Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. 2023 թվականը կորուստների և խորացող ճգնաժամերի տարի էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.ru-ն գրում է, որ անցնող տարին Հայաստանի համար հիմնականում կորուստների, ճգնաժամերի, խնդիրների և իր հիմնական ռազմավարական գործընկերների, առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման տարի էր։ Ամեն դեպքում, հայ վերլուծաբաններն այսպես են բնութագրում 2023 թվականի հիմնական արդյունքները:

Անցյալ տարի Հայաստանն ամբողջությամբ կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի վրա, որի մի մասը համաշխարհային հանրության լուռ անգործության պայմաններում Ադրբեջանը նախապես նվաճել էր Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ, իսկ մնացած մասը շրջափակման մեջ էր պահում կտրելով կենսապահովման բոլոր աղբյուրները: Հետո այդ ջանքերին հետևեց «հակաահաբեկչական գործողություն», որի արդյունքում ձերբակալվեցին պաշտոնապես ինքնալուծարման մասին հայտարարած չճանաչված հանրապետության կառավարության անդամները, իսկ մնացած հայ բնակչությունը, վախենալով հաշվեհարդարից հապճեպ լքեց երկիրը: Այսպիսով, պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի այդ հատվածը «ազատագրվել» է ազգությամբ հայ քաղաքացիներից և պատրաստ է ընդունել ադրբեջանցիներին, ովքեր նախկինում լքել էին այդ վայրերը Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում։

Սեպտեմբերի վերջից Հայաստանում փախստականների ալիք էր, որը կառավարությանը կանգնեցրել էր նոր խնդիրների առաջ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներին ապահովել բնակարաններով, աշխատանքով, սոցիալական արտոնություններ և նպաստներ տալ... Երկրի ներսում դժգոհություն էր: Գործող իշխանության գործողությունները, որոնք Հայաստանին ավելի շատ կորուստներ են բերել, քան շահույթներ, գնալով աճում էին։ Սակայն ընդդիմության մասնատվածությունն ու թուլությունը, հասարակության կողմից աջակցության բացակայությունը որոշ չափով պայմանավորեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության քիչ թե շատ ամուր դիրքերը։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը գնալով ավելի վստահ քայլեր էր ձեռնարկում Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ։

Հայ փորձագետ Հայկ Խալաթյանը 2023 թվականի իրադարձությունների շարքում առանձնացնում է երկրի կյանքի երկու, իր կարծիքով, ամենանշանակալի իրադարձությունները։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կյանքում երկու հիմնական իրադարձություն կարող եմ նշել: Գլխավորն Արցախի կորուստն է, երկրորդը հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամն ու Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի փաստացի բոյկոտը։ Սրանք երկու հիմնական իրադարձություններն են, բայց այլ բան չեմ կարող ասել։ Իհարկե, տնտեսության մեջ որոշակի աճ եղավ, բայց ոչ այնքան էական, որ դա համարենք երկրի կյանքի գլխավոր իրադարձությունը։ Իհարկե, եղել է Արևմուտքի հետ մերձեցման ցանկություն, բայց ես այդ գործընթացը դիտարկում եմ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում»,- ասել է Հայկ Խալաթյանը «ritmeurasia.ru»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, 2023 թվականի գլխավոր բացասական իրադարձությունը Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումն էր։ «Հայերը հազարավոր տարիներ ապրել են Արցախում և ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը թե՛ Հայաստանի իշխանությունների գործողությունների, թե՛ ռուս խաղաղապահների իրական անգործության պատճառով»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Ինչ վերաբերում է անցնող տարվա երկրորդ հիմնական գործընթացին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, ապա, ըստ Խալաթյանի, գործնականում աննախադեպ ճգնաժամ է առաջացել: «Հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ երբևէ նման ճգնաժամ չի եղել, և դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են վերանայել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և աշխարհաքաղաքական շրջադարձ են կատարում դեպի Արևմուտք»,- ասել է փորձագետը։

Ելնելով ստեղծված իրավիճակից Խալաթյանը մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքման և Ադրբեջանի և նրա ռազմավարական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարներ չի տեսնում։

«Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը և Թուրքիան շահագրգռված են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Նրանց հիմնական խնդիրը տարածաշրջանում հայկական գործոնի գործնականում ամբողջությամբ չեզոքացումն է։ Իսկ խաղաղության պայմանագիրը հնարավոր է միայն հայկական կողմից այնպիսի լուրջ զիջումների պայմաններում, որոնք կօգնեն Ադրբեջանին իրականացնել իր նպատակները։ Հարցը միայն այն է, թե Ադրբեջանն ինչպես կհասնի այդ նպատակին՝ ռազմական գործողությունների միջոցով, թե այսպես կոչված խաղաղության պայմանագրով, ինչը մեծապես կհեշտացնի նրա այդ խնդիրը։ Ուստի չեմ կարծում, որ Ադրբեջանը շահագրգռված է հաշտության պայմանագրով»,- ընդգծել է Խալաթյանը։

Փորձագետը կարծում է, որ դրա մասին է վկայում այն, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղն իր ամբողջական վերահսկողության տակ վերցնելուց հետո Ադրբեջանը նոր պատճառներ է փնտրում խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։

Հարցին, թե որոնք են  Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներում Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների մեղքի բաժինները, Խալաթյանը պարզաբանել է, որ հիմնական մեղքը Հայաստանի ներկայիս իշխանությանն է։ Սակայն նա հիշեցրել է, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղի բնակիչները վերադարձել էին հայրենի վայրեր վստահելով ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին, որ նրանք կկանխեն էթնիկ զտումները և այլ ծայրահեղ գործողություններ։

