Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի կողմից Բաքվին առաջարկված «զորքերի հայելային դուրսբերումը» Հայաստանին կթողնի առանց Սևանի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sozero.livejournal.com-ը գրում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավելի հեշտ հաղորդակցության մասին կարելի է խոսել միայն հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքների համաձայնեցումից հետո, իսկ սկզբունքները նույնն են՝ ցանկացած հաղորդակցություն պետք է լինի այն երկրի իրավասության և ինքնիշխանության շրջանակում, որտեղով այն անցնում է, վերջերս լրագրողներին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, և խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են այդ հարցի լուծումից։ Հայաստանն առաջարկում է նաև 1974-1978 թվականների խորհրդային քարտեզների հիման վրա սահմանային գծից զորքերի հայելային դուրսբերում»,-նաև ասել է Գրիգորյանը:

Եվ ահա թե ինչ է գրում «Անիվ Արմենիա» հեռագրային ալիքն այդ կապակցությամբ. «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին սահմանային գծից զորքերի հայելային դուրսբերում իրականացնել հիմնվելով 1974-1978 թվականների խորհրդային քարտեզների վրա։ Աչք է զարնում այն ​​համառությունը, որով Հայաստանի այսպես կոչված իշխանությունները փորձում են անպաշտպան թողնել երկրի մի շարք կենսական տարածքներ և հանձնել դրանք առանց նվազագույն դիմադրության։ 

Պարզապես հասկանալու համար ասենք, որ հայկական զորքերի այսպես կոչված հայելային դուրսբերումը սահմանից ընդամենը 5 կիլոմետր իրականում նշանակում է, որ Սևանա լճից մինչև սահման ամբողջ տարածքը մնում է առանց պաշտպանության, որից հետո ադրբեջանական զորքերին մնում է միայն երկու-երեք տեղով  հասնեն լիճ, ինչը դիմադրության բացակայության պայմաններում մի քանի ժամից ավել չի տևի,  Հայաստանը կկորցնի Սևանի ամբողջ արևելյան ափը, իսկ հետո, անկասկած, պահանջներ կլինեն հենց լճի հարցով և այնտեղ կհայտնվեն ադրբեջանական նավակներ ու նավեր։ Նաև զորքերի այդ 5 կմ-ով դուրսբերումը նշանակում է, որ հայկական զորքերն ամբողջությամբ դուրս են բերվելու Գորիսից և Կապանից, ինչը դարձյալ ներկայիս պայմաններում նշանակում է այդ քաղաքների հանձնում։ Իսկ 10 կիլոմետրով զորքերի դուրսբերումն առանց պաշտպանության է թողնում ողջ Սյունիքի մարզը: Անհնար է ենթադրել, որ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դա չեն հասկանում։ Նրանք հիանալի հասկանում են, բայց, այնուամենայնիվ, համառորեն առաջ են քաշում այդ թեման։ Եվ միաժամանակ նույնքան համառորեն ու հետևողականորեն փչացնում են հարաբերությունները Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության միակ երաշխավորի հետ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել
Ամենադիտված