Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք անձինք ազատվեցին շարքային կազմի պարտադիր զինծառայությու­ն­ի­ց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 26-ամյա Միքայել Գեւորգի Հարությունյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Միքայել Հարությունյանը 2016-ին ընդունվել և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Նույն թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող: ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից արժանացել է շնորհակալագրերի:

Միքայել Հարությունյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, միջազգային ձեռքբերումները՝ 2014 թվականից: 2011 թվականին նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի Պաշտպանն» մեդալը:

2015 թվականից համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Մի շարք նկարներ գտնվում են Մայր Աթոռի Վեհարանի թանգարանում, Գերագույն հոգևոր ժողովների սրահում, Գանձատանը և այլն: Նրա նկարները մշտական տեղ են գտել Էջմիածնի Սբ. Գայանե վանքում (Խորանի սրբապատկեր), Սբ, Հռիփսիմե վանքում, Եղվարդի Սբ. Սարգիս եկեղեցում (Խորանի սրբապատկեր), Կանադայի Լավալ քաղաքի Սբ. Խաչ եկեղեցում (Խորանի սրբապատկեր): Այդ նկարները օգտագործվում են նաև եկեղեցական զգեստների, եկեղեցական պարագաների ոլորտում, հայկական և օտարերկրյա հոգևոր կայքերում և այլ մեդիա հարթակներում:Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել Հարությունյանն արժանացել է հուշամեդալի և անվանական նվերի:

Ունեցել է 4 անհատական ցուցահանդես Հայաստանում: Միքայել Հարությունյանի մասին հոդվածներ են տպագրվել ամերիկյան, ֆրանսիական,իտալական, հրեական, հայ-ռուսական և հայկական ամսագրերում, թերթերում: Նրա աշխատանքները տպագրվել են բազմաթիվ հայկական և արտասահմանյան գրքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:

Միքայել Հարությունյանի աշխատանքները գտնվում են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում(Ֆրեզնո, ԱՄՆ), Բ. Ելցինի անվան ՌԴ նախագահական գրադարան-թանգարանում (Սանկտ-Պետերբուրգ), Իսրայելի քնեսեթի թանգրանաում(Երուսաղեմ), Սուրբ Ղազար կզում (Վենետիկ, Իտալիա), որի համար արժանացել է հուշամեդալի, Հայկական ազգային մշակույթի թանգարանում (Մոսկվա), ինչպես նաև աշխարհի 17 երկրների անհատ կոլեկցիոներների անձնական հավաքածուներում:

Միքայել Հարությունյանը ստացել է տարկետում՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, ապա նաեւ միչև նրա 26 տարին լրանալը:

Միքայել Հարությունյանը 2022 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝

2022 թվականի  Catholic Art Institut-ի կողմից կազմակերպված «Sacred Art Prize-2022»միջազգային մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, Չիկագո, ԱՄՆ.

2023 թվականին Portrait Society of America-ի կողմից կազմակերպված «Future Generation» միջազգային հեղինակավոր մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, ինչպես նաև անդամակցումություն նշյալ կազմակերպությանը, իսկիր աշխատանքը տպագրվել էհանրահայտ International Artist և American Art Collector ամսագրերում, Վաշինգտոն, ԱՄՆ.

2023 թվականին «Art Seasons»միջազգային մրցույթին արժանացել է 1-ին մրցանակի «Ձմեռը հայկական գյուղում» կտավի համար, Մոսկվա, ՌԴ.

Միքայել Հարությունյանը մասնակցել է նաև բազմաթիվ այլ հայկական, համահայկական և միջազգային մրցույթների, ցուցահանդեսների:

2017 թվականին իր հեղինակած նկարներից մեկը Ֆլորիդա նահանգում դարձել է ամերիկյան Man in the hat սիգարների լոգոտիպը և օգտագործվել դրա հետ կապված տարբեր այլ իրերի վրա:

Միքայել Հարությունյանը 2021 թվականին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի համար հեղինակել է նկար, իսկ 2022 թվականին մասնակցել է այդ նկարի օծման արարողությանը: Արժանացել է Երուսաղեմի Հայոց Պարիարք Նուրհան Արքեպիսկոպոսի շնորհակալական գրությանը:

2022 թվականին դեկտեմբերի Բաղրամյան պողոտայում գտնվող Մարշալ Բաղրամյանի արձանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև գտնվող  բարձունքում հին եռագույնի փոխարեն տեղադրվել է Միքայել Հարությունյանի նախագծած նոր եռագույնի տարբերակը:

Կոմիտաս Վարդապետին և Խրիմյան Հայրիկին նվիրված նկարներով ԱրցախՓոստը տարբեր տարիներին թողարկել է նամականիշներ և փոստային բացիկներ:

2024 թվականի հունվարին ՀայՓոստի կողմից նախատեսվում է թողարկել նամականիշ և փոստային բացիկ նվիրված բարերար Հրանտ Վարդանյանին(դիմանկարի աշխատանքները ընթացքի մեջ են):

Միքայել Հարությունյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), Փարավոն Միրզոյանը, Վլադիմիր Մարգարյանը (Վալմար), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Փարիզի դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր Ջիուզեպպե Կակկավալեն, իտալացի արվեստի խորհրդատու Կլաուդիո Կոմպոստին (Միլան), արվեստագետ, քանդակագործ, Art for the World ժամանակակից արվեստի միջազգային կազմակերպության անդամ Միքայել Օհանջանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը և Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Անահիտ Չարենցը:

Միքայել Հարությունյանը առաջիկայում հրավեր ունի Շվեյցարիայում հանդես գալու անհատական ցուցահանդեսով՝ տեղի պատկերասրահի հետ համագործակցելու հեռանկարով: Հրավերներ ունի նաև ցուցահանդեսներով հանդես գալու Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկվել է Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Ամենադիտված