Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվել վարչապետի այցերից հետո. մարզադահլիճ կառուցած շինընկերության տնօրենին Փաշինյանը վերջերս էր պարգևատրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ Լոռու և Արմավիրի մարզեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերից հետո շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրման  և գույքագրման նպատակով ԿԳՄՍ նախարարությունում և քաղաքաշինության կոմիտեում ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ պարզաբանելով, որ դիտարկված շինարարական օբյեկտները գտնվում են շինարարության փուլում. ծրագրերի վերաբերյալ ավարտական ակտեր կազմված չեն, աշխատանքները դեռևս ընդունված չեն:

Քաղաքաշինության կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև նախագծային, շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Աշխատանքային խումբն իրականացնում է նշված մարզերի շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրում և գույքագրում։ Բոլոր խնդիրների վերհանումից ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամփոփելուց հետո կկազմվի միջոցառումների ժամանակացույց՝ մինչև ծրագրերի ավարտական փուլը խնդիրները վերացնելու նպատակով»,-տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից:

Մինչ պետական գերատեսչությունները կպարզեն վարչապետի հայտնաբերած թերությունների ծավալները, պետության միջոցների հաշվին կատարված ծախսերի արդյունավետությունը, իսկ քաղտեխնոլոգները կգնահատեն՝ արդյոք վարչապետի կատարած նմանօրինակ այցերը շոու են, թե՞ պետական համակարգում առկա «անտերության» վկայություն, փորձել ենք պարզել, թե ովքե՞ր են պատասխանատու իրականացված շինարարության և դրա որակի վերահսկման համար:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում 5 մարզադահլիճների, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, որի կատարման որակից Նիկոլ Փաշինյանը նույնպես դժգոհ է, իրականացրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ –ն, որը համարվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում հիշյալ ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական: Ուշագրավ է, որ  «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ  տնօրենին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր Անանիա Շիրակացու մեդալով՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Խոսքը  վաստակաշատ շինարար, «Հաէկի  շինարարություն» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Վարդանյանի մասին է, որը վարչապետի՝ Արտիմետի միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում նույնպես ներկա էր նոր վերանորոգված մարզադահլիճում և երբեմն արձագանքում էր վարչապետին հուզող հարցերին:

Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճի զուգարանը ստուգելիս, գործադիրի ղեկավարն արձանագրել էր, որ բոլոր ծորակները պետք է հատ-հատ ամրացվեն: Մարզադահլիճում էլ վարչապետը նկատել էր, որ օդափոխման խողովակը «կախված է», իսկ կից պատերը «ջարդուփշուր եղած»: Բացի այդ, Փաշինյանը դժգոհել էր, որ անջատիչները ոչ ճիշտ տեղում են միացված. «Գնդակով կհարվածեն, կտան անջատիչները ջարդուփշուր կանեն»,-նշել էր նա: Վարչապետին այս մարզադահլիճում ամենից շատ զարմացրել էր առաստաղից կախված ցանցը: Փաշինյանը հետաքրքրվել էր, արդյոք կախված ցանցն ամու՞ր է և չի՞ ընկնի երեխաների գլխին, ինչին ի պատասխան շինարարությունն իրականացրած ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանն արձագանքել էր, որ ամրացված է:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբքության էջում գրել էր, որ Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում:

Արտիմետի դպրոցի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքների հետ կապված NEWS.am-ը զրուցեց Աշոտ Վարդանյանի որդու՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ ընկերության համահիմնադիր, տնօրենի տեղակալ Հրաչ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչապետի  դժգոհությունները մեծամասամբ կապված են ոչ թե շինարարության որակի, այլ ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանքների, կահավորման և նման այլ հարցերի հետ:

«Վարչապետի բարձրացրած խնդիրները կապված չեն շինարարության որակի հետ, պարզապես, ինչպես միշտ ամբողջ մեղքը փորձում են բարդել շինարարի վրա: Ընդհանուր խնդիրն այն է, որ երբ ինչ-որ բան է կառուցվում՝ տեխնիկական առաջադրանքը կամ նախագիծը գուցե ճիշտ չի տրված լինում, այսինքն չկա ճիշտ տեխնիկական առաջադրանք, թե  տվյալ դպրոցին ինչ մարզադահլիճ է պետք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ շինարարական ընկերությունը մարզադահլիճի կահավորման հետ որևէ առնչություն չունի:

«Մենք ոչ կախիչի հետ կապ ունենք, ոչ վոլեյբոլի դաշտի»,-ասաց նա:

Հրաչ Վարդանյանն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ  պատրաստ են վերացնել հնարավոր թերությունները, եթե հանձնաժողովը գույքագրի դրանք: 

«Շինարարական օբյեկտը շահագործման հանձնելուց առաջ  հանձնաժողովը, որպես կանոն ստուգում է իրականացնում: Եթե այս մարզադահլիճում հանձնաժողովը թերություններ կհայտնաբերի, գրավոր կարձանագրի, մենք պատրաստ ենք սահմանված ժամկետում շտկել դրանք»,-նշեց ընկերության համահիմնադիրը:

Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Դալյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքների որակը ստուգելու նպատակով դեռևս հանձնաժողովային ստուգում չի իրականացվել:

«Թերություները պետք է գույքագրվեն, շտկվեն, որից հետո նոր միայն հանձնում-ընդունումը կարվի»,-ասաց տնօրենը՝ հույս հայտնելով, որ  մեկ ամսվա ընթացքում մարզադահլիճը շահագործման կհանձնվի:

Նշենք, որ նախորդ տարի Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ վերահսկողության նպատակով այցելել էր մարզական կառույցների շինհրապարակներ, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինհրապարակ: Պետպատվերով իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելիս Արմեն Ղուլյանն առանձնահատուկ կարևորել էր նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է այս տարի ավարտել, ընդհանուր առմամբ 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հիշեցնենք, որ Լոռու և Արմավիրի մարզեր նախորդ շաբաթ  կատարած այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր մարզերի նոր վերանորոգված դպրոցներում և տեղում ստուգել իրականացված շինարարական աշխատանքների որակը: Դպրոցներից մեկի հանդերձարանում, օրինակ՝ վարչապետը ջանասիրաբար տեղաշարժելուց հետո, պոկել էր պատին ամրացված կախիչներից մեկը և արձանագրել, որ այն անորակ է, իսկ մեկ այլ դպրոցում «բացահայտել», որ ֆոտբոլի դարպասի ցանցը «տուկի թելից է», իսկ բասկետբոլի վահանակը չի համապատասխանում իր պատկերացրած ստանդարտներին և այլն:

Մարզային այցերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումներին հաջորդեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, այնուհետև նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունները:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին և խոստումներին՝ 2023 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փաստացի ձախողել է կապիտալ ծախսերի ծրագրերը կրթության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով, իսկ ավարտված կամ կիսավարտ դպրոցաշինության աշխատանքները , մեղմ ասած, թերի են:

Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը
Ամենադիտված