Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր հայկական բnւքմեյքերшկшն ընկերություններն իրենց բրենդը գովազդելու համար գումարներ են տալիս իսպանական, իտալական սպորտին, իսկ հայկականը մնում է վատ վիճակում․ Արթուր Նազարյան

ՍՊՈՐՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել էր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, անդրադարձել առանցքային թիրախներին ու նպատակներին։ Նշվել էր, որ ռազմավարությունը մինչև 2050 թվականի գործունեության հիմք է ծառայելու։  

Tert.am-ը նկատեց, որ բյուջեից սպորտին հատկացվող գումարների որոշակի նվազում կա․ այս մասին հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Հարցման պատասխանից պարզ դարձավ, որ 2024թ․ սպորտի ոլորտի համար նախատեսված հատկացումները կկազմեն շուրջ 6 մլրդ 656 մլն դրամ, որից «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրով նախատեսված է 3,984,034.4 հազար դրամ, «1163. Մասսայական սպորտ» ծրագրով՝  2,672,801.3 հազար դրամ: 

Այնինչ 2023 թվականին «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրով բյուջեից հատկացվել է 7 մլրդ 334 մլն 415 հազար դրամ, «1163. Մասսայական սպորտ» ծրագրով՝ 3,050,213.5 հազար դրամ: 

Իսկ 2022թ․ սպորտի ոլորտին «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրով հատկացվել է 8,172,558,11 հազար դրամ, «1163. Մասսայական սպորտ» ծրագրով՝ 2,064,106,84 հազար դրամ։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Նախարարությանն ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել նաև, թե վերջին տարիներին որքա՞ն գումար է տրամադրվել սպորտին հովանավորների կողմից, արդյո՞ք նվազել են այդ գումարները, և եթե այո, ապա ինչ պատճառով։ Նախարարությունից, սակայն, մեր այս հարցին չեն պատասխանել՝ ներկայացնելով միայն թվային տվյալներ, թե բյուջեից որ թվականին որքան գումար է հատկացվել սպորտին։                   

Tert.am-ը  նախարարության հայտարարությունից հետո՝ դեկտեմբերին թեմայի շուրջ զրուցել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ (հունվարի 4-ից ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնի ԺՊ-ն է Տիգրան Սիմոնյանը), ով ընդգծել էր, որ վերջին 2 տարվա ընթացքում  բավականին նվազել են սպորտին հատկացվող հովանավորչական գումարները։ Դավիթ Խիթարյանը դա պայմանավորեց խաղային ոլորտի մասին օրենսդրական փոփոխություններով։ 

«Հովանավորչական գումարների նվազումը մեզ համար նույնպես խնդիր է։ Նախկինում մենք համագործակցում էինք խաղային ոլորտի հայկական ընկերություններից մեկի հետ, որն աջակցում էր ուսանողական սպորտին և ուսանող մարզիկները կարողանում էին մասնակցել տարբեր միջոցառումների Եվրոպայում։ Հիմա մենք այդ աջակցությունը չենք ստանում՝ օրենսդրական սահմանափակումներով պայմանավորված։ Գոնե ուսանողական սպորտի մասով օրենքի ազդեցությունը զգում եմ։ Ընկերության հետ միասին մենք տալիս էինք նաև անվանական կրթաթոշակներ, երկու տարի անընդմեջ ընկերությունը մոտ 2 մլն էր հատկացնում, որով պարգևատրում էինք 10 լավագույն մարզիկներին, այս տարի, ինչպես հասկանում եմ, դա չի կայանալու»,- ասաց Դավիթ Խիթարյանը։          

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը մեզ հետ զրույցում բավարար համարեց պետության կողմից սպորտին տրվող ֆինանսական հատկացումները։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ըմբշամարտում բարձր արդյունքեր են գրանցվել բոլոր տարիքային խմբերում։  

Բնութագրությունը հասանալի չէ

«Պետական մոտեցումից գոհ ենք, բայց կան որոշակի խնդիրեր, որոնց բախվում ենք, դրանց մասին հայտնել ենք նախարարությանը։ Մեր ֆեդերացիան 450 մլն-ից ավելի գումար է ստացել, որը լիովին բավարարել է, չենք ունեցել հավաքներին կամ առաջնություններին մասնակցելու խնդիր»,- ասաց նա։ 

