեզուին, մշակոյթին ու աւանդութիւններուն եւ թելադրեց, որ Սուրբ եւ Անմահ Պատարագին առընթեր, թեմին ազգային վարչութեան նախաձեռնութեամբ, յաճախակի առիթներով ձեռնարկներ կազմակերպեն, որպէսզի համայնքի զաւակները առիթ ունենան միասին ըլլալու:

Յիշեալ հանդիպումներուն Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները.- Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Լիբանանի խորհրդարանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճեան, թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեան, Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան եւ Քաթարի գաղութին ներկայացուցիչները: Նշենք, որ Լիբանանի դեսպանուհիին բացակայութեան, վերջերս հիւպատոս նշանակուած Շանթ Վարդանեան եւս ներկայ գտնուեցաւ Նորին Սրբութեան հանդիպումներուն»:

Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքները
Ամենադիտված