«Սակայն ռուս խաղաղապահները նախ թույլ տվեցին Ադրբեջանի իշխանություններին շրջափակել Լեռնային Ղարաբաղը, որը տևեց գրեթե մեկ տարի, իսկ հետո ուժ գործադրել էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Այդ ամենի գլխավոր մեղավորին համարում եմ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ։ Բայց Ռուսաստանը եռակողմ հայտարարությամբ և այլ փաստաթղթերով պարտավորություն էր ստանձնել այդ ամենը կանխել։ Բայց փաստացի նա պասիվ դիրք էր բռնել դա բացատրելով Հայաստանի իշխանությունների քաղաքականությամբ։ Ամեն դեպքում, դա շատ ուժեղ հարված էր Ռուսաստանի իմիջին։ Ուստի, որքան էլ փորձենք այս ամենը բացատրել Հայաստանի իշխանության գործողություններով, բայց նա դա արել էր հենց այն պատճառով, որ լավ գիտեր, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը։ Եվ հիմա Հայաստանի իշխանությունները փորձում են հայ հասարակության աչքում ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա»,- նշել է Խալաթյանը։

Մեկ այլ հայ փորձագետ՝ Հրանտ Միքայելյանը առանձնացրել է երկրի կյանքում երեք հիմնական իրադարձություն, որոնց թվում առաջին տեղում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը և այդ գործընթացի հետևանքները։

«Առաջին իրադարձությունն Ադրբեջանի ռազմական հարձակումն էր Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիկվիդացումը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և Երևանի իշխանությունների թողտվությամբ, և այնուհետև մոտ 109,5 հազար փախստականների փախուստը Հայաստան։ Ամեն ինչ սկսվեց 2022 թվականի վերջին Լեռնային Ղարաբաղի շրջափակումից, ընդ որում նախկին ԼՂՀ որոշ առաջնորդներ դեռ գտնվում են ադրբեջանական գերության մեջ»,- ասել է  Միքայելյանը «ritmeurasia.ru»-ին։

Փորձագետը Հայաստանի տարածքում այս տարվա սեպտեմբերին անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունները համարում է երկրի կյանքում երկրորդ գլխավոր իրադարձությունը, որը խորհրդանշում է երկրի շրջադարձը դեպի Արևմուտք և անջատումը Ռուսաստանից։

«Սեպտեմբերին Հայաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունները խորհրդանշում են Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությունը 2023 թվականի (նաև 2022-ի երկրորդ կեսի) ընթացքում, որտեղ շրջադարձը դեպի Արևմուտք հռչակվեց ռազմավարական նպատակ և սկսվեց ակտիվորեն իրականացվել՝ անկախ գնից (իսկ Ղարաբաղի կորուստը այդ գնի մի մասն էր): Միաժամանակ սկսվեցին խզվել կապերը Ռուսաստանի հետ»,- պարզաբանել է Միքայելյանը։

Փորձագետը կարծում է նաև, որ անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունն էր, որը բացահայտեց իշխանությունների թուլությունն ու այլընտրանքի բացակայությունն ուժեղ ընդդիմության տեսքով։

«Երրորդ հիմնական իրադարձությունը Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ երևաց իշխանությունների չափազանց թույլ արդյունքը բավականաչափ ուժեղ և կոնսոլիդացված ընդդիմության բացակայության պայմաններում։ Այդ ամենը խորհրդանշում է ներքաղաքական գործընթացները։ 2023 թվականի ընթացքում Հայաստանում իշխանությունը տապալելու մի քանի փորձեր արվեցին, բայց դրանք անհաջող էին և՛ իշխանությունների դեմ դիմադրության, և՛ ընդդիմության առաջնորդների արդյունավետ և համակարգված գործողություններ ձեռնարկելու անկարողության պատճառով»,- նշել է  Միքայելյանը։

Ներքաղաքական խնդիրների ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ բավականին անկայուն։ Փաստորեն, կորցնելով իր նախկին ռազմավարական գործընկերներին և շրջվելով հյուսիսից արևմտյան ուղղությամբ, երկիրն ամուր աջակցություն չգտավ ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի։ Արևմուտքի աջակցությունը և նրա ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին Հայաստանին տարան զգալի զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի լուծարման և անժամկետ սպասումների տեսքով։

Այս համատեքստում տեղին է մեջբերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցից։ «Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում ձգտում էր իր տակ վերցնել առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը։ Նրանց բոլորի ճակատագրերը շատ, շատ աննախանձելի են»,- ընդգծել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ համաձայնագրին, որը պետք է վերջնական խաղաղություն բերի երկրին ու տարածաշրջանին, ապա այն դեռ վերջնական տեսքի չի ստացել։ Մինչև այս տարվա վերջ սպասվող փաստաթղթի ստորագրումը կրկին հետաձգվել է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային գիտնականների uպանության մասին Հայտնի է՝ ինչ պատժամիջոցներ են սպառնում Իրանի հավաքականին ԱԱ-2026-ից հրաժարվելու դեպքում Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ Որպես անհետ կորած որոնվող Արսեն Հակոբյանը հայտնաբերվել է Մենք հաջորդ շաբաթ շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ադրբեջան մեկնելուց Տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը Արտակարգ իրավիճակ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ վիրավորներ կան«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Ամերիկյան տանկերի կորուստ է հաստատվել «FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքովՓաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային
Ամենադիտված