Tert.am-ը զրուցեց նաև Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, ով  նկատեց, որ հայկական սպորտն այսօր ընդհանրապես մրցունակ չէ աշխարհում․ «Հայկական սպորտը բավականին հետ է մնացել ու հենց ենթակառուցածքների բացակայության պատճառով, մրցունակ են առանձին մարզիկները՝ իրենց տաղանդի շնորհիվ։ Եթե նայենք համաշխարհային սպորտում տեղի ունեցող կոմերցիոն տենդենցներին, հայկական սպորտը այնտեղ չնչին մասով է ներկայացված»։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Արթուր Նազարյանը  սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մեջ նախևառաջ առանձնացրեց ֆինանսական բաղադրիչը։ 

«Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ ընդունվեց գովազդի մասին օրենքը, որն արգելում է համագործակցել բուքմեյքերական ընկերությունների հետ, իսկ աշխարհում այսօր կան բազմաթիվ երկրներ, որտեղ բուքմեյքերական ընկերությունները համագործակցում են սպորտի հետ և, եթե դու չունես այդ համագործակցությունը, զրկվում ես քո հիմնական հովանավորներից ու դառնում ես ոչ մրցունակ։ Սա պետք է ֆիքսենք ու չխաբենք ինքներս մեզ։ Այսօր հայկական բուքմեյքերական ընկերությունները գումար են տալիս իսպանական, իտալական սպորտին, որ իրենց բրենդը գովազդվի։ Այսինքն՝ օրենքը ստեղծել է մի իրավիճակ, որ հայկական բիզնեսի գումարը դուրս է գալիս երկրից, իսկ հայկական սպորտը մնում է վատ վիճակում։ Ուզենք, թե չուզենք, աշխարհում՝ Շվեդիայից մինչև ԱՄՆ, սպորտի ֆինանսի հիմնական աղբյուրը խաղային ոլորտն է։ Իհարկե կան սահմանափակումներ, բայց ոչ ամբողջությամբ։ Պետությունը մեկ տարի փորձեց կոմպենսացնել այն գումարները, որոնցից սպորտի ոլորտը զրկվել էր խաղային սահմափակումների պատճառով, բայց դա բավարար չէ և բացի այդ, օրենքը թույլ չի տալիս ամբողջությամբ կոմպենսացնել դրանք, որովհետև օրենքով պետական գումարներից իրավունք չունես աշխատավարձ ու պարգևավճարներ տալ, ծախսել քո հայեցողությամբ և այլն։ Պետական գումարով կարող ես հոգալ միայն մարզիկների գիշերակացի, ավիատոմսերի ու ուսումնամարզական հավաքների ծախսը, շատ բան ուղղակի չես կարող անել»,- ասաց նա։  

Նախկինում բասկետբոլի ֆեդերացիան համագործակցում էր հայկական բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ։ Այս համագործակցությունը հավաքականի համար ստեղծեց նպաստավոր միջավայր մարզումների ինտենսիվության, դրանց  պայմանների տեսանկյունից, ինչի արդյունքն էլ 2022 թվականին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում չեմպիոն դառնալն էր։  

Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպորտի զարգացման տենդենցներ, այնուամենայնիվ, կան և այդ ուղղությամբ ֆեդերացիաներն ակտիվորեն աշխատում են պետության հետ՝ ներկայացնելով զարգացման մի շարք ծրագրեր։ 

Սպորտային լրագրող Շուշանիկ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցի ժամանակ սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մեջ նույնպես առաջին հերթին առանձնացրեց ֆինանսական բաղադրիչը։  

«Կարծում եմ՝ կարևոր է խթանել, որ սպորտում ի հայտ գան անհատ հովանավորներ։ Օրինակ՝ յուրաքանչյուր մարզաձև ունենա իր հովանավորը՝ բանկ, գործարան և այլն, և պայմանավորվեն, որ յուրաքնաչյուրը մի մարզաձև է զարգացնելու երկրում։ Վստահ եմ՝ դա ավելի մեծ արդյունք կտա»,- ասաց լրագրող Շուշանիկ Հակոբյանը։  

Միջազգային փորձը ցույց է տալիս՝ զարգացած ու հաղթանակներով լի սպորտային ոլորտ ունենալ առանց մասնավոր հովանավորչական բաղադրիչի հնարավոր չէ։ Նույնիսկ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը, որը դիտում է ամբողջ աշխարհը՝ չի հրաժարվում սպորտին բավականին մեծ մասնաբաժին տվող հովանավորչական ոլորտից՝ խաղային ոլորտից։ Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, որ լավագույն լուծումը պատասխանատու մոտեցումն է, որը միևնույն ժամանակ  չի փակում բոլոր ճանապարհներն, այլ կարգավորում է ու թույլ է տալիս պետությանը մաքսիմալ շահել խաղային ոլորտի գործունեությունից։    

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ամենադիտված